Կառլ Դոզիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ Դոզիտ
սեպտեմբերի 9, 1894(1894-09-09) - փետրվարի 8, 1938(1938-02-08) (43 տարեկան)
ԾննդավայրWenden County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԿոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԿոմունարկայի կրակահրապարակ
Զորատեսակհետևազոր
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան

Կառլ Դոզիտ (ռուս.՝ Карл Маринович Дозит, սեպտեմբերի 9, 1894(1894-09-09), Wenden County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 8, 1938(1938-02-08), Կոմունարկայի կրակահրապարակ, Լենինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Քաղաքացիական պատերազմի մասնակից, Կարմիր Դրոշի շքանշանի ասպետ, հետագայում, Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի գնդապետ, Մոսկվայի ռազմական երկաթուղային ուսումնարանի տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլ Մարինովիչ Դոզիտը ծնվել է 1894 թվականի սեպտեմբերի 9-ին Լիֆլյանդի նահանգում, բատրակի ընտանիքում։ Ռուսական Սոցիալ-դեմոկրատական լեյբորիստական կուսակցության անդամ 1916 թվականից, 1917 թվականից հանդիսանում է լատիշական հրաձգային գնդերի Միացյալ Խորհրդի Գործադիր կոմիտեի անդամ[1]։ Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է։

Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի հունվարից Ուստ-Դվինյան լատիշական ջոկատի կոմիսարն էր, այնուհետև լատիշական հրաձիգների Գոլովնոյի հեղափոխական ջոկատի։ 1918 թվականի ապրիլից մինչև 1920 թվականի հունիսը եղել է լատիշական հրաձգային դիվիզիայի զինկոմը և միաժամանակ 1919 թվականի հոկտեմբերից մինչև 1920 թվականի մարտը 14-րդ բանակի հարվածային խմբի զինկոմն էր։ 1918 թվականի հուլիսին Մոսկվայում ձախէսեռական խռովության ճնշման ղեկավարներից մեկն էր։

1919 թվականին Անտոն Դենիկինի զորքերի դեմ մղվող մարտերի համար պարգևատրվում է Կարմիր Դրոշի շքանշանով։

Հետպատերազմյան ծառայություն և ռեպրեսիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագայում կատարել է կուսակցական-տնտեսական և ռազմա-քաղաքական աշխատանքներ։ 1935 թվականին РККА –ում անհատական զինվորական կոչումներ մտցնելուց հետո գնդապետ էր։ 1937 թվականին զբաղեցնում էր Մոսկվայի ռազմական երկաթուղային ուսումնարանի տնօրենի պաշտոնը։ Ձերբակալվում է 1937 թվականի նոյեմբերի 23-ին, 1938 թվականի փետրվարի 7-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի Ռազմական կոլեգիայի որոշմամբ լրտեսության մեղադրանքով դատապարտվում է մահապատժի[2]։ 1938 թվականի փետրվարի 8-ին գնդակահարվում է «Կոմունարկա» հրաձգարանում[2][3]։

1956 թվականի փետրվարի 29-ին հետմահու արդարացվում է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Теодорс Драудинш. Боевой путь Латышской стрелковой дивизии в дни октября и в годы гражданской войны, 1917-1920.. — Рига: Издательство Академии наук Латвийской ССР, 1960. — 143 с.
  2. 2,0 2,1 2,2 «Репрессии в Красной Армии» (ռուսերեն). Rkka.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
  3. «Дозит Карл Маринович. Книга Памяти Жертв Коммунистического Террора» (ռուսերեն). Vse-adresa.org. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гражданская война и Интервенция в СССР. Энциклопедия / Хромов С. С.. - М.։ Советская энциклопедия, 1983. - С. 194. - 702 с