Կառլ Այգենման
Կառլ Այգենման գերմ.՝ Carl H. Eigenmann | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 9, 1863[1] կամ 1863[2] |
Ծննդավայր | Flehingen, Oberderdingen |
Մահացել է | ապրիլի 24, 1927[1] կամ 1927[2] |
Մահվան վայր | Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Greenwood Memorial Park[3] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն (1886)[4], Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն (1887)[4] և Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն (1889)[4] |
Մասնագիտություն | կենդանաբան, համալսարանի դասախոս և գրող |
Աշխատավայր | Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն[4] և Քարնեգի բնագիտական թանգարան[4] |
Ամուսին | Ռոզա Սմիթ Այգենման |
Զբաղեցրած պաշտոններ | պրոֆեսոր |
Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Երեխաներ | Adele Eigenmann? |
![]() |
Կառլ Այգենման (անգլ.՝ Carl Henry Eigenmann, մարտի 9, 1863[1] կամ 1863[2], Flehingen, Oberderdingen - ապրիլի 24, 1927[1] կամ 1927[2], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), գերմանա-ամերիկացի ձկնաբան, Հարավային Ամերիկայում քաղցրահամ ջրերի ձկների տաքսոնոմիայի և տարածման ոլորտի մասնագետ, իր կնոջ՝ Ռոզա Սմիթի հետ, Այգենմանն առաջին անգամ ուսումնասիրել է Հյուսիսային և Հարավային Ամերիկայի ջրերում ապրող մի քանի հարյուր տեսակի ձկներ[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառլ Այգենմանը ծնվել է Գերմանիայում[6]։ 1877 թվականին, 14 տարեկան հասակում, հորեղբոր հետ Գերմանիայից գաղթել է ԱՄՆ[7][8]։ Որոշ ժամանակ անց նա ընդունվել է Ինդիանայի համալսարան, որտեղ սովորել է առաջատար ձկնաբան, մանկավարժ, եվգենիստ, խաղաղության ակտիվիստ Դևիդ Սթար Ջորդան[9]։
1886 թվականին Այգենմանը ստացել է բակալավրի աստիճան և կարճ ժամանակ անց մեկնել Կալիֆորնիա, որտեղ հանդիպել է Ռոզա Սմիթին, որը հայտնի էր Արևմտյան ափի ձկների մասին իր աշխատանքով։ 1887 թվականի օգոստոսի 20-ին նրանք ամուսնացել են և միասին ընդունվել Հարվարդի համալսարան, որտեղ ուսումնասիրել են Լուի Ագասիսի և Ֆրանց Շտայնդախների հավաքածուները և հրատարակել իրենց առաջին համատեղ աշխատանքը։
1888 թվականին զույգը տեղափոխվել է Սան Դիեգո, Կալիֆորնիա, որտեղ Կառլը աշխատել է որպես բնական գիտությունների ընկերության համադրող և օգնել Սան Դիեգոյի կենսաբանական լաբորատորիայի հիմնադրմանը։ 1889 թվականին Ինդիանայում ստացել է գիտությունների դոկտորի կոչում, իսկ 1891 թվականին՝ կենդանաբանության պրոֆեսոր։ Մեկ տարի անց Կառլ Այգենմանի առաջին արշավախումբը ֆինանսավորվել է կենսաբան Ալբերտ Գյունտերի կողմից։ Արշավախումբը մեկնել է Ամերիկայի հյուսիս-արևմուտք և ուսումնասիրել մինչ այդ անհայտ ձկների բազմաթիվ տեսակներ։ Հետագայում արշավախումբն ուսումնասիրել է Ինդիանայի, Տեխասի, Միսսուրիի, Կուբայի քարանձավային ձկներ։
1908 թվականին Կառլ Այգենմանի արշավախումբը արշավել է Հարավային Ամերիկա Պոտարո և Էսեկիբո գետերի երկայնքով և ուսումնասիրել ձկների 128 նոր տեսակ և 28 կարգ։ 1912 թվականին արշավախումբն ուղևորվել է Կոլումբիա, 1912 թվականին՝ Անդեր։
1923 թվականին Կառլ Այգենմանն ընտրվել է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ[10]։ 1927 թվականին նա կաթված է ստացել, որից հետո ընտանիքը վերադարձել է Սան Դիեգո[11]։ Ունեցել է հինգ երեխա։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The leptocephalus of the American eel and other American Leptocephali, C.H. Eigenmann et al, 1902
- The Freshwater Fishes of British Guiana, including a study of the ecological grouping of species, and the relation of the fauna of the plateau of hatof the lowlands, C.H. Eigenmann, 1912
- On Apareiodon, a new genus of characid fishes, 1916
- The fishes of Western South America. Part I, C.H. Eigenmann, 1922
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Indiana Authors and their Books, 1967-1980 / D. E. Thompson — Wabash College, 1981.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 https://archives.iu.edu/catalog/InU-Ar-VAA2622
- ↑ «Rosa Smith Eiganmann: "First Woman Ichthyologist..."»։ web.archive.org։ 2015-03-12։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-12-ին։ Վերցված է 2022-11-26
- ↑ Payne Fernandus, Jordan David Starr (1927-05-27)։ «Carl H. Eigenmann»։ Science (անգլերեն) 65 (1691): 515–516։ ISSN 0036-8075։ doi:10.1126/science.65.1691.515
- ↑ Elizabeth Noble Shor։ «Eigenmann, Carl H.»։ Enclopedia.com։ Վերցված է 2018-07-30
- ↑ Fernandus Payne and David Starr Jordan (27 May 1927)։ «Carl H. Eigenmann»։ Science 65 (169): 515–6։ PMID 17843689։ doi:10.1126/science.65.1691.515
- ↑ Abrahamson, James L. (1976). "David Starr Jordan and American Antimilitarism," The Pacific Northwest Quarterly, Vol. 67, No. 2, pp. 76-87.
- ↑ «Carl H. Eigenmann papers, 1884-1925»։ webapp1.dlib.indiana.edu։ Վերցված է 2022-11-26
- ↑ Leonhard Stejneger (1937)։ «Biographical Memoir of Carl H. Eigenmann, 1863–1927»։ Biographical Memoirs։ National Academy of Sciences of the United States of America։ էջեր 306, 324։ Վերցված է 2018-07-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Institute of Pacific Relations
- «A revision of the South American Nematognathi or cat-fishes /»։ Biodiversity Heritage Library։ Վերցված է 2018-07-26
- Beolens, Bo, Michael Watkins, Michael Grayson (2011)։ The Eponym Dictionary of Reptiles։ Baltimore, Maryland: Johns Hopkins University Press։ էջ 81։ ISBN 978-1-4214-0135-5
- Brown, Pamela Stocking (1994)։ «Early Women Ichthyologists»։ Environmental Biology of Fishes 41 (1–4): 25–26։ doi:10.1007/bf00023798։ Վերցված է 2018-08-03
- «Carl H. Eigenmann papers, 1884-1925»։ Indiana University Archives։ Վերցված է 2018-07-30
- Dean, Bashford, and Charles Rochester Eastman, ed. (1916)։ A Bibliography of Fishes I։ New York: American Museum of Natural History։ էջ 365
- Dendy, Arthur (11 November 1909)։ «Review of Cave vertebrates of America; a study in degenerative evolution by Carl Eigenmann»։ Nature 82 (2089): 40։ doi:10.1038/082040a0
- «Eigenmann Mss.»։ Lilly Library Manuscript Collections։ Lilly Library, Indiana University Bloomington։ Վերցված է 2018-08-03
- Hubbs, Carl L., "Rosa Smith Eigenmann," in James Edward T., ed. (1971)։ Notable American Women 1607–1950: A Biographical Dictionary I։ Cambridge, Massachusetts: The Belknap Press of Harvard University Press։ էջ 566։ OCLC 167545
- Jordan, David Starr (27 May 1927)։ «Carl H. Eigenmann»։ Science 65 (169): 515–16։ PMID 17843689։ doi:10.1126/science.65.1691.515։ Վերցված է 2018-07-30
- Jordan, David Starr (1919)։ The Genera of Fishes, Part III։ Leland Stanford Junior University Publications University Series։ Stanford, California: Stanford University։ էջեր 445–46
- Payne, Fernandus, David Starr Jordan (27 May 1927)։ «Carl H. Eigenmann»։ Science 65 (169): 515–16։ PMID 17843689։ doi:10.1126/science.65.1691.515
- «Rosa Smith Eigenmann»։ Women in Science: A Selection of 16 Significant Contributors։ San Diego Supercomputer Center։ էջ 15։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-12-ին։ Վերցված է 2018-07-25
- Shor, Elizabeth Noble։ «Eigenmann, Carl H.»։ Enclopedia.com։ Վերցված է 2018-07-30
- Smith, Charles H, Joshua Woleben, Carubie Rodgers (2005)։ «Eigenmann, Carl H. (Germany-United States 1863-1927)»։ Some Biographers, Evolutionists and Ecologists: Chrono=Biographical Sketches։ Western Kentucky University։ Վերցված է 2018-07-30
- Stejneger, Leonhard (1937)։ «Biographical Memoir of Carl H. Eigenmann, 1863–1927»։ Biographical Memoirs։ National Academy of Sciences of the United States of America։ էջեր 305–36։ Վերցված է 2018-07-30
- «The American Characidae»։ Memoirs of the Museum of Comparative Zoology at Harvard College (Cambridge, Massachusetts: Museum of Comparative Zoology, Harvard College)։ XLIII: 1–558։ 1929։ Վերցված է 2018-07-31
- «The Leptocephalus of the American eel and other American Leptocephali»։ Bulletin of the United States Fish Commission 21: 81–92։ 1901