Jump to content

Կառլոս դել Սեռո Գրանդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլոս դել Սեռո Գրանդե
Ամբողջական անուն Carlos del Cerro Grande
Ծնվել է 1967 թվականի մարտի 13
Ալկալա դե Էնարես, Իսպանիա
Այլ մասնագիտություն Ֆիանսական խորհրդատու
Տնային
Տարիներ Լիգա Դեր
2000-2006 Սեգունդա Դիվիզիոն Բ Մրցավար
2006-2011 Սեգունդա Դիվիզիոն Մրցավար
2011-2023 Լա Լիգա Մրցավար
Միջազգային
Տարիներ Լիգա Դեր
2013-2023 ՖԻՖԱ Մրցավար

Կառլոս դել Սեռո Գրանդե (ծնվել է 1976 թվականին մարտի 23-ին) իսպանացի ֆուտբոլային մրցավար է Ալկալա դե Էնարեսում[1]։ 2011-2023 թվականներին մրցավարել է Լա Լիգայի հանդիպումները, իսկ 2013-2023 թվականներին ընդգրկված է եղել ՖԻՖԱ-ի միջազգային մրցավարների ցանկում։ Կարիերայի վերջին տարիներին հիմնականում աշխատել է որպես տեսաօժանդակ մրցավար։

2000-2006 թվականներին մրցավարել է Սեգունդա Դիվիզիոն Բ-ում, իսկ 2006-2011 թվականներին՝ Սեգունդա Դիվիզիոնում, մինչև Լա Լիգա հասնելը։ Նրա առաջին միջազգային նշանակումը եղել է 2013 թվականի մայիսի 26-ին, երբ նա մրցավարել է Շոտլանդիայի և Վրաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հանդիպումը։

2021 թվականի հունիսի 15-ին, Դել Սեռո Գրանդեն առաջին անգամ մրցավարեց խոշոր եզրափակիչ մրցաշարում՝ սպասարկելով Եվրո 2020 եզրափակչի խմբային փուլի Ֆրանսիա-Գերմանիա հանդիպումը։ Նա քննադատության արժանացավ, քանի որ Գերմանիայի տուգանային հրապարակում հնարավոր խախտման համար 11-մետրանոց հարված չնշանակեց[2]։ Նույն թվականին նաև եղել է ՈՒԵՖԱ Եվրո 2020 ֆինալի և ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2021-ի չորրորդ մրցավարը[3]։

2023 թվականի հունիսի 7-ին, մրցավարել է 2023 թվականի ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչը Ֆիորենտինայի և Վեստ Հեմ Յունայթեդի միջև, որում Վեստ Հեմը հաղթեց 2-1 հաշվով[3]։

Նաև տեսաօժանդակ մրցավար էր 2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարում[4], ինչպես նաև 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունում[5][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Arbitro de Athletic».
  2. ↑ «France vs Germany Highlights: France start campaign with 1-0 win». The Times of India. 2021-06-16.
  3. 1 2 «Referee Del Cerro Grande's career highlight in Prague». UEFA. 2023-06-07.
  4. ↑ «FIFA match officials appointed for Olympic Football Tournaments Paris 2024». FIFA. 2024-04-03.
  5. ↑ Masters, Tom (2026-06-23). «World Cup 2026 referees: Complete list of officials and VAR teams». ESPN.
  6. ↑ «World Cup 2026 Overview and Updates». World Cup 2026. Վերցված է 2026 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սպորտային ձեռքբերումներ
Նախորդող՝
Իշտվան Կովաչ
ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգա եզրափակիչ մրցավար
2023
Հաջորդող:
Արթուր Սոարեշ Դիաշ