Կառլոս Կոլոն Կրտսեր
Կառլի Կոլոն Carly Colón | |
---|---|
![]() Կոլոնը 2008-ին | |
Իրական անուն | Կառլոս Էդվին Կոլոն կրտսեր[1] Carlos Edwin Colón Jr. |
Ռինգային անուն(ներ) | Կառլիտո Կառլի Կոլոն Կառլիտո Կոլոն Կառլիտո Կարիբիան Քուլ Կառլիտոս Կառլոս Կոլոն Կրտսեր |
Ընդհանուր տեղեկություններ | |
Հայտարարվող քաշ | 1,78 մ |
Հայտարարվող հասակ | 100 կգ |
Ծննդյան թվական | փետրվարի 21, 1979 (44 տարեկան) |
Ծննդավայր | ![]() |
Ապրելավայր | ![]() |
Մարզիչ | Կառլոս Կոլոն ավագ Այզեկ Ռոզարիո |
Դեբյուտ | 1999 |
Կառլոս Էդվին (Կառլի) Կոլոն Կրտսեր (իսպ.՝ Carlos Edwin "Carly" Colón Jr., փետրվարի 21, 1979, Սանտուրսե), առավել հայտնի Կառլիտո (Carlito) ռինգային անվամբ, պուերտոռիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր)։ Նախկին ըմբիշ, պրոմոտեր և WWE փառքի սրահի անդամ Կառլոս Կոլոն ավագի որդին։
Մասնագիտական նորամուտը կատարել է հոր ղեկավարած «World Wrestling Council» (WWC) պուերտոռիկյան առաջնությունում, որտեղ ելույթներ ունենալիս 15 անգամ հռչակվել է WWC ունիվերսալ ծանրքաշային և 1 անգամ WWC Պուերտո Ռիկոյի ծանրքաշային չեմպիոն։
2003 թվականին մարզական պայմանագիր է կնքել «World Wrestling Entertainment» (WWE) կազմակերպության հետ, Ohio Valley Wrestling (OVW) կրտսեր առաջնությունում տասնվեց ամիս անցկացնելուց հետո 2004 թվականին դուրս գալով հիմնական կազմ։ «WWE»-ում հանդես գալու տարիներին 1-ական անգամ նվաճել է WWE միջմայրցամաքային և WWE Միացյալ Նահանգների չեմպիոնական տիտղոսները։ Պեդրո Մորալեսից հետո համարվում է պատմության մեջ երկրորդ պուերտոռիկացի միջմայրցամաքային տիտղոսակիրը։ «Ռելսմանիա 25»-ի շրջանակներում կրտսեր եղբոր՝ Էդդի Կոլոնի հետ կարողացել է միավորել WWE թիմային և Աշխարհի թիմային տիտղոսները։ 2010 թվականին հեռացվել է «WWE»-ից, այն բանից հետո, երբ հրաժարվել էր առողջական զննման անցնել[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կառլիտոյի էջը»։ «Ռեստլինգի առցանց աշխարհ»։ Վերցված է 2008-08-17
- ↑ http://www.wwe.com/inside/news/carlitoreleased
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էջը IMDb կայքում (անգլ.)
|