Կառլոս Կեսադա Ալվարադո
Կառլոս Կեսադա Ալվարադո | |
![]() | |
Կուսակցություն՝ | Citizens' Action Party? |
---|---|
Կրթություն՝ | Սասեքսի համալսարան[1] և Կոստա Ռիկայի համալսարան[1] |
Մասնագիտություն՝ | լրագրող, գրող և միջազգային ֆորումի մասնակից |
Ծննդյան օր | հունվարի 14, 1980[2] (43 տարեկան) |
Ծննդավայր | Սան Խոսե, Կոստա Ռիկա |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Claudia Dobles Camargo? |
Պարգևներ | |
Կառլոս Ալվարադո Կեսադա (իսպ.՝ Carlos Alvarado Quesada, հունվարի 14, 1980[2], Սան Խոսե, Կոստա Ռիկա), կոստառիկացի գրող, լրագրող, քաղաքագետ, քաղաքական գործիչ և Կոստա Ռիկայի ընտրված նախագահ։ Ավելի վաղ նա զբաղեցնում էր աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարի պաշտոնը[3]։ Ալվարադոն ունի բակալավրի աստիճան հաղորդակցության և մագիստրոսի աստիճան քաղաքագիտության Կոստա Ռիկայի համալսարանում, ինչպես նաև մագիստրոսի աստիճան Սասեկի համալսարանում։ Ներկայացնում է «Քաղաքացիական գործողություն» ձախ կենտրոնամետ կուսակցությունը։
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2006-ից մինչև 2010 թվականը Կոստա Ռիկայի Օրենսդիր ժողովում ծառայել է որպես քաղաքացիական գործողությունների կուսակցության խմբակցության խորհրդական։ Նա եղել է Միացյալ Թագավորությունում հետազոտությունների զարգացման ինստիտուտի խորհրդատու, վարչության ղեկավար (Լատինական Ամերիկայի Procter & Gamble), Լուիս Գիյլերմո Սոլիսի նախագահական քարոզարշավի հաղորդակցության տնօրեն, Կոստա Ռիկայի համալսարանում կոլեկտիվ կապի և լատինական դե Կոստա Ռիկայի համալսարանի լրագրության դպրոցում պրոֆեսոր։ Սոլիսի նախագահության ընթացքում նա զբաղեցրել է մարդկային ներուժի զարգացման և սոցիալական ինտեգրման նախարարի պաշտոնը և եղել է սոցիալական ապահովության միացյալ ինստիտուտի, աղքատության դեմ պայքարի համար պատասխանատու և պետական օգնության տրամադրմամբ զբաղվող ինստիտուտի գործադիր նախագահը։ Հետո նշանակվել է աշխատանքի նախարար[4]։
Գրական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին նա հրատարակել է Transcripciones Infieles-ի պատմվածքների ժողովածուն՝ Պեռո Ասուլի հետ[5]։ Նույն թվականին նա մրցանակ է ստացել La historia de Cornelius վեպի համար։ 2012 թվականին հրատարակել է Կոստա Ռիկայում պատմական ժամանակաշրջանի մասին лас Posesiones վեպը, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կառավարությունը բռնագրավել է գերմանացիների և իտալացիների սեփականությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.oecd.org/mcm/whos-who/MCM%202016_Costa%20Rica_Carlos%20Alvarado%20Briceno.pdf
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Carlos Alvarado Quesada»։ oecd.org։ Վերցված է մարտի 28, 2017
- ↑ Ruiz, Gerardo (2016, marzo) «Carlos Alvarado, actual presidente del IMAS, es el nuevo ministro de Trabajo». La Nacion. https://www.nacion.com/el-pais/politica/carlos-alvarado-actual-presidente-del-imas-es-el-nuevo-ministro-de-trabajo/ZTDCEYS6XFDEXEQJQBFC4CSZPI/story/
- ↑ «Carlos Alvarado Quesada»։ Editorial Cosa Rica։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-15-ին։ Վերցված է մարտի 28, 2017