Կառլոս Արիաս Նավարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլոս Արիաս Նավարո
իսպ.՝ Carlos Arias Navarro
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 11, 1908(1908-12-11)[1][2][3][…]
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա[2][3][4][…]
Մահացել էնոյեմբերի 27, 1989(1989-11-27)[1][5][6][…] (80 տարեկան)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա[2][3][4][…]
ԳերեզմանMingorrubio Cemetery[7]
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՄադրիդի համալսարան, Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան և Instituto Cardenal Cisneros?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններMayor of Madrid?, Q45067876?, Director General of Security?, Q38047906?, Q40262436?, Իսպանիայի վարչապետ, Իսպանիայի ներքին գործերի նախարար, ֆրանկական կորտեսների դեպուտատ, ֆրանկական կորտեսների դեպուտատ, ֆրանկական կորտեսների դեպուտատ, ֆրանկական կորտեսների դեպուտատ և ֆրանկական կորտեսների դեպուտատ
ԿուսակցությունԻսպանական ավանդապաշտական ֆալանգ և ազգային-սինդիկալիստական հարձակման միություններ
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Carlos Arias Navarro Վիքիպահեստում

Կառլոս Արիաս Նավարո (կամ մարկիզ դե Արիաս Նավարո, իսպ.՝ Carlos Arias Navarro, դեկտեմբերի 11, 1908(1908-12-11)[1][2][3][…], Մադրիդ, Իսպանիա[2][3][4][…] - նոյեմբերի 27, 1989(1989-11-27)[1][5][6][…], Մադրիդ, Իսպանիա[2][3][4][…]), իսպանացի քաղաքագետ, իրավաբան և պետական գործիչ, Ֆրանցիսկո Ֆրանկոյի զինակից, ֆրանկիստների կողմից քաղաքացիական պատերազմի և ձախ ուժերի դեմ բռնաճնշումների մասնակից։ Ֆրանկիստական վարչակարգի ժամանակ զբաղեցրել է նահանգապետի պաշտոններ, եղել է Մադրիդի քաղաքապետ, ղեկավարել է պետական անվտանգության ծառայությունը և ներքին գործերի նախարարությունը։ 1973 -1976 թվականներին հանդիսացել է ֆրանկիստական ժամանակաշրջանի Իսպանիայի կառավարության նախագահի վերջին ներկայացուցիչ և առաջինը անցումային շրջանում։ 1975 թվականի նոյեմբերի 20-ին Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահից հետո սատարել է աջ ծայրահեղական Բունկեր խմբավորմանը։ 1977 թվականին տեղի ունեցած Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում պարտություն է կրել և հեռացել քաղաքական կյանքից։

Վաղ տարիներ, պահպանողական իրավաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիաս Նավարոն ծնվել է ստորին դասի արդյունաբերական ծառայողի ֆինանսապես աղքատ մադրիդյան ընտանիքում[18]:Եղել է ընտանիքի հինգ երեխաներից մեկը (վեցերորդ երեխան մահացել է նորածնային տարիքում)[19]։ Հայրը՝ Անխել Արիաս Մասկարական, մահացել է, երբ Կառլոսի չորս տարեկանը դեռևս չէր լրացել։ Մայրը՝ Նիևես Նավարո Կոլունգան, երեխաներին դաստիարակել է ավանդական կաթոլիկության բարոյագիտության և իսպանական հայրենասիրության ոգով։ Կառլոսը հատկապես մոտիկ էր մայրիկի հետ[18]։

Արիաս Նավարոն ավարտել է Մադրիդի կենտրոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ 1929 թվականից ծառայել է Իսպանիայի արդարադատության նախարարությունում, աշխատել Մադրիդի նոտարիուսում։ 1933 թվականին նշանակվել է Մալագայի դատախազ։ Հայտնի է եղել որպես որակավորված իրավաբան։ Առանձնացել է դաժան բնավորությամբ, մռայլ մենակեցությամբ և ֆորմալ օրենքի պահպանման մանրախնդրությամբ[18]։

Երիտասարդ տարիքում Կառլոս Արիաս Նավարոն ընդգծված քաղաքական կողմնորոշում չուներ, բայց մշտապես եղել է կաթոլիկ եկեղեցու և պահպանողական տրամադրված մայրիկի ազդեցության ներքո։ Հենց դա է հավանաբար պատճառը, որ հետագայում նա սկսեց համակրել աջ քաղաքական գաղափարներին։

Քաղաքացիական պատերազմ և ֆրանկիստական դատախազ[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականի հուլիսի 17-ին սկսվեց Իսպանիայի քաղաքացիական պատերազմը։ Արիաս Նավարոն ձերբակալվեց հանրապետականների կողմից, քանի որ կաթոլիկ կրոնականության պատճառով համարվում էր աջակողմյան գաղափարների կրող։ Ազատ է արձակվել անձամբ իր ծանոթ անարխիստի կողմից (ով հետագայում մահվան դատապարտվեց, ինչի առթիվ Արիաս Նավարոն ափսոսանք հայտնեց)։

Ֆրանկիստների կողմից Մալագայի նվաճումից հետո Արիաս Նավարոն նշանակվեց ռազմական դատարանի դատախազ։ Նպաստել է շուրջ 4300 հանրապետականների և ձախակողմյան հայացքներ ունեցող ակտիվիստների մահվան դատավճիռների կայացմանը։ Այդ կապակցությամբ ստացել է «El carnicero de Málaga» (Մալագայի մսագործ)[20]։ Ծառայել է ֆրանկիստական զորքերի 4-րդ նավարյան դիվիզիայում հրամանատար գնդապետ Կամիլիո Ալոնսո Վեգի։ Ունեցել է ֆրանկիստական բանակի կապիտան զինվորական կոչում։

Քաղաքացիական պատերազմում ֆրանկիստների հաղթանակից հետո Կառլոս Արիաս Նավարոն վերադառնում է իրավաբանի մասնագիտական գործունեության։ Սկզբնական շրջանում քաղաքականությունից փոքր-ինչ հեռու էր մնում, քանի որ չէր կիսում ո՛չ ավանդական, ո՛չ էլ միապետական գաղափարախոսությանը։ Սակայն 1943 թվականի մոր մահվանից հետո Արիաս Նավարոն մտավ ֆրանկիստական վարչակարգի քաղաքական համակարգ[18]։

Ադմինիստրատոր և նախարար[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի նոյեմբերի 25-ին ներքին գործերի նախարար Բլաս Պերես Գոնսալեսի աջակցությամբ (Երրորդ Ռեյխի ակտիվ ֆալանգիստ և կողմնակից) Կառլոս Արիաս Նավարոն նշանակվեց Լեոնի քաղաքացիական նահանգապետ։ Այդ պաշտոնում մնաց մինչև 1949 թվականի փետրվարի 4-ը։ 1951 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև 1954 թվականի սեպտեմբերի 24-ը եղել է Սանտա Կրուս դե Տեներիֆեյի քաղաքացիական նահանգապետ։ 1954 թվականի հոկտեմբերի 15-ին ստանձնել է Նավարայի ինքնավար համայնքում ֆրանկիստական Ազգային շարժմանգավառապետի պաշտոնը։

1957 թվականի հունիսի 25-ին Արիաս Նավարոն ստացել է նոր պաշտոն՝ Ներքին գործերի նախարարության անվտանգության գլխավոր տնօրեն, որն իրենից ներկայացնում էր վարչակարգի հատուկ ծառայություններ ու բռնաճնշումների մարմին։ Ծառայել է ներքին գործերի նախարար Կամիլիո Ալոնսո Վեգիի ղեկավարության ներքո։ Եղել է քաղաքական բռնաճնշումների ուղեկից, դաժանորեն ճնշել է կոմունիստական, ձախ հանրապետական և անջատողական ընդհատակյա շարժումները։ Նրա ղեկավարման ներքո ձերբակալվել և գնդակահարվել է Իսպանիայի կոմկուսի հայտնի գործիչ Խուլիան Գրիմաույին։

1965 թվականի փետրվարի 5-ին Կառլոս Արիաս Նավարոն պատժիչ ոստիկանականից վերադարձավ վարչական ծառայության՝ զբաղեցնելով Մադրիդի քաղաքապետի՝ ալկալդի պաշտոնը[21]։ Նպաստել է իսպանական մայրաքաղաքի արդյունաբերական, շինարարական և տրանսպորտային ոլորտի զարգացմանը։ Քաղաքապետ Արիաս Նավարոյի ղեկավարման ժամանակ Մադրիդում կառուցվեց առաջին երկնաքերը, որը ստացավ «Torre de Valencia» անունը։ Միևնույն ժամանակ նրա շինարարական նախագծերը քննադատության ենթարկվեցին՝ կապված Մադրիդի բնական լանդշաֆտների ու պատմական նկարագրի հետ։ Մադրիդյան ադմինիստրացիայի ղեկավարի պաշտոնը Արիաս Նավարոն զբաղեցրել է յոթ տարի։

Իր զբաղեցրած բոլոր պաշտոններում Կառլոսը առանձնացել է կաուդիլիո Ֆրանցիսկո Ֆրանկոյին անքակտելի հավատարմությամբ, նրա դիրեկտիվի իրականացման մանրազնին հստակությամբ։ Եղել է Իսպանական ֆալանգայի անդամ, խստորեն հետևել է ֆրանկիզմի աջ ծայրահեղ գաղափարախոսությանը, ավանդական հակակոմունստական «խաչակրաց արշավանքին»[18]։

1973 թվականի հունիսի 12-ին Լուիս Կարերո Բլանկոյի կառավարության ժամանակ Կառլոս Արիաս Նավարոն զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Այդ ժամանակ նա հանդիսանում էր Իսպանիայի առավել ազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը և հանդիսանում էր Ֆրանկոյի շրջապատի անդամ։ Նրա նշանակումը ակտիվ կերպով լոբինգ էր անում կաուդիլիոյի կինը՝ Կարմեն Պոլո, ով հայտարարել էր, որ «դրանից հետո կարող է հանգիստ քնել»[20]։

1973 թվականի դեկտեմբերի 20-ին ադմիրալ Կարերո Բլանկոն սպանվում է բասկյան ԷՏԱ անջատողական զինյալների կողմից։ Նույն թվականի դեկտեմբերի 31-ին պրոֆեսոր Տորկուատո Ֆերնանդես Միրանդայի վարչապետությունից հետո Ֆրանցիսկո Ֆրանկոն Արիաս Նավարոյին նշանակեց Իսպանիայի կառավարության ղեկավար։

Կառավարության նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչակարգի վերջին վարչապետ, փոփոխությունների նախագիծ և բռնաճնշումների քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչապետ Արիաս Նավարոյի ծրագրային ելույթը տեղի ունեցավ 1974 թվականի փետրվարի 12-ին կորտեսում; Բոլորի համար անսպասելիորեն նա հանդես եկավ բարեփոխական թեզիսներով։ Դրանք ունեին սահմանափակ բնույթ՝ դատական ազատական համակարգ, քաղաքական ասոցիացիաների օրինականացում, գրաքննության մեղմացում, տեղական ինքնակառավարման և ֆրանկիստական սինդիկատների (արհմիությունների) իրավունքների ընդլայնում։ Սակայն նույնիսկ ելույթի այդպիսի տարբերակի դեպքում նրա խոսքն ու դրանից ծնված «Espíritu del 12 de febrero»-ը (փետրվարի 12-ի ոգի) աննախադեպ էին ֆրանկիստական Իսպանիայում[22]։

Կառավարության ղեկավարի ելույթը արտացոլում էր իշխանական շրջանակների տարակուսանքը Ֆրանկոյի մահվան նախաշեմին։ Սակայն աջ ծայրահեղական Բունկեր խմբավորումը չցանկացավ ոչ մի զիջում և պնդում էր բիրտ կարգերի շարունակությունը։ Ուղղափառ ֆալանգիստների առաջնորդ Խոսե Անտոնիո Խիրոն «Arriba» կուսակցական ներկայացուցչությունում հանդես եկավ ծրագրային հոդվածներով, որոնցով զգուշացնում էր, որ ֆրանկիստները թույլ չեն տա «հուլիսի 18-ի գործի դավաճանություն»։

Վերջին հաշվով Արիաս Նավարոն ընտրություն կատարեց «Բունկերի» օգտին։ Այդ քայլին նպաստեցին մի շարք հանգամանքներ, ինչպիսիք են . Этому способствовал целый ряд факторов: осложнение социально-экономической ситуации из-за 1973 թվականի նավթային ճգնաժամի հետևանքով սոցիալ-տնտեսական իրավիճակի բարդեցում, գործադուլային շարժման աճ, ներքաղաքական դժվարություններ, անարխիստների ու բասկյան ԷՏԱ անջատողականների ահաբեկչական գործողություններ։ Արդյունքում Արիաս Նավարոյի կառավարությունը դարձավ երկրում չափազանց անհամակրելի[21]։

1974 թվականի սեպտեմբերի 13-ին բասկյան ԷՏԱ անջատողական կազմակերպության անդամները Մադրիդի կենտրոնում գտնվող Ռոլանդո սրճարանում իրականացրեցին պայթյուն, որի հետևանքով զոհվեց 13, վիրավորվեց շուրջ 70 մարդ։ Այդ գործողությունը համարվում էր Իսպանիայում քաղաքացիական պատերազմից հետո ամենախոշորը։ Արիաս Նավարոյի կառավարությունն այդ քայլը դիտարկեց որպես լրջագույն մարտահրավեր և պատասխանեց դաժան բռնաճնշումներով։

Դեռևս 1974 թվականի մարտի 12-ին ոստիկանի սպանելու համար գարոտայի (խեղդելու համար նախատեսված գործիք) միջոցով մահապատժի ենթարկվեց անարխիստ-հակաֆաշիստ Սալվադոր Պուիգ Անտիչը։ 1975 թվականի սեպտեմբերի 27-ին ահաբեկչական գործողություններ կատարելու և ոստիկանների վրա հարձակվելու համար գնդակահարվեց հինգ մարդ՝ ԷՏԱ անջատողական կազմակերպության ակտիվիստներ Խուան Պարեդեսը, Անխել Օտաեգուին և Հեղափոխական հակաֆաշիստական և հայրենասիրական ճակատի ակտիվիստներ Ումբերտո Բաենան, Լուիս Սանչես Բրավոն, Ռոման Գարսիա Սանսը։ Իսպանական պատմության մեջ վերջինը համարվող այս մահապատիժները գլխավորապես որոշիչ դարձան Արիաս Նավարոյի կառավարության բնույթի ընկալման գործում։ Ուժեղացավ ֆրանկիզմի միջազգային մեկուսացումը և արտաքին ճնշումը։ Մասնավորապես, ՆԱՏՈ-յի օրակարգից հանվեց կազմակերպությանը Իսպանիայի անդամագրման հարցը (Իսպանիայի կառավարությունը ակտիվորեն ձգտում էր անդամագրվել ՆԱՏՈ-յին)։

Ֆրանկիզմին ուժեղ հարված էր 1974 թվականի ապրիլի 25-ին Պորտուգալիայում տեղի ունեցած Մեխերի հեղափոխությունը։ Տեսականորեն Արիաս Նավարոյի կառավարությունը հայտարարեց պորտուգալական գործերին չխառնվելու մասին և պահպանեց դիվանագիտական հարաբերություններ։ Իրականում այն ծայրահեղ թշնամաբար էր վերաբերում պորտուգալական հեղափոխությանը, ինչում վտանգ էր տեսնում սեփական կայունության համար։ Այդպիսի մտավախություններն ունեին հստակ հիմքեր. ժողովրդավարական տրամադրված սպաները ստեղծել էին գաղտնի Ռազմական ժողովրդավարական միություն, որը ձգտում էր կրկնել պորտուգալական փորձը։ Անվտանգության ծառայությունն իրականացրեց մի շարք ձերբակալություններ[23]։ Իսպանիան դարձավ պորտուգալական Պորտուգալիայի ազատագրության բանակ և Պորտուգալիայի ազատագրության ժողովրդավարական շարժում ահաբեկչական կազմակերպությունների թիկունքային հենակետ։ Արիաս Նավարոն Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Հենրի Քիսինջերին առաջարկում էր դեպի Պարտուգալիա ռազմական ներխուժում կազմակերպել, սակայն այս հարցում չստացավ ԱՄՆ-ի աջակցությունը[24]։

Հերթական հարվածը դարձավ ֆրանկիզմին բարեկամաբար վերաբերվող սև գնդապետների վարչակարգի տապալումը Հունաստանում։ Իրավիճակը սրվել էր Արևմտյան Սահարայում։ Պոլիսարիոյի ճակատի հետ պատերազմին ավելացավ մարոկկոյան կանաչ երթը։ Արիաս Նավարոն ստիպված էր համաձայնվել ապագաղութացման հետ և կնքել Իսպանական Սահարան Մարոկկոյի և Մավրիտանիայի միջև բաժանելու մասին Մադրիդյան համաձայնագիրը։

Կաուդիլիոյի մահից հետո, դեպի «Բունկեր» ուղղվածությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականի նոյեմբերի 20-ին մահացավ Ֆրանցիսկո Ֆրանկոն։ Մահվան մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ կառավարության ղեկավարը (ելույթի ընթացքում չկարողանալով զսպել հուզմունքը)։

«Իսպանացիներ, Ֆրանկոն մահացել է», - հայտարարեց Կառլոս Արիաս Նավարոն իսպանական հեռուստատեսության տեսախցիկի առջև[20]։

Պետության ղեկավար դարձավ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս I-ինը։ Իսպանիայի անցումը դեպի ժողովրդավարության իրականացվում էր լեգիտիմ սահմանադրական միապետի հովանու ներքո։ Սկզբնապես Կառլոս Արիաս Նավարոն մնում էր կառավարության ղեկավար, սակայն նրա իշխանությունը սահմանափակվում էր Խուան Կառլոսի և թագավորին մտերիմ նախարար-բարեփոխիչների՝ Մանուել Ֆրագի Իրիբարնեյի (Ներքին գործերի նախարար) և Խոսե Մարիա Արեիլսի (Արտաքին գործերի նախարար) ազդեցությամբ։

Այդ ժամանակաշրջանում Կառլոս Արիաս Նավարոն, չնայած գործնականում կոչ էր անում գործել «փետրվարի 12-ի ոգով», միանշանակ ընկալվում էր որպես ծայրահեղ աջ ֆրանկիստ և ժողովրդավարական վերափոխման հակառակորդ:Բոլոր սկզբունքային հարցերում նա ամբողջությամբ համակարծիք էր «Բունկերի» հետ։

Խուան Կառլոս I թագավորը, կաուդիլիոյի մահից հետո գահ բարձրանալով, չէր թաքցնում իր եվրոազատական հայացքները, բայց կառավարությունը դեռևս մնում էր «Բունկերի»՝ ֆրանկիստական ֆունկցիոներների խմբավորումների վերահսկողության ներքո, որոնցով առաջնորդվում էր վարչապետ Կառլոս Արիաս Նավարոն[25]։

Կառավարության ղեկավարի պաշտոնում Արիաս Նավարոն պաշտպանում էր ֆրանկիզմը և իրականացնում «բռնաճնշումներ բարեփոխումների փոխարեն»։ Բռնության խոշորագույն գործողությունը դարձավ 1976 թվականի մարտի 3-ին տեղի ունեցած Վիտորիայի կոտորածը, որն իրենից ներկայացնում էր բասկերի ցույցի ոստիկանական ցրումը Վիկտորիա Գասթեյս քաղաքում, ինչի հետևանքով զոհվեց հինգ մարդ[26]։ 1976 թվականի մայիսի 9-ին Մոնտեջուրա լեռան վրա տեղի ունեցան բախումներ։ Այն բախումներում աջ ծայրահեղականները հարձակվեցին ձախակողմյան հայացքներ ունեցող կառլիստների վրա, որը լիազորվել էր կառավարության նախագահի կողմից[25]։

Այդ իրադարձություններն արագացրեցին վարչապետ Արիաս Նավարոյի հրաժարականը։ 1976 թվականի հուլիսի 1-ին լսումներից հետո Խուան Կառլոս I-ը ստորագրեց համապատասխան հրամանագիր։ Հաջորդ օրը Կառլոս Արիաս Նավարոն ստացավ մարքիզ կոչում որպես «ազգի համար մատուցած ծառայությունների, հայրենասիրության դրսևորման, անձնվեր աշխատանքի, վարքի և խոհեմության համար»[27]։ Կառավարության նոր նախագահ նշանակվեց Ադոլֆ Սուարեսը, ով հանդիսանում էր ժողովրդավարական փոփոխությունների կողմնակից[21]։

Պարտություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականի հունիսի 15-ին Իսպանիայում տեղի ունեցան 1936 թվականից ի վեր առաջին խորհրդարանական ընտրությունները։ Կառլոս Արիաս Նավարոն պահպանողական-նեոֆրանկիստական Ժողովրդական դաշինքից (առաջնորդ էր հանդիսանում Ֆրագա Իրիբարնեն) իր թեկնածությունն առաջադրեց Իսպանիայի սենատի ընտրություններին։ Նա ընկալվում էր որպես ֆրանկիստական ավանդույթների առաջատար կրող։

Սակայն Ժողովրդական դաշինքը, հակառակ սպասումների, ստացավ ընդամենը ձայների 8,3 %-ը՝ ստանալով Պատգամավորների կոնգրեսի 350 մանդատներից 16-ը և Սենատի 248 մանդատներից 2-ը։ Չընտրված թեկնածուների թվում էր նաև Արիաս Նավարոն՝ չնայած նա առաջադրվել էր Մադրիդում, որտեղ եղել էր քաղաքապետ և համարվում էր հեղինակավոր քաղաքական գործիչ։

Արիասը երբեք չի ունեցել սեփական ծրագիր, նա անում էր այն, ինչ ճիշտ էր համարում Ֆրանկոն։ Նա չէր հասկանում ժամանակակից աշխարհը։ Հանդիսանում էր ամենաանընդունելի ֆրանկիզմի ստվերը[18]։

Այդպիսի պարտությունից հետո Կառլոս Արիաս Նավարոն հեռացավ քաղաքական գործունեությունից։ Վերջին 12 տարին ապրեց մասնավոր կյանքով։ Նա մահացավ 80 տարեկան հասակում 1989 թվականի նոյեմբերի 27-ին[20]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլոս Արիաս Նավարոն ամուսնացած էր Մարի Լուս դել Վալե Մենենդեսի հետ, ով հանդիսանում էր լեոնյան խոշոր գործարար Էմիլիո Վալե Էգոխեագի դուստրը։ Վերջինի հետ Արիաս Նավարոն նահանգապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ սերտ կապերի մեջ է եղել։ Կնոջ հետ հարաբերությունների հետևանքով երեխաներ չի ունեցել[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=1-1&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%288230%29.NDIP.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=2-2&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%288230%29.NDIP.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=3-3&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%288230%29.NDIP.
  5. 5,0 5,1 5,2 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  6. 6,0 6,1 6,2 Munzinger Personen (գերմ.)
  7. https://www.madridiario.es/noticia/423156/distritos/la-ultima-morada-de-los-franquistas-ilustres.html
  8. https://www.boe.es/datos/pdfs/BOE//1959/185/A10575-10575.pdf
  9. 9,0 9,1 http://jable.ulpgc.es/jable/cgi-bin/Pandora.exe?fn=commandselect;query=id:0005434576;command=show_pdf
  10. https://www.boe.es/boe/dias/1977/01/05/pdfs/A00208-00208.pdf
  11. https://www.boe.es/boe/dias/1973/07/18/pdfs/A14689-14689.pdf
  12. https://www.boe.es/boe/dias/1962/02/09/pdfs/A01974-01974.pdf
  13. https://www.boe.es/boe/dias/1961/08/19/pdfs/A12268-12268.pdf
  14. https://www.boe.es/datos/pdfs/BOE//1946/048/A01277-01277.pdf
  15. https://www.boe.es/datos/pdfs/BOE//1950/064/A01030-01030.pdf
  16. https://www.boe.es/boe/dias/1960/07/18/pdfs/A09973-09973.pdf
  17. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 La sombra del marqués de Arias Navarro
  19. Carlos Arias Navarro
  20. 20,0 20,1 20,2 20,3 Carlos Arias Navarro (1908—1989)
  21. 21,0 21,1 21,2 Biografías y Vidas. Carlos Arias Navarro
  22. El programa de un estadista: Arias Navarro pronuncia un discurso sin precedents
  23. La memoria de los militares demócratas
  24. Arias quería ir a la guerra con Portugal
  25. 25,0 25,1 «Самоуправленческий социализм» принца Карлоса Уго Бурбон-Пармского
  26. Vitoria, la mayor matanza de la Transición
  27. Real Decreto 1618/1976, de 2 de julio