Jump to content

Կառլոս Ալվարադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլոս Ալվարադո
Քաղաքացիությունը  Կոստա Ռիկա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 19, 1927(1927-12-19)
Ծննդավայր Սանտա Բարբարա կանտոն, Էրեդիա, Կոստա Ռիկա
Մահվան ամսաթիվ հուլիսի 27, 2024(2024-07-27) (96 տարեկան)
Դիրք դարպասապահ

Կառլոս Ալվարադո Վիլյալոբոս (իսպ.՝ Carlos Alvarado Villalobos, դեկտեմբերի 19, 1927(1927-12-19), Սանտա Բարբարա կանտոն, Էրեդիա, Կոստա Ռիկա - հուլիսի 27, 2024(2024-07-27)) կոստառիկացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Նա առավել հայտնի է Ալախուելա քաղաքի «Ալախուելենսե» ակումբի իր ելույթներով։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվարադոն իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է «Ալախուելենսեի» կազմում։ Ակումբում իր կարիերան սկսել է 1944 թվականին և 1945 թվականին նվաճել լիգայի տիտղոսը։

1947 թվականին Ալվարադոն տեղափոխվել է Մեքսիկա և մեկ մրցաշրջան հանդես եկել Մեխիկոյի «Ամերիկա» ակումբում[1]։ 1948-1980 թվականներին նորից հանդես է եկել «Ալախուելենսե» ակումում։ 1950 թվականին նա կարճ ժամանակով տեղափոխվել է Կալի քաղաքի «Ամերիկա» ակումբ և հաջորդ 12 մրցաշրջաննեն անցկացրել «Ալախուելենսեի» կազմում, որի կազմում նա նվաճել է լիգայի 5 տիտղոս։ Ընդհանուր առմամբ «Ալախուելենսեի» կազմում նա անցկացրել է Կոստա Ռիկայի առաջնության 159 հանդիպում[1]։

1960 թվականի նոյեմբերի 30-ին նա խաղացել է իր վերջին խաղը։

Որպես Կոստա Ռիկայի հավաքականի անդամ՝ նա հաղթել է CCFC-ի երեք առաջնություն (1953, 1955, 1960) և 1951 թվականի Համաամերիկյան ֆուտբոլային մրցաշարում նվաճել է արծաթե մեդալ։ Ընդհանուր առմամբ նա Կոստա Ռիկայի հավաքականի կազմում անցկացրել է 25 հանդիպում։

Կառլոս Ալվարադո Վիլյալոբոս մահացել է 2024 թվականի հուլիսի 27-ին 96 տարեկան հասակում կարճատև հիվանդությունից հետո[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Alajuelense llora la muerte de una de sus leyendas: Carlos 'Aguilucho' Alvarado». La Nación (իսպաներեն). 2024-07-27. Վերցված է 2024-07-30-ին.
  2. «Alajuelense llora la muerte de una de sus leyendas: Carlos 'Aguilucho' Alvarado». La Nación (իսպաներեն). 2024-07-27. Վերցված է 2024-07-30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]