Կառլեն Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլեն Ոսկանյան
Karlen Voskanyan.jpg
Ծնվել էհոկտեմբերի 7, 1930(1930-10-07) (89 տարեկան)
Շիրակամուտ, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբեր 28, 2011
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունհոգեբան
Հաստատություն(ներ)Հայկական պետական մանկավարժական համալսարան
Գործունեության ոլորտհոգեբանություն
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր
Եղել է գիտական ղեկավարՍամվել Խուդոյան, Կամո Վարդանյան
Հայտնի աշակերտներՍամվել Խուդոյան
Ինչով է հայտնիհայ հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանում մտածողության հոգեբանական դպրոցի հիմնադիր
ՊարգևներՄովսես Խորենացու մեդալ

Կառլեն Վաղարշակի Ոսկանյան (հոկտեմբերի 7, 1930(1930-10-07), Շիրակամուտ, Հայաստան, ԽՍՀՄ) նշանավոր հայ հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Շուրջ 80 գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում 5 մենագրության, 4 ուսումնամեթոդական ձեռնարկների և 65-ից ավել գիտական հոդվածների։ Կառլեն Ոսկանյանի ուսումնասիրությունները նվիրված են սովորողների մտածողության ձևավորման և զարգացման, ինչպես նաև ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացման հարցերին։ Կառլեն Ոսկանյանը համարվում է Հայաստանում մտածողության հոգեբանական դպրոցի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլեն Վաղարշակի Ոսկանյան ծնվել է 1930 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Շիրակամուտ գյուղում: 1962-1965 թվականներին եղել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ասպիրանտ, 1967 թ-ի մարտին Թբիլիսիի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ «Բառի և երկրաչափական պատկերի փոխհարաբերությունը սովորողների գիտակցության մեջ» վերնագրով և ստացել հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1976-1978 եղել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի դոկտորանտ :1978-1983թթ.` ՀՊՄՀ հոգեբանության ամբիոնի դոցենտ: 1983 թ. հոկտեմբերին Լենինգրադի Գերցենի անվան մանկավարժական ինստիուտում պաշտպանել է դոկտորական թեզ «Ուսումնական առարկայի յուրացման կախվածությունը ելակետային հասկացությունների և համակարգի ուսումնասիրման առանձնահատկություններից» վերնագրով և ստացել հոգեբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1988 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-1962թթ. աշխատել է Վանաձորի թիվ 5 և թիվ 9 միջնակարգ դպրոցներում, որպես մաթեմատիկայի ուսուցիչ և ուսմասվար: 1983-1992թթ. եղել է ՀՊՄՀ հոգեբանության ամբիոնի վարիչ, 1996-1997 թթ.՝ ՀՊՄՀ մանկան հոգեբանության և նախադպրոցական մանկավարժության ամբիոնի վարիչ:1997-2003 թթ.՝ հոգեբանության ամբիոնի վարիչ:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլեն Ոսկանյանը հեղինակ է շուրջ 80 գիտական աշխատությունների. հինգ մենագրության, չորս ուսումնամեթոդական ձեռնարկների։ Կառլեն Ոսկանյանի ուսումնասիրությունները նվիրված են սովորողների մտածողության ձևավորման և զարգացման, ինչպես նաև ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացման հարցերին: Կառլեն Ոսկանյանը համարվում է ՀՀ-ում մտածողության հոգեբանական դպրոցի հիմնադիր: Նա մտածողության հիմնահարցերի վերաբերյալ զեկուցումներով հանդես է եկել Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում, Բաքվում, Երևանում, Լայպցիգում կայացած հոգեբանական կոնֆերանսներում և համագումարներում: 1980թ. Գերմանիայի Լայպցիգ քաղաքում հոգեբանների 22-րդ համաշխարհային կոնֆերանսին նրա ներկայացրած զեկույցը մեծ հետաքրքրություն առաջ բերեց ինչպես խորհրդային, այնպես էլ արտասահմանյան հոգեբանների շրջանում: Այն հիմք հանդիսացավ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Սերբիայի հոգեբանների հետ առ այսօր շարունակվող գիտական համագործակցությանը: Նրա բազմաթիվ գիտափորձարարական հետազոտությունները ուղղված էին սովորողների տեսական եւ ստեղծագործական մտածողության զարգացման առանձնահատկությունների բացահայտմանը: Կառլեն Ոսկանյանը մշակել է դպրոցականների մեջ հասկացությունների ձեւավորման եւ տեսական մտածողության զարգացման կոնկրետ մեթոդներ, որոնք պրակտիկ կիրառություն են գտել մաթեմատիկայի, ֆիզիկայի, աշխարհագրության, գծագրության, տեխնիկական եւ այլ առարկաների դասավանդման գործընթացների մեջ: Նա ուսուցման գործընթաց ներմուծեց իմացության վերլուծական մեթոդը` ի տարբերություն ուսուցման համակարգում ընդունված սինթետիկ մեթոդի, որի հիմքում ընկած էր «Փորձը և սխալը»: Դրանով նա կարեւորեց ստեղծագործական մտածողության դերը: Նա հոգեբանական գիտության մեջ առաջինն էր, որ իր գիտափորձերում սովորողների մեջ ձեւավորեց ոչ միայն խնդիրների լուծման տարբեր եղանակներ, այլև արդյունավետ մտածողություն:

Ոսկանյանը սովորողների մտածողության զարգացումը կապելով խոսքի հետ` զարգացման ուղիներից մեկը համարեց նույն խնդիրը բառային տարբեր ձեւակերպումների միջոցով արտահայտելը: Մտածական յուրաքանչյուր ուղղություն ունի իր տրամաբանական ձեւը, որտեղ օգտագործվող բառերն ունեն իրենց կոնկրետ նշանակությունները: Մտածողությունը ենթադրում է խոսքի օգտագործում, իսկ խոսքը ենթադրում է մտքի աշխատանք:

Կառլեն Ոսկանյանի ղեկավարությամբ 18 ասպիրանտներ եւ հայցորդներ թեկնածուական թեզեր են պաշտպանել հոգեբանության տարբեր բնագավառներից:

Կառլեն Ոսկանյանը 2007 թվականին դեկտեմբերի 6-ի ՀՀ նախագահ հրամանագրով, պարգեւատրվել է «Մովսես Խորենացու» մեդալով(համար - 325):

Գիտական աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]