Կառլեն Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլեն Աբրահամյան
ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԿԱՌԼԵՆ ՍՈՒՐԵՆԻ.jpg
12 դեկտեմբերի, 1958 - 8 մարտի, 1994
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Պողոսագոմեր, Մարտակերտ
Մահվան վայրՖիզուլի
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Կառլեն Սուրենի Աբրահամյան (դեկտեմբերի 12, 1958(1958-12-12), Պողոսագոմեր, Քարվաճառի շրջան, ԱԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 8, 1994(1994-03-08), Ֆիզուլի), հայ ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլեն Աբրահամյանը ծնվել է 1958 թ. դեկտեմբերի 12-ին Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր գյուղում։ Հայրենի գյուղի դպրոցում ստացել է 8-ամյա կրթություն, այնուհետև ավարտել Առաջաձորի միջնակարգը, Երևանի ժողտնտեսության ինստիտուտի ապրանքագիտության բաժինը։ Ծառայել է Խորհրդային բանակի՝ Մոսկվայի մարզում տեղակայված հրթիռահրետանային զորամասերից մեկում։ Զորացրվելուց հետո աշխատել է որպես Ասկերանի հասարակական սննդի ձեռնարկության պետի տեղակալ։

1992 թ. սեպտեմբերի 1-ից ծառայության է անցել Ասկերանի գումարտակում, այնուհետև ԿՊՇ-ում։ Մասնակցել է բազում մարտերի։ Զոհվել է 1994 թ. մարտի 8-ին, Ֆիզուլու շրջանում թշնամական կրակակետերի վերացման մարտական գործողությունների ժամանակ։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]