Jump to content

Կառավարչական տնտեսագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կառավարչական տնտեսագիտություն (անգլ․՝ Managerial economics), տնտեսագիտության այն ճյուղն է, որն ուսումնասիրում է տնտեսական մեթոդների կիրառումը կազմակերպչական որոշումների կայացման գործընթացում[1]։ Տնտեսագիտությունը գիտություն է, որն ուսումնասիրում է ապրանքների և ծառայությունների արտադրությունը, բաշխումը և սպառումը: կառավարչական տնտեսագիտությունը ներառում է տնտեսական տեսությունների և սկզբունքների օգտագործումը սահմանափակ ռեսուրսների բաշխման վերաբերյալ որոշումներ կայացնելու համար[2]։ Այն ծառայում է որպես ուղեցույց մենեջերների համար հաճախորդների, մրցակիցների, մատակարարների և ընկերության ներքին գործունեության վերաբերյալ որոշումներ կայացնելիս[3]։

Կառավարիչները օգտագործում են տնտեսական մոտեցումներ՝ ընկերության շահույթը, ռեսուրսների բաշխումը և ընդհանուր արտադրությունը օպտիմալացնելու համար՝ միաժամանակ բարելավելով արդյունավետությունը և նվազագույնի հասցնելով անարդյունավետ գործունեությունը[4]։ Այս մոտեցումներն օգնում են կազմակերպություններին ռացիոնալ, առաջադեմ որոշումներ կայացնել՝ վերլուծելով գործնական խնդիրները ինչպես միկրո, այնպես էլ մակրո մակարդակներում[5]։ Կառավարման որոշումները կապված են կանխատեսման հետ (ապագայի վերաբերյալ որոշումներ կայացնելը), որը ներառում է ռիսկի և անորոշության որոշակի մակարդակների կանխատեսումները: Ուստի, տնտեսական կառավարման տեխնիկան օգնում է ղեկավարներին տեղեկացված լինել այդ որոշումների կայացման հարցում[6]։

Կառավարման տնտեսագետները կառավարչական տնտեսագիտությունը սահմանում են մի քանի եղանակով․

  1. Սա տնտեսագիտական տեսության և մեթոդաբանության կիրառումն է բիզնեսի կառավարման պրակտիկայում:
  2. Կենտրոնում է բիզնեսի արդյունավետության վրա:
  3. Սահմանվում է որպես «տնտեսագիտական տեսության համադրություն բիզնես պրակտիկայի հետ՝ կառավարման որոշումների կայացումը և ապագա պլանավորումը հեշտացնելու համար»:
  4. Ներառում է տնտեսական մտածողության օգտագործումը բիզնեսի իրավիճակները վերլուծելու համար:
  5. Նկարագրվում է որպես «հիմնարար կարգապահություն, որի նպատակն է հասկանալ և վերլուծել բիզնեսի որոշումների կայացման մարտահրավերները»:
  6. Սա ձեռնարկությունների կառավարման ստորաբաժանումների կողմից առկա ռեսուրսների բաշխման ուսումնասիրությունն է այս ստորաբաժանումների գործունեության շրջանակներում:
  7. Բիզնես իրավիճակներ, որոնք կարող են քանակապես գնահատվել և մշակվել, կամ գոնե քանակապես մոտարկվել մոդելների միջոցով: Այս դեպքում մենք պետք է հաշվի առնենք, թե ինչ է տեղի ունենում մոդելում[3]։

Կառավարման տնտեսագիտության երկու հիմնական նպատակներն են․

  1. Օպտիմալացնել որոշումների կայացման գործընթացը, երբ ընկերությունը բախվում է խնդիրների կամ խոչընդոտների՝ հաշվի առնելով և կիրառելով մակրո և միկրոտնտեսական տեսությունները և սկզբունքները[7]։
  2. Վերլուծել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ պլանավորման որոշումների հնարավոր հետևանքները ձեռնարկության եկամուտների ստացման և շահութաբերության հիման վրա:

Հիմնական սկզբունքները, որոնք կառավարման տնտեսագետներն օգտագործում են վերը նշված նպատակներին հասնելու համար, հետևյալն են․

  • գործառնությունների կառավարման և դրանց արդյունավետության մոնիտորինգ,
  • թիրախավորում կամ նպատակադրում,
  • տաղանդների կառավարում և զարգացում։

Տնտեսական որոշումների օպտիմալացման համար հաճախ օգտագործվում են գործառնությունների հետազոտման, մաթեմատիկական ծրագրավորման, ռազմավարական որոշումների կայացման, խաղերի տեսության մեթոդներ[8][9] և այլ հաշվողական մեթոդներ[10]։ Վերոնշյալ մեթոդները սովորաբար օգտագործվում են տվյալների վերլուծության մեթոդների միջոցով քանակական որոշումներ կայացնելու համար:

Կառավարման տնտեսագիտության տեսությունը ներառում է խթանների, բիզնեսի կազմակերպման, կողմնակալության, գովազդի, նորարարության, անորոշության, գնագոյացման, վերլուծության և մրցակցության ուսումնասիրություն[11]։ Այլ կերպ ասած, կառավարչական տնտեսագիտությունը տնտեսական տեսության և կառավարման տեսության համադրություն է: Այն կարող է օգնել ղեկավարին որոշումներ կայացնելիս և ծառայել որպես կապ պրակտիկայի և տեսության միջև[12]։ Բացի այդ, կառավարչական տնտեսագիտությունը կարող է տրամադրել գործիքներ և տեխնիկա, որոնք ղեկավարներին հնարավորություն կարող են տալ օպտիմալ որոշումներ կայացնել ցանկացած սցենարի համար:

Կառավարման տնտեսագիտության գործիքների միջոցով լուծվող խնդիրների օրինակներն են՝

  • Ապրանքի կամ ծառայության գինը և քանակը, որը ձեռնարկությունը պետք է արտադրի:
  • Աշխատակազմի վերապատրաստման մեջ ներդրում կատարե՞լ, թե՞ շուկայում նոր աշխատողներ փնտրել:
  • Երբ պետք է ձեռք բերել կամ շահագործումից հանել հիմնական միջոցները՝ սարքավորումները:
  • Երկու ընկերությունների միջև մրցակցությունը հասկանալու վերաբերյալ որոշումները կայացվում են՝ ելնելով ընկերությունների շահույթն առավելագույնի հասցնելու կարողությունից[13]։
  • Սպառողների և մրցակիցների խթանների ազդեցությունը բիզնես որոշումների վրա[14]։

կառավարչական տնտեսագիտությունը երբեմն կոչվում է բիզնես տնտեսագիտություն և տնտեսագիտության այն ճյուղն է, որը միկրոտնտեսական վերլուծություն է կիրառում ձեռնարկությունների կամ կառավարման այլ առանձին ստորաբաժանումների որոշումների կայացման մեթոդների վրա՝ օգնելու ղեկավարներին կայացնել բազմակողմանի որոշումներ: Հաշվարկները և քանակական վերլուծությունը հիմնականում հիմնված են այնպիսի մեթոդների վրա, ինչպիսիք են ռեգրեսիայի վերլուծությունը, հարաբերակցությունը և մաթեմատիկական վերլուծությունը[15]։

Կառավարման տնտեսագիտության հետ կապված տնտեսական տեսություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկրոտնտեսագիտությունը կառավարման տնտեսագիտության գերիշխող ուղղությունն է, դրա որոշ հիմնական ասպեկտներից են․

Առաջարկի և պահանջարկի հարաբերությունը

Առաջարկի և պահանջարկի օրենքը նկարագրում է արտադրանքի արտադրողների և սպառողների միջև փոխհարաբերությունները[16]։ Օրենքը ենթադրում է, որ արտադրողի կողմից սահմանված գինը և սպառողի կողմից պահանջվող քանակը հակադարձ համեմատական են, այսինքն՝ սահմանված գնի բարձրացումից կարող է հետևել սպառողի կողմից պահանջարկի նվազման[16]։ Օրենքում նշվում է, որ վաճառողները ավելի մեծ քանակությամբ ապրանք կարող են արտադրել, եթե այն վաճառվի ավելի բարձր գնով[16]։

Պահանջարկի հավելաճը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ապրանքի պահանջարկը գերազանցում է դրա առաջարկը: Սրա առկայության դեպքում վաճառողները կարող են օգուտ քաղել՝ բարձրացնելով գինը: Հակառակը երևույթևը՝ առաջարկի հավելաճն է։

  • Արտադրության տեսություն

Արտադրության տեսությունը նկարագրում է այն ապրանքների քանակը, որոնք ձեռնարկությունն ընտրում է արտադրելու համար[17]։ Այս որոշումը կախված է մի շարք գործոններից, ներառյալ հումքի, աշխատուժի և կապիտալի ծախսերը[17]։ Ըստ արտադրության տեսությունը, բիզնեսը ձգտելու է օգտագործել ռեսուրսների ամենաէժան համադրությունը՝ պահանջվող քանակությունը արտադրելու համար: Արտադրության ֆունկցիան կարելի է նկարագրել ամենապարզ ձևով հավասարմամբ, որտեղ Q-ն ներկայացնում է ընկերության արտադրանքի ծավալը, L-ը փոփոխական ծախսերն են, իսկ K-ն՝ ֆիքսված ծախսերը[18]։

  • Հնարավորության կորուստ

Հնարավորության կորուստը (opportunity cost) դա լավագույն այլընտրանքային որոշումից հրաժարվելու արդյունքում կորցրած օգուտն է[19]։ Հնարավորության կորուստը որոշելու համար անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել բիզնեսի կողմից դիտարկվող յուրաքանչյուր գործողության ծախսերն ու օգուտները, և մեկ գործողությունը մյուսի փոխարեն ընտրելու արժեքը[20]։ Այնուհետև որոշում կայացնողը հնարավորություն կարող է ունենալ ընտրելու առավելագույն շահույթ բերող գործողությունը:

  • Գնագոյացման տեսություն

Գնագոյացման տեսությունը հիմնվում է առաջարկի և պահանջարկի սկզբունքի վրա՝ ապրանքի ճիշտ գին սահմանելու համար[21]։ Գնագոյացման տեսության նպատակն է սահմանել այնպիսի գին, որ ապրանքի առաջարկը հավասար լինի պահանջարկին[21]։ Եթե ղեկավարը սահմանի չափազանց բարձր գին, սպառողը կարող է գտնել, որ ապրանքն արժանի չէ այդ գնին և որոշի չգնել այն՝ հանգեցնելով ավելցուկային առաջարկի: Հակառակը տեղի է ունենում, երբ գինը սահմանվում է չափազանց ցածր, ինչի հետևանքով ապրանքի պահանջարկը գերազանցում է առաջարկը[21]։

  • Կապիտալի և ներդրումային որոշումների տեսություն

Ներդրումների վերաբերյալ որոշումները ձեռնարկությունում ամենակարևոր գործոնն են: Դրանք ներառում են միջոցների ռացիոնալ բաշխման որոշում, որը թույլ է տալիս կազմակերպությանը ներդրումներ կատարել շահութաբեր նախագծերում կամ ձեռնարկություններում՝ իր գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար[22]։ Ֆոնդերի ռացիոնալ բաշխումը կարող է ներառել բիզնես ձեռք բերելը, սարքավորումների մեջ ներդրումներ կատարելը կամ որոշելը, թե արդյոք ներդրումներն ընդհանրապես կբարելավեն բիզնեսը[22]։

  • Պահանջարկի էլաստիկություն

Պահանջարկի առաձգականությունը կարևոր հասկացություն է կառավարման տնտեսագիտության մեջ: Ալֆրեդ Մարշալի կողմից մշակված պահանջարկի առաձգականության հայեցակարգը նկարագրում է, թե որքան զգայուն է պահանջարկի քանակի փոփոխությունը մեկ միավորի գնի փոփոխության նկատմամբ: «Շուկայում պահանջարկի առաձգականությունը մեծ է կամ փոքր, կախված նրանից, թե պահանջարկի ծավալը մեծ է թե փոքր, երբ գինը նվազում է կամ բարձրանում[23]։

Միկրոտնտեսական սկզբունքները օգտակար են կառավարման որոշումներ կայացնելու համար: կառավարչական տնտեսագիտությունը հենվում է այս բոլոր վերլուծական գործիքների վրա՝ տեղեկացված բիզնես որոշումներ կայացնելու համար:

Կառավարման տնտեսագիտության մեջ օգտագործվող վերլուծական մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պահանջարկի գնային առաձգականության վերլուծություն

Պահանջարկի գնաճի առաձգականությունը կառավարման տնտեսագիտության մեջ շատ օգտակար գործիք է, քանի որ այն թույլ է տալիս ղեկավարներին կանխատեսել պահանջարկի փոփոխությունը` կապված ապրանքների և ծառայությունների գների բարձրացման հետ[24]։ Գների առաձգականության սկզբունքը նկարագրում է նաև ապրանքների պահանջարկի փոփոխությունները՝ կախված բնակչության եկամուտների փոփոխությունից[24]։

Որտեղ Δ Q-ն պահանջարկի քանակի փոփոխությունն է՝ գնի համապատասխան փոփոխության Δ P-ի համար, իսկ Q-ն և P-ն ներկայացնում են ապրանքի քանակը և գինը նախքան փոփոխությունը։ Գնային առաձգականությունը կարևոր է կառավարման տնտեսագիտության համար, քանի որ այն օգնում է ֆիրմաների սահմանային եկամտի օպտիմալացմանը[25]։

  • Սահմանային վերլուծություն

Տնտեսագիտության մեջ սահմանային նշանակում է եկամտի և ծախսերի փոփոխությունը՝ արտադրանքի մեկ լրացուցիչ միավոր արտադրելիս։ Թե՛ սահմանային ծախսը, թե՛ սահմանային եկամուտը չափազանց կարևոր են տնտեսագիտության մեջ, քանի որ ֆիրմայի շահույթը առավելագույնի է հասնում, երբ սահմանային ծախսը հավասար է սահմանային եկամտին[26]։ Ղեկավարները կարող են բիզնես որոշումներ կայացնել արտադրության մակարդակի վերաբերյալ՝ հիմնվելով այս վերլուծության վրա՝ ֆիրմայի շահույթը առավելագույնի հասցնելու նպատակով։

Սահմանային վերլուծությունը համարվում է կառավարման տնտեսագիտության հիմնական գործիքներից մեկը, որը ներառում է սահմանային օգուտների և սահմանային ծախսերի համեմատություն՝ օպտիմալ փոփոխական որոշումներ կայացնելու համար։ կառավարչական տնտեսագիտությունն օգտագործում է բացատրական փոփոխականներ, ինչպիսիք են արտադրանքը, գինը, արտադրանքի որակը, գովազդը և հետազոտությունն ու զարգացումը՝ զուտ օգուտները առավելագույնի հասցնելու համար։

  • Մաթեմատիկական մոդելի վերլուծություն

Էկոնոմետրիկ վերլուծության կիրառումն աճել է տնտեսագիտության և կառավարման զարգացման հետ մեկտեղ, այս համատեքստում աճել է նաև շահույթի առավելագույնացման համար դիֆերենցիալ հաշվարկի կիրառման օգտագործումը[27]։

Ֆունկցիայի ածանցյալը վերցնելով՝ ֆունկցիայի առավելագույն և նվազագույն արժեքները հեշտությամբ որոշվում են՝ ածանցյալը զրոյի հավասարեցնելով։ Սա կարող է կիրառվել արտադրական ֆունկցիայի նկատմամբ՝ գտնելու արտադրության այն քանակը, որը առավելագույնի է հասցնում ֆիրմայի շահույթը[28]։ Այս հասկացությունը կարևոր է ղեկավարների համար՝ ծախսերը նվազագույնի կամ շահույթը առավելագույնի հասցնելու նպատակով[29]։

Մաթեմատիկական մոդելների կիրառման հիմնական ոլորտներն են․

  • Պահանջարկի կանխատեսում։ Նախքան որոշակի արտադրանքի արտադրության մասշտաբները որոշելը, ձեռնարկությունները պետք է կանխատեսեն շուկայի զարգացման ներուժը: Աայս դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ գործոնները։ Կարող են ստեղծվել համապատասխան մաթեմատիկական մոդելներ, որոնք արտացոլում են շուկայի զարգացման վրա ազդող տարբեր գործոնների քանակական փոփոխությունները, այնուհետև վերլուծվում են պահանջարկի վրա այդ փոփոխությունների ազդեցության չափը:
  • Արտադրության վերլուծություն: Արտադրության գործոնների մուտքագրում, արտադրության կազմակերպման ձևի ընտրություն և արտադրանքի կառուցվածքի որոշում։ Այս ամենը կարելի է վերլուծել և լուծել մաթեմատիկական մոդելների ստեղծման միջոցով:
  • Ծախսերի որոշում։ Ծախսերը գործոն են, որոնք ուղղակիորեն ազդում են շահույթի վրա և հանդիսանում են ձեռնարկության զարգացման ամենակարևոր խնդիրներից մեկը: Ձեռնարկության ծախսերի մակարդակը կարող է որոշվել մաթեմատիկական մոդելների միջոցով: Երբ ձեռնարկությունը փոխում է արտադրության և գործունեության ուղղությունը կամ ընդլայնում է իր շրջանակը, այդ մեթոդները կարող են օգնել որոշել օպտիմալ մակարդակը՝ առավելագույն շահույթ ստանալու համար:
  • Շուկայի վերլուծություն։ Շուկան տնտեսության մեջ հիմնարար հասկացություն է և գործնականում դրսևորվում է բազմաթիվ տարբեր ձևերով: Մաթեմատիկական մոդելները կարող են ստեղծվել՝ վերլուծելու չափը, գինը և մրցակցային ռազմավարությունները, որոնք ընկերությունը կարող է ընտրել շուկայական տարբեր պայմաններում:
  • Ռիսկերի վերլուծություն։ Ռիսկերի վերլուծությունը ապագա պայմանների կանխատեսումն է:

Որոշումների կայացումը կառավարչական տնտեսագիտությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

կառավարչական տնտեսագիտությունն իր հիմքում կապված է որոշումների կայացման հայեցակարգի՝ «տնտեսագիտության տեսության և մեթոդների կիրառում բիզնես որոշումների կայացման համար» հետ[30]։ Այս գիտակարգը մասամբ նկարագրական բնույթ ունի, քանի որ այն առաջարկում է գործողությունների ծրագիր կառավարչական խնդիրնեի լուծման գործում[4]։ Կառավարման տնտեսագիտության նպատակն է տրամադրել գործիքներ և մեթոդներ տեղեկացված որոշումներ կայացնելու համար, որոնք ուղղված են ծախսերը նվազագույնին հասցնելուն և շահույթը մաքսիմալացնելուն[4]։ կառավարչական տնտեսագիտությունը կիրառություն է գտել բազմաթիվ տարբեր բիզնես ծրագրերում, չնայած գործունեության ամենատարածված ոլորտները կապված են ռիսկերի, գնագոյացման, արտադրության և կապիտալ որոշումների հետ, որոնք սովորաբար կայացնում է կառավարիչը[31]։ Կառավարիչները ուսումնասիրում են կառավարչական տնտեսագիտությունը, քանի որ դա նրանց հնարավորություն է տալիս պատկերացում կազմել, թե ինչպես կարող են վերահսկել իրենց կազմակերպությունների գործունեությունը: Կազմակերպությունները կարող են լավ գործել, եթե ղեկավարները ռացիոնալ կերպով կիրառեն տնտեսական վարքագծի նկատմամբ կիրառվող սկզբունքները[3]։

կառավարչական տնտեսագիտությունը՝ որպես գիտություն

  1. Սահմանել խնդիրը
    Բիզնես որոշում կայացնելու առաջին քայլը խնդիրն ամբողջությամբ հասկանալն է: Առանց խնդրի ճիշտ վերլուծության, ցանկացած մշակված լուծում կարող է լինել ոչ ադեկվատ[32]։
    Խնդրի սխալ նույնականացումը երբեմն կարող է հանգեցնել խնդրի[33]։
  2. Սահմանել նպատակը
    Երկրորդ քայլը որոշման նպատակի գնահատումն է[33]:
    Այս քայլը որոշում է խնդրի հնարավոր լուծումը, որը սահմանվել է առաջին քայլում: Կարող են նախապես նույնականացված խնդրի մի քանի հնարավոր լուծումներ սահմանվել։
  3. Բացահայտել այլընտրանքային տարբերակները
    Կարելի է խնդիրը լուծելու համար բիզնեսի առջև անհրաժեշտ պահանջների խորացված վերլուծությունից հետո հնարավոր լուծումների տարբերակները համադրել[32]։
    Շատ դեպքերում խնդրի մեկից ավելի հնարավոր լուծումներ կարող են լինել: Օրինակ՝ մի ընկերություն, որը ձգտում է ավելի շատ ուշադրություն դարձնել սոցիալական լրատվամիջոցներին, կարող է բարելավել իր բովանդակության որակը, համագործակցել այլ ստեղծողների հետ կամ երկուսն էլ միասին անել[32]։
  4. Կանխատեսել հետևանքները
    Այս քայլը ներառում է քայլ 3-ում նկարագրված խնդրի լուծումների հետևանքների գնահատում: Բիզնես որոշումների հնարավոր հետևանքները կարող են ներառել՝ արտադրողականության, առողջությապահության, շրջակա միջավայրի վրա ազդեցության և այլ ռիսկեր[34]։
    Այստեղ կառավարչական տնտեսագիտությունը օգտագործվում է գործողության ռիսկերը և հնարավոր ֆինանսական հետևանքները որոշելու համար։
  5. Որոշում կայացնել
    Այս խնդրի հետևանքները և հնարավոր լուծումները վերլուծելուց հետո կարող եք որոշում կայացնել: Այս փուլում հնարավոր լուծումները պետք է լինեն չափելի մեծություններ, որոնք քանակականացվել են տնտեսական կառավարման մեթոդների միջոցով՝ շահույթը առավելագույնի հասցնելու և ընկերության համար ռիսկերն ու անբարենպաստ հետևանքները նվազագույնի հասցնելու համար[33]։ Այս քայլը ներառում է լուծման զգայունության վերլուծություն: Ընտրված լուծման զգայունության վերլուծությունը ցույց է տալիս, թե ինչպես է լուծման ելքը փոխվում՝ կախված մուտքային տվյալների փոփոխությունից[35]։ Զգայունության վերլուծությունը թույլ է տալիս վերլուծել մշակված լուծման ուժեղ և թույլ կողմերը[33]։

Կարևոր է հասկանալ, թե ինչ գնային որոշումներ պետք է կայացվեն ընկերության ապրանքների և ծառայությունների վերաբերյալ: Արդյունավետ գնագոյացումը անհրաժեշտ է եկամտի և շահույթի ցանկալի մակարդակը ապահովելու և հաճախորդների գոհունակությունը պահպանելու համար[36]։ Չափազանց ցածր գինը նվազեցնում է շահութաբերությունը, բացասաբար է ազդում արտադրանքի որակի ընկալման վրա։ Չափազանց բարձր գինը կարող է բացասաբար ազդել կազմակերպության իմիջի վրա սպառողի տեսանկյունից[37]։

Կառավարիչները կարող են գներ նշանակել՝ օգտագործելով ինտուիտիվ կամ տեխնոկրատական որոշումների կայացման ոճերից որևէ մեկը: Տեխնոկրատական մոտեցումը հիմնված է քանակական վերլուծության և օպտիմալացման վրա և, ընդհանուր առմամբ, ներառում է փոխհատուցման գնահատման մեթոդ[38]։ Փոխհատուցվող գնահատումը թույլ է տալիս, որ մեկ հատկանիշը փոխհատուցի մյուսին։ Օրինակ՝ ղեկավարը կարող է արտադրանքի գինը սահմանել ավելի ցածր՝ դրա ավելի ցածր որակը փոխհատուցելու համար[39]։ Ինտուիտիվ որոշումներ կայացնելու գործընթացը հիմնված է սպառողների հեուրիստիկայի վրա, այն սահմանվում է որպես արագ որոշումների կայացման ճանաչողական գործընթաց, որը տեղի են ունենում վերլուծվող տեղեկության ծավալը սահմանափակելու միջոցով[40]։

Տնտեսական հասկացությունները, ինչպիսիք են մրցակցային առավելությունը, շուկայի սեգմենտավորումը և գների քաղաքականությունը, կապված են գնագոյացման ռազմավարության հետ[30]։ Գինը սահմանելու համար, որը կարող է խթանել ընկերության վաճառքն ու արդյունավետությունը, ղեկավարները պետք է հասկանան այն տնտեսական միջավայրը, որտեղ նրանք աշխատում են[41]։

Գնի տարբերակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գների տարբերակումը ենթադրում է նույն կամ նմանատիպ ապրանքի տարբեր գներով վաճառք սպառողների տարբեր հատվածներին[42]։ Սպառողական սեգմենտները բաժանվում են ըստ այն էական տարբերության, թե որքան են պատրաստ վճարել։ Գների տարբերակում իրականացնելու համար ընկերությունները պետք է կարողանան տարբերազատել հաճախորդների սեգմենտները՝ ըստ տարբեր գների էլաստիկությունների, ունենան որոշակի մասնաբաժին շուկայում[43]։

Գոյություն ունեն գների տարբերազատման երեք դասական տեսակներ.

  • Առաջին աստիճանի գների տարբերակում կամ կատարյալ գների տարբերակում տեղի է ունենում այն ժամանակ, երբ ընկերությունը կարողանում է ճշգրիտ որոշել, թե որքան է պատրաստ վճարել յուրաքանչյուր գնորդ: Գործնականում, սակայն, այս ռազմավարությունը դժվար է իրականացնել, քանի որ այն պահանջում է պահանջարկի կորի ամբողջական իմացություն[30]։
  • Երկրորդ աստիճանի գների տարբերակումը կարող են տեղի ունենալ այն ժամանակ, երբ ընկերությունները ապրանքների կամ ծառայությունների գները սահմանում են տարբեր ձևերով՝ կախված գնված միավորների քանակից: Որպես օրինակներ կարելի է բերել քանակի զեղչերը, մեծածախ գները և երկուսը մեկում առաջարկները և այլն[43]։
  • Երրորդ աստիճանի գների տարբերակումը տարբեր կերպ է որոշում ապրանքների կամ ծառայությունների գները՝ կախված տարբեր սեգմենտների ժողովրդագրական առանձնահատկություններից: Երրորդ աստիճանի գների տարբերակման օրինակներ են ուսանողներին և թոշակառուներին տրամադրվող զեղչերը կամ «վերջին րոպեի գնման» զեղչված տոմսերը[44]։

Գների տարբերակման լրացուցիչ ձևերից կարող են լինել խմբային, ներանձնային գների տարբերակումները, ինչպես նաև հաճախորդի գնումների պատմության վրա հիմնված գների տարբերակումը[45]։ Ընկերության գնային տարբերակումը արդյունավետորեն իրականացնելու ունակությունը կարող է մեծացնել դրա շահութաբերությունը և (կամ) մեծացնել հաճախորդների բազան, բայց միայն այն դեպքում, եթե բավարարվեն գների խտրականության համար անհրաժեշտ պայմանները:

Գնագոյացման հոգեբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնագոյացման հոգեբանությունն օգտագործվում է հասկանալու համար, թե ինչպես է գնագոյացումը ազդում սպառողների կողմից ապրանքների ընկալման և սպառման պատրաստակամության վրա: Ապրանքի գինը որոշելու եղանակը ազդում է դրա ընկալվող արժեքի վրա: Ընկերությունները կարող են օգտվել սպառողների վճարելու պատրաստակամությունից՝ ազդելով նրանց գների ընկալման վրա, հեշտացնելով վճարման գործընթացը և նվազեցնելով փոփոխական ծախսերը:

Սպառողի կողմից գնի ընկալումը կարող է փոխվել՝ ավելի փոքր ցուցանիշ սահմանելով (օրինակ՝ ապրանքի գինը 5 դոլարի փոխարեն 4,99 դոլար սահմանելով), բազային բարձր գին սահմանելով կամ ծախսերը բաժանելով առանձին բաղադրիչների (օրինակ՝ ապրանքի գինը և առաքման արժեքը):

Վճարման ժամանակ «ցավի նվազեցումը» ենթադրում է ռազմավարությունների իրականացում, որոնք ուղղված են նվազագույնի հասցնելու այն հոգեբանական «ցավը», որը մարդիկ ունենում են ծախսելիս, քանի որ մարդիկ, բնականաբար, հակված չեն կորուստների[46]։ Դրանք ժամանակավոր ռազմավարություններ են, այդպիսի ռազմավարություններից են վճարումների արգելափակումը կամ գանձումը սպառելուց առաջ։

Վերջապես, օգտագործելով փոփոխական ծախսերը, ընկերությունները կարող են մեծացնել արտադրողների ավելցուկը և (կամ) պահպանել շուկայի ավելի մեծ մասնաբաժինը: Փոփոխական ծախսերը «արդյունք են սպառողների՝ ընթացիկ գնման և նախորդ ներդրումների միջև համապատասխանություն ապահովելու ձգտման»[47]։ Այնուամենայնիվ, հաճախ սպառողները չեն կարող օպտիմալ ընտրություն կատարել կորցնելու ցանկության, տեղեկատվության պակասի, ձգձգումների, ստատուս քվոյի նկատմամբ կողմնակալության կամ նվիրատվության ազդեցության պատճառով[48]։ Սա թույլ է տալիս ընկերություններին օգտագործել այս վարքագիծը այնպիսի ռազմավարությունների միջոցով, ինչպիսիք են «ներածական գները» և «լրացուցիչ գները», որոնք ենթադրում են ավելի էժան նախնական գնում, բայց ավելի թանկ փոխարինում։

Գնագոյացման հոգեբանությունը բացատրություն է տալիս այն մասին, թե ինչու սպառման օրինաչափությունները միշտ չէ, որ համահունչ են նեոդասական ըմբռնմանը, որ գինը և սպառումը հակադարձ կապի մեջ են[49]։ Սնոբի էֆեկտը, հաղթողի էֆեկտը և Վեբլենի էֆեկտը այս ենթադրության երեք հակադիր օրինակներն են:

  • «Սնոբի էֆեկտը» տեղի է ունենում, երբ սպառողները նվազեցնում են որևէ ապրանքի սպառումը, և երբ այլ սպառողներ են սկսում այն սպառել[50]։ Ապրանքին վերագրելով յուրահատուկ ընկալվող արժեք, այս արժեքը նվազում է, երբ պահանջարկն աճում է։
  • Զանգվածային սպառման ազդեցությունը հակադարձ է: Սպառողները ցանկանում են սպառել նույնը, ինչ բոլորը, և, հետևաբար, ապրանքները գնահատում են ըստ ընկալվող սոցիալական արժեքի, այլ ոչ թե գնի[49]։
  • Ըստ Վեբլենի էֆեկտի՝ սպառողները գինը ընկալում են որպես արժեքի ցուցիչ և, հետևաբար, ավելի շատ են սպառում, քանի որ գները բարձրանում են[50]։

Սպառողների որոշումների կայացում (տեսություններ և նախապաշարմունքներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպչական որոշումների հաջող կայացման համար ղեկավարությունը պետք է պատկերացում ունենա սպառողի վարքի և որոշումների կայացման գործընթացի մասին: Սպառողի վարքագիծը կապված է որոշումներ կայացնող ստորաբաժանումների կողմից ապրանքների, ծառայությունների, ժամանակի և գաղափարների գնման, օգտագործման և վաճառքի հետ[51]։

Ռացիոնալ ընտրության տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռացիոնալ ընտրության տեսությունը որոշումների կայացման տեսություն է, որը հայտնի է նաև որպես իրավունքի և տնտեսագիտության տեսություն, այն բխում է ենթադրությունից, որ մարդիկ ձգտելու են առավելագույնի հասցնել իրենց ստացած արդյունքները, ունեն հստակ սահմանված նախապատվություններ և հետևողականորեն կայացնում են ռացիոնալ որոշումներ[52]։ Այս տեսությունը զարգանում է «տնտեսական մարդու տեսության» հիման վրա, որը ենթադրում էր, որ մարդիկ արձագանքում են արտաքին ազդակներին՝ պատասխան հաղորդելու համար: Ռացիոնալ ընտրության տեսությունը հիմնված է այս գաղափարի վրա՝ հիմք ընդունելով, որ սպառողը տեղեկատվության մշակման վերաբերյալ որոշում կայացնողն է, այնուամենայնիվ, այն հաշվի չի առնում հոգեբանական գործոնները և էմպիրիկ տվյալները մարդու վարքագծի վերաբերյալ[53]։

Ռացիոնալ ընտրության տեսությունը կատարում է հետևյալ ենթադրությունները․

  1. Կան օբյեկտիվ չափանիշներ, որոնք թույլ են տալիս սպառողին տարբերակել ռացիոնալ ընտրությունը իռացիոնալից:
  2. Կազմակերպությունների և սպառողների միջև վարքի փոքր տարբերություններ կան:
  3. Սպառողները որոշումներ են կայացնում՝ հիմնվելով գործոնների գիտակցված հաշվարկման վրա:
  4. Սպառողները որոշումներ են կայացնում՝ առաջնորդվելով ռացիոնալ նկատառումներով:
  5. Սպառողները որոշումներ են կայացնում՝ ելնելով նախասիրությունների կայուն շարքից:
  6. Սպառողները ձգտում են ստանալ առավել հարմար պայմաններ։
  7. Նպատակ ունենալով առավելագույնի հասցնել իրենց պայմանների բարելավումը, սպառողները իրականացնում են ռիսկերի գնահատում:
  8. Ձգտում են հեշտ բավարարվածության։

Այս ենթադրությունները հաշվի չեն առնում մարդկային սխալի այն հանգամանքները, երբ սպառողները սխալ են մեկնաբանում տեղեկատվությունը կամ հաշվի են առնում միայն համապատասխան տեղեկատվության մի մասը: Ռացիոնալ ընտրության տեսության ենթադրությունը, որ բոլոր անհրաժեշտ տեղեկատվության առկայության դեպքում սպառողները ռացիոնալ որոշում կկայացնեն, սահմանափակ է[53]։ Փոխարենը, հասկանալով սահմանափակ ռացիոնալությունը, վարքագծային տնտեսագիտության մեջ ուսումնասիրված հայեցակարգը, կարող է օգնել ընկերություններին և ղեկավարներին որոշումներ կայացնել:

Վիճակից կախված նախապատվություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպառողի նախասիրությունները կախված են նրանից, թե ինչ վիճակում է գտնվում սպառողը որոշման կայացման պահին։ Օրինակ՝ ուտելը ավելի համեղ է, երբ սոված եք, կամ համերգին մասնակցելը ավելի զվարճալի է, Եթե վնասվածք չեք ստացել[54]։ Պետությունից կախված նախապատվության մոդելների մեծ մասը ենթադրում է, որ մարդիկ գիտակցում են իրենց ներկայիս վիճակի ազդեցությունը տվյալ պահին նախապատվության ձևավորման վրա: Այնուամենայնիվ, էմպիրիկ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա միշտ չէ, որ այդպես է[55]։ Այս անհամապատասխանությունը բացատրվում է մի քանի նախապաշարմունքներով․

  • Կանխատեսման նախապատվությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ սպառողները կանխատեսում են, որ իրենց ապագա նախասիրությունները կարող են համապատասխանել իրենց ներկայիս նախասիրություններին:
  • Գնահատելի նախապատվությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ սպառողները հաշվի են առնում անցյալի փորձը, երբ որոշում են կայացնում, թե արդյոք պետք է կրկնել նախկինում կատարված սպառողական գործողությունները: Այս նախապատվությունը կարող է հանգեցնել տնտեսական որոշումների կայացման համակարգված սխալների[54]։
  • Իրավիճակի նկատմամբ նախապատվելի վերաբերմունքն առաջանում է, երբ սպառողները նախընտրում են հետևել նախորդ ընթացակարգերին կամ գնել նախկինում օգտագործված ապրանքներ՝ չունենալով ապացույց, որ այս ընտրությունն ավելի լավն է, քան այլընտրանքները[56]։ Այս նախապաշարմունքը հակասում է մարդու բնության հիմնական օրենքին, ըստ որի՝ նա, ով լավագույնս է հարմարվում, գոյատևում է և ուստի, սա հակասում է գործարար գրականության մեջ արտահայտված փոփոխությունների դրական տեսակետներին[57]։

Ճանաչողական նախապատվություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի նախապաշարմունքներից, որոնք ազդում են պետությունից կախված նախասիրությունների վրա, կան մի շարք ճանաչողական նախապաշարմունքներ, որոնք կարող են ձևավորել սպառողների նախասիրությունները և ազդել որոշումների կայացման վրա[58]։ Ճանաչողական նախապաշարմունքերի ամբողջական ցանկը տրված է ճանաչողական կողմնակալություն բաժնում: Այս նախապաշարմունքերը կարող են իրական հետևանքներ ունենալ ընկերությունների գործունեության, հանրային քաղաքականության և ընդհանրապես սպառողի ընտրության վրա[59]։

Դրամական և ոչ դրամական խթանները օգտագործվում են ղեկավարների կողմից՝ աշխատակիցներին դրդելու հասնել ընկերության նպատակներին[60]։ Խթանների կիրառման արդյունքը կախված է խթանների մշակման և ներդրման գործընթացից, դրանց փոխազդեցությունից ներքին և սոցիալական դրդապատճառների հետ, ինչպես նաև դրանց վերացման վարքային հետևանքներից[14]։

Ոլորտային փորձի ընթացքում, որը վերլուծել է աշխատանքի արդյունքների հիման վրա դրամական խթանների ազդեցությունը, ցույց է տրվել, որ աշխատանքի արտադրողականությունը բարձրացել է աշխատողների կարողությունների համաձայն, այնուամենայնիվ, նկատվել է խթանում չպահանջող առաջադրանքների անտեսման դեպքերի թվի աճ[61]։

Դրամական խթանները սովորաբար ունենում են երկու տեսակի ազդեցություն, որոնք հայտնի են որպես «ստանդարտ ուղղակի գների ազդեցություն» և «անուղղակի հոգեբանական ազդեցություն» անվանումներով: Ստանդարտ ուղղակի գների ազդեցությունը խթանված վարքագիծն ավելի գրավիչ է դարձնում, իսկ անուղղակի հոգեբանական ազդեցությունը խթանված վարքագիծը պակաս գրավիչ է դարձնում՝ ղեկավարներից կարևոր տեղեկություններ փոխանցելով գործակալներին (աշխատողներին) որակի ակնկալիքների վերաբերյալ[14]:

Գործակալները տեղեկատվություն են ստանում ինչպես խթանների չափի, այնպես էլ առկայության մասին: Օրինակ՝ համայնքի անդամներին միջուկային թափոնների աղբավայրի մոտ բնակվելու համար բարձր դրամական փոխհատուցում առաջարկելը ցույց է տալիս տեղադրման հետ կապված բարձր ռիսկերի առկայությունը, ինչը նվազեցնում է համայնքի անդամների պատրաստակամությունը ընդունել գործարանի տեղադրումը նույնիսկ բարձր դրամական խթանների առկայության դեպքում[62]։ Ի հակադրություն, հայտնի փորձի ընթացքում երեխաների խնամքի կենտրոնը 3 դոլար վճար էր սահմանել այն ծնողների համար, ովքեր ուշ են վերցր իրենց երեխաներին: Այս խթանը ծնողների կողմից ընդկալվել էր այսպես՝ փոքր տուգանքը ցույց է տալիս, որ ուշանալը այդքան էլ վատ չէ, և ուստի կարճ ժամկետում ուշացումների թիվն ավելացել էր: Այս տեղեկատվությունը պահպանվել էր նաև տուգանքը վերացնելուց հետո, և այն ծնողները, ովքեր տուգանվել էին, ավելի հակված էին իրենց երեխային ուշ վերցնելու, քան նրանք, ովքեր չէին ստացել այս տեղեկատվությունը[63]։

Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, երբ խթանները բավականաչափ բարձր են, ստանդարտ ուղղակի գների ազդեցությունը հակված է գերակշռել անուղղակի հոգեբանական ազդեցության նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ խթաններն այնքան բարձր են, որ գործակալները բացասական պատկերացում են կազմում հանգամանքների վերաբերյալ[64]։

Աշխատավարձի անհավասարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն դեպքում, երբ աշխատողները զգալիորեն ավելի քիչ են վարձատրվում, քան իրենց գործընկերները, արտադրողականությունը և հաճախելիությունը կարող են ընկնել: Աշխատավարձի անհավասարությունը կարող է վնասել սոցիալական մշակույթին, համախմբվածությանը և համագործակցությանը կազմակերպությունում և էապես փոխել դինամիկան աշխատավայրում: Զարգացող երկրներում, որտեղ տնտեսական ակտիվությունը մեծապես կախված է սոցիալական փոխազդեցություններից, այդ հետևանքները հատկապես անցանկալի են[65]։ Առկա ապացույցները ցույց են տալիս, որ այդ հետևանքներից կարելի է խուսափել՝ հստակ հիմնավորելով աշխատողների վարձատրության անհավասարությունը: Աշխատողները հաճախ կարող են չհավատալ, որ նրանք աշխատում են ավելի ցածր մակարդակի վրա, քան իրենց գործընկերները, քանի դեռ նրանց չեն ներկայացվել անհերքելի ապացույցներ[66]։ Հատկապես այն պայմաններում, երբ աշխատակիցները չեն վստահում իրենց ղեկավարներին, աշխատողները կարող են կասկածել ֆավորիտիզմի վրա, քանի դեռ նրանց ապացույցներ և հիմնավորումներ չեն տրամադրվել[65]։

Մրցաշարաի տեսությունն օգտագործվում է բացատրելու համար, թե ինչու են գոյություն ունեն վարձատրության տարբեր մակարդակներ բիզնես հիերարխիայի տարբեր դերերում: Մրցաշարաի տեսության գաղափարն այն է, որ աշխատակիցները, ովքեր ջանք են գործադրում բիզնեսի առաջխաղացման համար, պարգևատրվում են ավելի բարձր, ոչ աստիճանական վարձատրության դրույքաչափով: Ավելի բարձր վարձատրության դրույքաչափի պարգևը խթանում է այնպիսի վարքագիծ, որը հանգեցնում է առաջխաղացման: Այս վարքագիծը հաճախ շահութաբեր է և, հետևաբար, իդեալական է բիզնեսի համար[67]։ Մրցաշարերը կարող են լինել շատ արդյունավետ միջոց՝ արտադրողականությունը խթանելու համար: Տնտեսագիտության և կառավարման էմպիրիկ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մոտիվացիայի մրցաշարային կառուցվածքը բարձրացնում է աշխատողների և մենեջերների անհատական արդյունավետությունը աշխատավայրում[68]։

Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ մրցաշարերը հետևողականորեն անբարենպաստ վիճակի մեջ են դնում որոշակի խմբերի, ինչպիսիք են կանայք[69][70]։ Կարիերայի առաջխաղացման համար մրցաշարի կառուցվածքային տարածվածությունը բացատրում է, թե ինչու են կանայք հաճախ ցածր ներկայացված բարձր պաշտոններում: Այլ հետազորտություններ ուսումնասիրել են ռիսկի չգնալու[71], հետադարձ կապի հանդեպ ունեցած հակարանքի[72], չափազանց ինքնավստահության[73], կարողությունների ինքնագնահատման[74], բանակցային հմտություններ[75] և ինքնագովազդի[76] գենդերային տարբերությունները՝ որպես լրացուցիչ բացատրություններ, որոնք կարող են նպաստել աշխատավարձի տարբերություններին՝ չնայած նույն արտադրողականությանը: Կառավարիչների ունակությունը կարող է կարևոր դեր ունենալ ընկերության գործունեության բարելավման գործում:

Խաղերի տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղերի տեսությունը հետազոտություն է, որտեղ անհատները ուսումնասիրում են գործակալների կողմից կատարվող տարբեր ընտրությունները՝ կապված նրանց անձնական նախապատվությունների, խթանների և օգուտների հետ[77]։

Խաղերի տեսության հիմնական ենթադրությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայտնիություն: Հայտնիությունը ենթադրություն է, որ խաղի մեջ ներկայացված տեղեկատվությունը հայտնի է խաղին մասնակցող բոլոր խաղացողներին[78]
  2. Ռացիոնալություն: Ռացիոնալ ենթադրությունը այնպիսի ենթադրություն է, երբ խաղացողները կարող են ճշգրիտ ներկայացված տեղեկատվության բոլոր վնասներն ու օգուտները գնահատել, այնուհետև որոշումներ կայացնել իրենց գնահատման հիման վրա[79]։ Խաղերի տեսության տնտեսական ռացիոնալությունը այն ենթադրությունն է, որ խաղացողը գնահատում է ստացվելիք արդյունքները՝ ելնելով այն բանից, թե ինչն է իրեն առավելագույն օգուտ տալու: Հետագայում խաղացողը ինքը կարող է ընտրել արդյունքը, ինչպես նաև այն ուղիները, որոնք նրան առավելագույն օգուտ կտան[79]։
Ռազմավարություններ՝ խաղերի տեսությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Լավագույն արձագանք: Լավագույն արձագանքը այն ռազմավարությունն է (կամ ռազմավարությունները), որը տալիս է առավել բարենպաստ արդյունք խաղացողների համար, այն ենթադրությամբ, որ խաղացողներին տրվել են այլ ռազմավարություններ[80]:
  2. Նեշի հավասարակշռություն: Նեշի հավասարակշռությունը այն ռազմավարությունն է, որտեղ խաղացողները չեն կարող ունենալ խթան շեղվելու իրենց ընտրություններից կամ վարքագծից[81]
  3. Գերիշխող ռազմավարություն։ Ռազմավարություն, որտեղ անկախ նրանից, թե ինչպես է խաղում խաղացող, գերիշխող ռազմավարությունը միշտ կգերազանցի նրան՝ ստեղծելով և սահմանելով արդյունք[82]։ Ուժեղ գերիշխող ռազմավարությունն այն ռազմավարությունն է, երբ ընտրված մյուս ռազմավարությունը միշտ հանգեցնում է ավելի վատ արդյունքի[83]։ Թույլ գերիշխող ռազմավարությունն այն ռազմավարությունն է, որը հանգեցնում է ավելի ցածր կամ համարժեք արդյունքի՝ համեմատած այլընտրանքային ռազմավարությունների հետ[83]։
Խաղերի օրինակներ՝ խաղերի տեսության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Բանտարկյալի երկընտրանք։ Բանտարկյալի երկընտրանքի խաղը տնտեսագետներին պատկերացում է տալիս անհատների միջև վեճերի և խմբային խթանների մասին, որոնք հանգեցնում են օպտիմալից ցածր արդյունքների[84]։
  2. Միաժամանակյա խաղ: Միաժամանակյա խաղը խաղ է, որտեղ խաղացողները միաժամանակ որոշումներ են կայացնում[85]։

Պահանջարկի վերլուծություն և կանխատեսում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահանջարկի կանխատեսումն օգնում է ղեկավարությանը կանխատեսել ապագա վաճառքներն ու եկամուտները, ինչը հիմք է հանդիսանում գործառնական և շուկայավարման որոշումներ կայացնելու, ինչպես նաև ապագա ֆինանսական պլանավորման համար[86]։ Պահանջարկի կանխատեսման գործընթացը հաճախ օգտագործվում է բիզնես վերլուծության բաժնի կողմից, մասնավորապես կանխատեսող վերլուծության բաժնի, պատմական տվյալների և այլ վերլուծական տեղեկատվության հետ կապված, ճշգրիտ գնահատական ստանալու համար: Օրինակ, օգտագործելով ընկերության կապիտալ ծախսերի և դրամական միջոցների հոսքի գնահատումը, ղեկավարները կարող են կանխատեսումներ ստեղծել, որոնք կարող են օգնել ֆինանսական պլանավորմանը և բարելավել ընկերության ֆինանսական առողջությունը[87]։

Պահանջարկի արդյունավետ կառավարումը հաշվի է առնում այն գործոնները, որոնք գտնվում են ինչպես ընկերության վերահսկողության տակ, այնպես էլ դրանից դուրս, ինչպիսիք են տնօրինվող եկամուտը, մրցակցությունը, գները, գովազդը և հաճախորդների սպասարկումը[86]։

Սպառողի ընտրությունը մեծ ազդեցություն ունի պահանջարկի վերլուծության վրա, քանի որ յուրաքանչյուր սպառող ձգտում է առավելագույնս բավարարել իրեն՝ հաշվի առնելով իր անձնական բյուջեի սահմանափակումները[86]։

Արտադրության ծախսերն ուղղակիորեն ազդում են ընկերության շահութաբերության վրա: Շահույթը առավելագույնի հասցնելու համար ընկերությունները որոշում են ընկերության համար թողարկվող արտադրանքի նվազագույն մակարդակը, որի դեպքում սահմանային ծախսերը հավասար են լինում սահմանային եկամուտին: Ծախսերի ամենատարածված տեսակներն են[88]

Կարճաժամկետ և երկարաժամկետ ծախսերի ազդեցությունը կարևոր է որոշակի ընկերությունում արտադրության ծավալը որոշելու համար: Ենթադրվում է, որ որոշ ծախսեր կարճաժամկետ կտրվածքով ֆիքսված են և, այդպիսով, համարվում են «ֆիքսված ծախսեր»: Այսպիսով, արտադրության ծախսերը որոշվում են փոփոխուն ծախսերով: Այնուամենայնիվ, երկարաժամկետ հեռանկարում բոլոր ծախսերը համարվում են փոփոխուն, ինչը թույլ է տալիս ավելի մեծ ճկունություն ունենալ ծախսերը կառավարելու համար՝ առավելագույն շահույթ ստանալու նպատակով[30]։

Շահութաբերության կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահութաբերության կառավարումը հասկանալն է, թե ինչն է ընկերությունը շահութաբեր դարձնում և ինչ կարելի է անել դրա շահութաբերությունը բարձրացնելու համար[89]։ Այն համատեղում է ֆինանսներն ու վաճառքները և նպատակ ունի օպտիմալացնել ընկերության վաճառքից ստացված եկամուտները և սահմանային ծախսերը: Շահույթի կառավարումը հիմնված է տեխնոլոգիական առաջընթացի վրա, քանի որ ընկերությունները պետք է արագ արձագանքեն արագ փոփոխվող շուկային և իմանան իրենց ապրանքների և ծառայությունների իրական տնտեսական արժեքը: Ղեկավարությունը պետք է համագործակցություն հաստատի ընկերության տարբեր ստորաբաժանումների միջև, ինչպիսիք են վաճառքի, շուկայավարման և ֆինանսների թիմերը, որպեսզի թիմերը հասկանան համակարգված ջանքերի կարևորությունը: Շահութաբերության ճիշտ պլանավորումը և կառավարումը բիզնեսի արդյունավետ կառավարման բանալին է[90]։

Կապիտալի կառավարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապիտալի կառավարումը ընկերության ակտիվների և պարտավորությունների պլանավորումն է, մոնիտորինգը և վերահսկումը, մասնավորապես՝ դրամական միջոցների հոսքը պահպանելու համար՝ ընկերության կարճաժամկետ և երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Կապիտալի պատշաճ կառավարումը կարևոր է ընկերության ֆինանսական բարեկեցության համար, հարստության կառավարման միջոցով ռեսուրսների արդյունավետ բաշխմամբ, ընկերությունները կարող են բարելավել իրենց դրամական միջոցների հոսքերը և շահութաբերությունը: Կապիտալի կառավարումը ենթադրում է ընկերության ներսում տարբեր ցուցանիշների ուսումնասիրություն, որոնցից ամենակարևորն են[91]

  • Կապիտալի համարժեքության հարաբերակցություն
  • Պաշարների շրջանառության հարաբերակցությունը
  • Հավաքման գործակից

Հետ վերադարձի տոկոսադրույքը և կապիտալի արժեքը (այսինքն՝ տոկոսադրույքը) կապիտալի կառավարման կարևոր գործոններ են[92]։

Մակրոտնտեսության և միկրոտնտեսության հետևանքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշումներ կայացնելիս կառավարչական տնտեսագիտությունն օգտագործվում է կազմակերպության հետ կապված միկրո և մակրոտնտեսական միջավայրերը վերլուծելու համար: Միկրոտնտեսագիտությունն ուսումնասիրում է առանձին ֆիրմաների գործողությունները, որոնք ուղղված են օգտակարությունը առավելագույնի հասցնելուն, մինչդեռ մակրոտնտեսագիտությունն ուսումնասիրում է տնտեսության գործողություններն ու վարքագիծը որպես ամբողջություն[5]։ Այսպիսով, տնտեսության երկու ոլորտներն էլ ազդում են կառավարման տնտեսական համակարգերի զարգացման վրա:

Մակրոտնտեսագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչ վերաբերում է մակրոտնտեսական միտումներին, ապա կառավարման տնտեսագիտության մեջ կարևոր նշանակություն ունեն այնպիսի ոլորտների կանխատեսումն ու վերլուծությունը, ինչպիսիք են արտադրության ծավալը, գործազրկությունը, գնաճը և սոցիալական խնդիրները[93]։ Դա բացատրվում է նրանով, որ մակրոտնտեսագիտության այս ոլորտները թույլ են տալիս ընդհանուր պատկերացում կազմել համաշխարհային շուկայի վիճակի մասին, որի ըմբռնումը կարող է չափազանց կարևոր լինել ղեկավարների համար[94]։ կառավարչական տնտեսագիտությունն օրինակ, որն օգտագործում է մակրոտնտեսական սկզբունքները, այն ղեկավարն է, ով նախընտրում է նոր աշխատակիցնեև վարձել, քան հին աշխատաակիցներին վերապատրաստել[95]։ Երկրի քաղաքական կառուցվածքը (ավտորիտար կամ ժողովրդավարական), քաղաքական կայունությունը և մասնավոր հատվածի նկատմամբ վերաբերմունքը նույնպես կարող են ազդել կազմակերպությունների աճի և զարգացման վրա[96]։ Դա կարելի է տեսնել այն ազդեցությունից, որը կարող են ունենալ պետական քաղաքականության տարբեր միջոցառումներ կառավարման որակի վրա[95]։ Մասնավորապես, Նկատվել է, որ ապրանքային շուկաներում մրցակցության քաղաքականությունը էական ազդեցություն է ունենում երկրներում կոլեկտիվ կառավարման պրակտիկայի վրա՝ նվազեցնելով, կամ աջակցելով վատ կառավարվող ընկերություններին[95]։ Համապատասխան շուկաների և դրանց տարբեր պայմանների հստակ ըմբռնումը կառավարման տնտեսագետի համար կենսական նշանակություն ունի, քանի որ նույնիսկ շուկայի անկայունության և տատանումների պայմաններում նպատակն է միշտ ընկերությանը ուղղորդել դեպի շահույթ[92]։

Կառավարչական տնտեսագիտությունն ունի միկրոտնտեսության բաղադրիչներ

Կառավարիչները ուսումնասիրում և ղեկավարում են կազմակերպությունների ներքին միջավայրը, ինչպես նաև աշխատում են կազմակերպության շահութաբերության և երկարաժամկետ գործունեության վրա: Այս ասպեկտը վերաբերում է միկրոտնտեսագիտության ուսումնասիրությանը: կառավարչական տնտեսագիտությունը զբաղվում է առանձին կազմակերպությունների առջև ծառացած խնդիրներով, ինչպիսիք են կազմակերպության հիմնական նպատակները, արտադրանքի պահանջարկը, կազմակերպության որոշումները գների և արտադրության ծավալի վերաբերյալ, առկա զեղչերը, ռեսուրսների և հումքի մատակարարումը, կազմակերպության արտադրանքի նպատակային կամ պոտենցիալ սպառողները և այլն[3]։

Միկրոտնտեսագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակրոտնտեսագիտությունը սերտորեն կապված է կառավարման տնտեսության հետ այնպիսի ոլորտների միջոցով, ինչպիսիք են սպառողի պահանջարկը և առաջարկը, եկամուտների ստեղծումը և ծախսերի մինիմալացումը[5]։ կառավարչական տնտեսագիտությունը ներառում է միկրոտնտեսական մեթոդների կիրառում և օգտագործում է տնտեսական տեսություններ և մեթոդներ բիզնեսը վերլուծելու և կառավարելու համար: Ավելին, կառավարչական տնտեսագիտությունը համատեղում է տնտեսական գործիքներն ու մեթոդները կառավարման խնդիրները լուծելու համար[97]։

Միկրոտնտեսագիտությունը նաև պատկերացում է տալիս ձեռնարկության տրամադրության տակ առկա ռեսուրսների առավել արդյունավետ բաշխման մասին[98]։ Այս միկրոտնտեսական տեսությունները և մեթոդնեերը օգտագործվում են կառավարման տնտեսագիտության մեջ՝ բիզնեսի վերաբերյալ որոշումներ կայացնելու համար: Հասկանալով միկրոտնտեսագիտության սկզբունքները՝ ղեկավարները կարող են լավ տեղեկացված լինել՝ ընկերության վերաբերյալ ճշգրիտ որոշումներ կայացնելու համար[5]։

կառավարչական տնտեսագիտությունը՝ գործնականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարման տեսանկյունից տնտեսական կառավարման տեխնիկան օգտակար է բազմաթիվ ոլորտներում, որոնք կապված են բիզնեսի որոշումների կայացման հետ, որոնք առավել հաճախ կարող են ներառել․

  • Ռիսկերի վերլուծություն - տարբեր մոդելներ օգտագործվում են ռիսկերի և ասիմետրիկ տեղեկատվության քանակական գնահատման և ռիսկերի կառավարման որոշումների կայացման կանոններում դրանց օգտագործման համար[99]։
  • Արտադրության վերլուծություն - միկրոտնտեսական մեթոդներն օգտագործվում են[100] արտադրության արդյունավետությունը վերլուծելու, արտադրության գործոնների օպտիմալ բաշխումը, ծախսերը, մասշտաբի տնտեսությունները և ընկերության ծախսերի գործառույթը գնահատելու համար:
  • Գնագոյացման վերլուծություն - միկրոտնտեսական տեխնիկան օգտագործվում է գնագոյացման տարբեր որոշումների վերլուծության մեջ[101]։
  • Կապիտալ ներդրումների բյուջետավորում - ներդրումների տեսությունը օգտագործվում է ընկերության կապիտալի ձեռքբերման որոշումներն ուսումնասիրելու ժամանակ[102]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
    • Jones, Trefor (2004). Business Economics and Managerial Decision Making. Wiley. ISBN 978-0-470-02112-5.
    • Wilkinson, Nick (2005). Managerial Economics: A Problem-Solving Approach. Cambridge University Press. ISBN 978-1-139-44358-6.
    • Moschandreas, Maria (2000). Business Economics. Business Press. ISBN 978-1-86152-399-0.
  1. Principles of Managerial Economics. Saylor Foundation. 2016.
  2. 1 2 3 4 Directorate of Distance Education (no date) Directorate Of Distance Education. Available at: https://distanceeducationju.in/ (Accessed: April 23, 2023).
  3. 1 2 3 Banton, Caroline. «Business Ecconomics». Investopdia. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
  4. 1 2 3 4 «Managerial Economics and Micro Economics». MSG. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  5. Beg, M. A. (2010). Managerial Economics. Ane Books Pvt Ltd. ISBN 978-93-80156-92-7.
  6. Pathak, Ritesh. «What is Managerial Economics? Definition, Types, Nature, Principles, and Scope». Analytic Steps. Վերցված է 2021 թ․ ապրիլի 21-ին.
  7. Shapiro, Carl (1989). «The Theory of Business Strategy». The RAND Journal of Economics. 20 (1): 125–137. doi:10.2307/2555656. JSTOR 2555656. PMID 10296625.
  8. Webster, Thomas J. (2003). Managerial Economics: Theory and Practice. Emerald Group Publishing Limited. էջեր 13–14. ISBN 978-0-12-740852-1.
  9. For a journal on the last subject, see Computational Economics, including an Aims & Scope link
  10. W. B. Allen, Managerial Economics Theory, Applications, and Cases, 7th Edition. Norton.
  11. Baumol, William J. (1961). «What Can Economic Theory Contribute to Managerial Economics?». The American Economic Review. 51 (2): 142–146. JSTOR 1914477.
  12. Samuelson, William F.; Marks, Stephen G.; Zagorsky, Jay L. (2021 թ․ հունվարի 13). Managerial Economics (անգլերեն). John Wiley & Sons. ISBN 978-1-119-55491-2.
  13. 1 2 3 Gneezy, Uri; Meier, Stephan; Rey-Biel, Pedro (2011 թ․ նոյեմբեր). «When and Why Incentives (Don't) Work to Modify Behavior». Journal of Economic Perspectives. 25 (4): 191–210. doi:10.1257/jep.25.4.191.
  14. NA (2009). "managerial economics," Encyclopædia Britannica. Cached online entry.(չաշխատող հղում)
  15. 1 2 3 Fernando, Jason. «Law of Supply and Demand». Investopedia. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  16. 1 2 Dorfman, Robert. «Theory of Production». Britannica. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  17. «The Production Function». Lumen Learning. Lumen. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  18. Buchanan, James M. (1991). «Opportunity Cost». The World of Economics. էջեր 520–525. doi:10.1007/978-1-349-21315-3_69. ISBN 978-0-333-55177-6.
  19. Henderson, David. «Opportunity Cost». The Library of Economics and Liberty. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  20. 1 2 3 Banton, Caroline. «Theory of Price». Investopedia. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  21. 1 2 Bragg, Steven. «Capital Investment Decisions». Accounting Tools. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  22. «Top 14 Contributions of Alfred Marshall to Economics». Economics Discussion (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ մայիսի 23. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
  23. 1 2 Hall, Mary. «Elasticity vs. Inelasticity of Demand: What's the Difference?». Investopedia. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  24. Graham, Robert. «How to Calculate Price Elasticity of Demand with Calculus». Dummies. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  25. «Marginal Revenue and Marginal Cost». The Economy. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  26. «Optimisation Techniques» (PDF). Web Chapter. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  27. «Optimisation Techniques» (PDF). Web Chapter. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  28. Dutta, Nikita (2015 թ․ ապրիլի 15). «Functions of Optimization (6 Functions With Diagram)». Economics Discussion. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  29. 1 2 3 4 Wilkinson, Nick (2005). «Pricing strategy». Managerial Economics. էջեր 382–429. doi:10.1017/CBO9780511810534.016. ISBN 978-0-521-81993-0.
  30. «Concept of Managerial Economics». relivingmbadays. 2012 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  31. 1 2 3 «7 Steps of the Decision-Making Process». Lucidchart. 2017 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  32. 1 2 3 4 «Role of Managerial Economics in Decision Making». THEINTACTONE. 2019 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  33. Davis, Marc. «Identifying and Managing Business Risks». Investopedia. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  34. Maverick, J.B. «How Is Sensitivity Analysis Used?». Investopedia. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  35. Reekie, W. Duncan (1980 թ․ մարտ). «Pricing: Making profitable decisions, Kent B. Monroe, pricing: Making profitable decisions, McGraw-Hill, New York, 1979. pp. xv+286. £8.50». Managerial and Decision Economics. 1 (1): 46–47. doi:10.1002/mde.4090010110.
  36. Fournier, Susan (1998 թ․ մարտ). «Consumers and Their Brands: Developing Relationship Theory in Consumer Research». Journal of Consumer Research. 24 (4): 343–353. doi:10.1086/209515.
  37. Rusetski, Alexander (2014 թ․ օգոստոս). «Pricing by intuition: Managerial choices with limited information». Journal of Business Research. 67 (8): 1733–1743. doi:10.1016/j.jbusres.2014.02.020.
  38. Katsikopoulos, Konstantinos V. (2011 թ․ մարտ). «Psychological Heuristics for Making Inferences: Definition, Performance, and the Emerging Theory and Practice». Decision Analysis. 8 (1): 10–29. doi:10.1287/deca.1100.0191.
  39. Gigerenzer, Gerd; Brighton, Henry (2011). «Homo heuristicus: Why Biased Minds Make Better Inferences». Heuristics. էջեր 2–26. doi:10.1093/acprof:oso/9780199744282.003.0001. hdl:11858/00-001M-0000-0024-F678-0. ISBN 978-0-19-974428-2.
  40. Nagle, Thomas (1984). «Economic Foundations for Pricing». The Journal of Business. 57 (1): S3–S26. doi:10.1086/296232. JSTOR 2352919.
  41. Robinson, Joan (2002). The economics of imperfect competition. Palgrave. ISBN 0-333-98676-8. OCLC 50433585.
  42. 1 2 Varian, Hal R. (1989). «Price discrimination». Handbook of Industrial Organization Volume 1. Vol. 1. էջեր 597–654. doi:10.1016/s1573-448x(89)01013-7. ISBN 978-0-444-70434-4.
  43. «3 Degrees of Price Discrimination». Investopedia (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 6-ին.
  44. Stole, Lars A. (2007). «Price Discrimination and Competition». Handbook of Industrial Organization Volume 3. Vol. 3. էջեր 2221–2299. doi:10.1016/S1573-448X(06)03034-2. ISBN 978-0-444-82435-6.
  45. BehavioralEconomics.com. «Pain of paying». BehavioralEconomics.com | The BE Hub (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 20-ին.
  46. Klemperer, Paul (1995). «Competition when Consumers have Switching Costs: An Overview with Applications to Industrial Organization, Macroeconomics, and International Trade». The Review of Economic Studies. 62 (4): 515–539. doi:10.2307/2298075. JSTOR 2298075.
  47. Karle, Heiko; Schumacher, Heiner; Vølund, Rune (2023 թ․ մարտ). «Consumer loss aversion and scale-dependent psychological switching costs». Games and Economic Behavior. 138: 214–237. doi:10.1016/j.geb.2023.01.001.
  48. 1 2 Oh, Haemoon; Pizam, Abraham (2008). Handbook of Hospitality Marketing Management. Elsevier. ISBN 978-0-08-045080-3.
  49. 1 2 Uzgoren, Ergin; Guney, Taner (2012). «The Snob Effect in the Consumption of Luxury Goods». Procedia - Social and Behavioral Sciences. 62: 628–637. doi:10.1016/j.sbspro.2012.09.105.
  50. Jacoby, Jacob (1975 թ․ հոկտեմբեր). «Consumer psychology as a social psychological sphere of action». American Psychologist. 30 (10): 977–987. doi:10.1037/0003-066x.30.10.977.
  51. Bekir, Insaf; Doss, Faten (2020 թ․ հուլիս). «Status quo bias and attitude towards risk: An experimental investigation». Managerial and Decision Economics. 41 (5): 827–838. doi:10.1002/mde.3140.
  52. 1 2 Jacoby, Jacob (2000 թ․ հունվարի 5). «It It Rational to Assume Consumer Rationality? Some Consumer Psychological Perspectives on Rational Choice Theory». Roger Williams University Law Review. 6 (1). SSRN 239538.
  53. 1 2 Haggag, Kareem; Pope, Devin G; Bryant-Lees, Kinsey B; Bos, Maarten W (2019 թ․ հոկտեմբեր). «Attribution Bias in Consumer Choice». The Review of Economic Studies. 86 (5): 2136–2183. doi:10.1093/restud/rdy054.
  54. Loewenstein, G.; O'Donoghue, T.; Rabin, M. (2003 թ․ նոյեմբեր). «Projection Bias in Predicting Future Utility». The Quarterly Journal of Economics. 118 (4): 1209–1248. doi:10.1162/003355303322552784.
  55. Thaler, Richard H.; Benartzi, Shlomo (2004 թ․ փետրվար). «Save More Tomorrow™: Using Behavioral Economics to Increase Employee Saving». Journal of Political Economy. 112 (S1): S164–S187. doi:10.1086/380085.
  56. Ali Al Qudah, Mohammad (2018 թ․ հունիսի 17). «The Impact of Entrepreneurship Initiatives in Enhancing Creativity and Innovation». International Journal of Business and Management. 13 (7): 157. doi:10.5539/ijbm.v13n7p157. S2CID 242086961.
  57. «List of Cognitive Biases and Heuristics». The Decision Lab (կանադական անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 6-ին.
  58. Orphanides, Athanasios (2015). «Fear of Liftoff: Uncertainty, Rules, and Discretion in Monetary Policy Normalization». Review. 97 (3). doi:10.20955/r.97.173-96.
  59. Ballentine, Andrew; McKenzie, Nora; Wysocki, Allen; Kepner, Karl (1969 թ․ դեկտեմբերի 31). «The Role of Monetary and Non-Monetary Incentives in the Workplace as Influenced by Career Stage». EDIS. 2003 (8). doi:10.32473/edis-hr016-2003. ISSN 2576-0009.
  60. Kishore, Sunil; Rao, Raghunath Singh; Narasimhan, Om; John, George (2013 թ․ հունիս). «Bonuses versus Commissions: A Field Study». Journal of Marketing Research. 50 (3): 317–333. doi:10.1509/jmr.11.0485. S2CID 167436619.
  61. Frey, Bruno S. (1997). «8. Lokal unerwünschte Projekte (Mit FELIX OBERHOLZER-GEE)». Markt und Motivation. էջեր 66–74. doi:10.15358/9783800650620-66. ISBN 978-3-8006-5062-0.
  62. Gneezy, Uri; Rustichini, Aldo (2004). «Incentives, Punishment, and Behavior». Advances in Behavioral Economics. Princeton University Press. էջեր 572–589. doi:10.2307/j.ctvcm4j8j.26. ISBN 978-0-691-11681-5. JSTOR j.ctvcm4j8j.26.
  63. Ariely, Dan; Gneezy, Uri; Loewenstein, George; Mazar, Nina (2009 թ․ ապրիլ). «Large Stakes and Big Mistakes» (PDF). Review of Economic Studies. 76 (2): 451–469. doi:10.1111/j.1467-937X.2009.00534.x. hdl:10419/55603.
  64. 1 2 Breza, Emily; Kaur, Supreet; Shamdasani, Yogita (2016). The Morale Effects of Pay Inequality (Report). doi:10.3386/w22491.
  65. Fang, Hanming; Moscarini, Giuseppe (2005 թ․ մայիս). «Morale hazard». Journal of Monetary Economics. 52 (4): 749–777. doi:10.1016/j.jmoneco.2005.02.001. S2CID 17801049.
  66. Lazear, Edward P.; Shaw, Kathryn L. (2007). «Personnel Economics: The Economist's View of Human Resources» (PDF). The Journal of Economic Perspectives. 21 (4): 91–114. doi:10.1257/jep.21.4.91. JSTOR 30033753.
  67. Sheremeta, Roman M. (2016 թ․ հոկտեմբերի 1). «The pros and cons of workplace tournaments». IZA World of Labor (ամերիկյան անգլերեն). doi:10.15185/izawol.302. hdl:10419/148527.
  68. Niederle, M.; Vesterlund, L. (2007 թ․ օգոստոս). «Do Women Shy Away From Competition? Do Men Compete Too Much?» (PDF). The Quarterly Journal of Economics. 122 (3): 1067–1101. doi:10.1162/qjec.122.3.1067.
  69. Gneezy, U.; Niederle, M.; Rustichini, A. (2003 թ․ օգոստոս). «Performance in Competitive Environments: Gender Differences». The Quarterly Journal of Economics. 118 (3): 1049–1074. doi:10.1162/00335530360698496.
  70. Borghans, Lex; Golsteyn, Bart H. H.; Heckman, James J.; Meijers, Huub (2009 թ․ ապրիլ). «Gender Differences in Risk Aversion and Ambiguity Aversion» (PDF). Journal of the European Economic Association. 7 (2–3): 649–658. doi:10.1162/JEEA.2009.7.2-3.649.
  71. Charness, Gary; Gneezy, Uri (2012 թ․ հունիս). «Strong Evidence for Gender Differences in Risk Taking». Journal of Economic Behavior & Organization. 83 (1): 50–58. doi:10.1016/j.jebo.2011.06.007.
  72. van Veldhuizen, Roel (2022 թ․ օգոստոսի 11). «Gender Differences in Tournament Choices: Risk Preferences, Overconfidence, or Competitiveness?». Journal of the European Economic Association. 20 (4): 1595–1618. doi:10.1093/jeea/jvac031. hdl:10419/261094.
  73. Heatherington, Laurie; Burns, Andrea B.; Gustafson, Timothy B. (1998). «When Another Stumbles: Gender and Self-Presentation to Vulnerable Others». Sex Roles. 38 (11/12): 889–913. doi:10.1023/A:1018866307680. S2CID 92980904.
  74. Bowles, Hannah Riley; Babcock, Linda; Lai, Lei (2007 թ․ մայիս). «Social incentives for gender differences in the propensity to initiate negotiations: Sometimes it does hurt to ask». Organizational Behavior and Human Decision Processes. 103 (1): 84–103. doi:10.1016/j.obhdp.2006.09.001. S2CID 18202551.
  75. Levashina, Julia; Hartwell, Christopher J.; Morgeson, Frederick P.; Campion, Michael A. (2014 թ․ մարտ). «The Structured Employment Interview: Narrative and Quantitative Review of the Research Literature». Personnel Psychology. 67 (1): 241–293. doi:10.1111/peps.12052.
  76. Barrow, Robin (2012). Plato and Education (RLE Edu K). doi:10.4324/9780203140000. ISBN 978-1-136-49475-8.
  77. Brandenburger, Adam (2021 թ․ ապրիլի 23). «The Role of Common Knowledge Assumptions in Game Theory» (PDF).
  78. 1 2 Ross, Don (2021), «Game Theory», in Zalta, Edward N. (ed.), The Stanford Encyclopedia of Philosophy (Fall 2021 ed.), Metaphysics Research Lab, Stanford University, Վերցված է 2023 թ․ ապրիլի 23-ին
  79. Fudenberg, Drew; Tirole, Jean (1991). Game Theory. MIT Press. ISBN 978-0-262-06141-4.
  80. Van Damme, E. (2001). «Game Theory: Noncooperative Games». International Encyclopedia of the Social & Behavioral Sciences. էջեր 5873–5880. doi:10.1016/B0-08-043076-7/02230-0. ISBN 978-0-08-043076-8.
  81. «Dominant Strategy». Corporate Finance Institute (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 23-ին.
  82. 1 2 «Dominated Strategy in Game Theory Explained | Built In». builtin.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 23-ին.
  83. Kingston, Michael (2022 թ․ նոյեմբերի 4). «Dominated Strategy in Game Theory Explained». Վերցված է 2023 թ․ ապրիլի 23-ին.
  84. Sun, Chia-Hung (2020 թ․ ապրիլ). «Simultaneous and sequential choice in a symmetric two-player game with canyon-shaped payoffs». The Japanese Economic Review. 71 (2): 191–219. doi:10.1007/s42973-019-00011-0. S2CID 220505322.
  85. 1 2 3 McGuigan, James R.; Moyer, R. Charles; Harris, Frederick H. deB (2016). Managerial Economics: Applications, Strategies and Tactics. Cengage Learning. ISBN 978-1-305-50638-1.
  86. «Demand Forecasting: An Industry Guide» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  87. «Production costs» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  88. «Cost and Profitability management | Deloitte Switzerland | Financial Services | Banking | Services». Deloitte (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 2-ին.
  89. «profitability management» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-05-22-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  90. «Working capital management». Investopedia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 3-ին.
  91. 1 2 «Scope of Managerial Economics». Economics Discussion (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մայիսի 8. Վերցված է 2022 թ․ մարտի 22-ին.
  92. Hall, Mary. «Explaining the World Through Macroeconomic Analysis». Investopedia. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  93. Johnston, Kevin. «The Effects of Macro and Microeconomics in Decision Making». Chron. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  94. 1 2 3 Bloom, Nicholas; Van Reenen (2010). «Why Do Management Practices Differ across Firms and Countries?». Journal of Economic Perspectives. 24: 203–224. doi:10.1257/jep.24.1.203.
  95. Bondarenko, Peter. «Macroeconomics». Britannica. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  96. Muh. Fahrurrozi, ozi; Purnama putra, putra; Tiris Sudrartono, Sudrartono; Eka Hendrayani, Hendrayani; Lisawanto, Lisawanto (2021 թ․ հունիսի 5). «Managerial Economics in Managerial Decision Making». Turkish Online Journal of Qualitative Inquiry. 12.
  97. «Microeconomics». Corporate Finance Institute. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  98. Greenberg, Michael R.; Anthony, Louis. «INTRODUCTION TO SPECIAL ISSUE: ECONOMICS OF RISK ANALYSIS».
  99. Kurz, Heinz D.; Salvadori, Neri (2000 թ․ հունիս). «Production Theory: an Introduction». The Indian Economic Journal. 47 (4): 15–29. doi:10.1177/0019466220000402.
  100. «Pricing Analytics The three-minute guide» (PDF). Deloitte. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024-09-18-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.
  101. Kenton, Will. «Capital Budgeting». Investopedia. Վերցված է 2021 թ․ ապրիլի 22-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]