Կառավարող դաս
| Ենթակատեգորիա | • uոցիալական խումբ • Վերին դաս | |
|---|---|---|
Կառավարող դաս, սոցիալական դաս, որը սահմանում և որոշում է հասարակության քաղաքական և տնտեսական օրակարգը։
Մարքսիստական փիլիսոփայության մեջ կառավարող դասն այն դասն է, որը տիրապետում է տվյալ հասարակության արտադրության միջոցներին և իր մշակութային գերակայության միջոցով որոշում և հաստատում է հասարակության գերիշխող գաղափարախոսությունը (գաղափարներ, մշակույթ, բարք, նորմեր, ավանդույթներ)։ Կապիտալիստական արտադրության եղանակի դեպքում այդ դասը կապիտալիստական դասն է, որը հայտնի է նաև որպես բուրժուազիա։
21-րդ դարում՝ գլոբալացման միջոցով ձևավորված համաշխարհային քաղաքական տնտեսությունը ստեղծել է տրանսազգային կապիտալիստական դաս, որը կապված չէ որևէ մի երկրի հետ[1]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախորդ արտադրության եղանակներում, ինչպիսիք են ֆեոդալիզմը (ժառանգական գույք և իրավունքներ), կալվածքի ֆեոդալական տերերը համարվում էին կառավարող դասը, իսկ տնտեսությունը, հիմնված ստրկատիրության վրա, կառավարող դաս էր դարձնում ստրկատերերին։ Ֆեոդալական համակարգի քաղաքական տնտեսությունը ֆեոդալ տիրոջն ընձեռում էր սոցիալ-տնտեսական և իրավական իշխանություն վասալի կյանքի, աշխատանքի և սեփականության նկատմամբ, ներառյալ ռազմական ծառայությունը։ Ստրկատիրական պետության տնտեսությունը ստրկատիրոջը տալիս էր սոցիալ-տնտեսական և իրավական իշխանություն ստրուկի անձի, աշխատանքի և սեփականության նկատմամբ[2]։
Մարքսիստական տեսության մեջ կապիտալիզմի հասարակությունը ունի երկու գերիշխող սոցիալական դաս՝
- կառավարող բուրժուազիան (կապիտալիստական դաս), որը արտադրության միջոցները տիրապետում է որպես մասնավոր սեփականություն,
- աշխատավոր դաս՝ պրոլետարիատ, որը ենթարկվում է բուրժուազիայի կողմից աշխատանքի շահագործմանը[3], և որի քաղաքական տնտեսությունն արդարացվում է կառավարող դասի գերիշխող գաղափարախոսությունով[4],
Կապիտալիստական արտադրության եղանակը փոխարինելու համար մարքսիզմը ձգտել է չեղարկել բուրժուազիայի քաղաքական լեգիտիմությունը որպես կառավարող դաս և տապալել այն ու դրա պետական ապարատը՝ փոխարինելով աշխատավոր դասի պետության վերահսկողությամբ (աշխատավորական պետություն), որը վերացնում է մասնավոր սեփականությունը և վերցնում արտադրության միջոցները իր հսկողության տակ։ Մարքսիստական տեսության մեջ այն հասարակությունը, որտեղ պրոլետարիատը դարձել է կառավարող դաս՝ գրավելով իշխանությունը և փոխարինելով կապիտալիստական պետական ինստիտուտները աշխատավորական ինստիտուտներով, կոչվում է պրոլետարիատի դիկտատուրա[4][5]։ Աշխատավորական պետության վերջնական նպատակը դասերի վերացումն է և, հետևաբար, դասային իշխանության վերացումը։
Նախկին մարքսիստ-լենինյան պետությունների քաղաքական տնտեսություններում նոմենկլատուրան փոխարինեց կապիտալիստական կառավարող դասին և վերահսկում էր արտադրության միջոցները, բաշխում ռեսուրսները և այլն։ Նրանք այն բյուրոկրատիայի ադմինիստրատորներն էին, որը իրականացնում էր պետության սոցիալ-տնտեսական գործառույթները[6]։
Սոցիոլոգ Չարլզ Ռայթ Միլսը տարբերակում էր կառավարող դասը և իշխանական էլիտան, որոնք որոշումներ են կայացնում ժամանակակից կապիտալիստական հասարակությունների համար[7]։
Նույն կերպ՝ սոցիալական դասերի բացակայությամբ հասարակություն ստեղծելու համար անարխիզմը ձգտում է վերացնել կառավարող դասը[8][9]։ Ի տարբերություն մարքսիստական մոտեցման՝ անարխիստները, օրինակ՝ Միխայիլ Բակունին, ձգտում են վերացնել պետությունը, քանի որ, հեղափոխական փոփոխությունից հետո ևս, (կապիտալիստական) կառավարող դասը կփոխարինվի մեկ այլ կառավարող դասով (կուսակցական ղեկավարներ), ինչը քաղաքական շրջանառություն է, որը չեղարկում է հեղափոխության սոցիալական փոփոխության նպատակը[10]։
21-րդ դարի հասարակություններում ֆունկցիոնալ կառավարող դասի գոյությունը կասկածի տակ դնելով՝ Մատտեյ Դոգանը պնդում է, որ քաղաքական և սոցիալ-տնտեսական էլիտաները չեն ձևավորում համախմբված կառավարող դաս իրենց հասարակությունների ներսում՝ սոցիալական շերտավորման և աշխատանքի նեղ մասնագիտացման պատճառով, որը բխում է համաշխարհային տնտեսության գլոբալացումից։ Մինչդեռ 20-րդ դարի համար նա նշում է, որ ռազմական պարտությունը, քաղաքական փլուզումը և խարիզմատիկ առաջնորդի առկայությունը եղել են կառավարող դասերի անկման հիմնական գործոնները Ռուսական կայսրությունում, Օսմանյան կայսրությունում և ավելի ուշ՝ Վիշի Ֆրանսիայի ձևավորման համար[11]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transnational Capitalist Class Արխիվացված 2010-08-16 Wayback Machine
- ↑ «Slave Ownership». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Sociology: Marxism» (PDF). Oxford Cambridge and RSA. 2015. էջ 11.
- 1 2 Abercrombie, Nicholas; Turner, Bryan S. (1978). «The Dominant Ideology Thesis». The British Journal of Sociology. 29 (2): 149–170. doi:10.2307/589886. JSTOR 589886.
- ↑ Marx, Karl (1875). Critique of the Gotha Program. New York, NY: International Publishers Company, Incorporated (published 1987). ISBN 978-0-7178-0043-8.
- ↑ Wasserstein, Bernard (2009 թ․ փետրվարի 12). Barbarism and Civilization: A History of Europe in our Time. OUP Oxford. ISBN 978-0-19-162251-9.
- ↑ Codevilla, Angelo. «America's Ruling Class — And the Perils of Revolution». The American Spectator. 2 (July 2010): 19. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ Deirdre Hogan (2007). «Feminism, Class and Anarchism». The Anarchist Library.
- ↑ Benjamin Franks. «British Anarchisms and the Miners' Strike»: 229. CiteSeerX 10.1.1.604.4418.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն) - ↑ Patrick Cannon (2019). «Marx's Leviathan». Philosophy Now (131).
- ↑ Dogan, Mattei; Higley, John (2012). «Elites, Crises, and Regimes in Comparative Analysis [1998]». Historical Social Research / Historische Sozialforschung. 37 (1 (139)): 278. JSTOR 41756461.
|