Կառավարման վահան (ճարտարագիտություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հորիզոնական գլանաձև շոգեկաթսայի կառավարման վահանակը

Կառավարման վահան, սարք, որը հսկում և շահագործում է կառավարվող օբյեկտը։ Կառավարող վահանի դիմային մասում տեղադրվում են կառավարման օրգանները և ինֆորմացիայի ազդանշանային միջոցները։ Կառավարման վահանը մարդու և մեքենայի փոխազդեցության հիմնական միջոցներից է։ Ըստ հիմնական նպատակի, կառավարման վահանները լինում են՝

  1. օպերատիվ կառավարման (ապահովում է տվյալ իրադրությունում որոշում կայացնելը),
  2. ինֆորմացիոն-տեղեկատու (ապահովում է ցանկացած պահին կառավարվող օբյեկտից ինֆորմացիա ստանալը),
  3. ֆունկցիոնալ տեխնոլոգիական հսկման (հսկում է կառավարվող ամբողջ համակարգի ճիշտ աշխատանքը),
  4. համակցված (ընդգրկում է վերոհիշյալ մի քանի ֆունկցիաները տարբեր զուգակցություններով)։

Կառավարման վահանները լինում են՝

  1. տեղային (գտնվում են անմիջապես կառավարվող օբյեկտի վրա),
  2. հեռակառավարման։

Կառավարման վահանները նախագծելիս տեխնիկական պահանջների հետ միաժամանակ հաշվի են առնվում էրգոնոմիկայի, ինժեներական հոգեբանության և տեխնիկական գեղագիտության պահանջները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 270