Կապրեոմիցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Blue pill container spilled icon.svg
Կապրեոմիցին
Capreomycin IA.svg
Capreomycin IB.svg
Կլինիկական տվյալներ
Օգտագործման
եղանակներ
ներմկանային
ԱԹԴ կոդ
Նույնացուցիչներ
CAS համար11003-38-6
PubChem CID3000502
DrugBankDB00314
CompTox Dashboard (EPA)
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Մոլային զանգված668.706 գ/մոլ

Կապրեոմիցին, հակաբիոտիկ, որը տրվում է այլ հակաբիոտիկների հետ միասին՝ տուբերկուլոզը բուժելու նպատակով[1]։ Այն երկրորդ շարքի դեղամիջոց է և օգտագործվում է տուբերկուլոզի դեղորայքակայուն ձևերի դեպքում[1]։ Այն օգտագործում են ներերակային կամ ներմկանային[1]։

Հաճախակի կողմնակի ազդեցություններից են երիկամային խնդիրները, հավասարակշռության խախտումը և ներարկման տեղում ցավոտությունը[1]։ Այլ կողմնակի ազդեցություններից է կաթվածը, որի արդյունքում շնչելը դառնում է անհնար[1]։ Այն խորհուրդ չի տրվում օգտագործել ստրեպտոմիցինի, կամ այլ դեղորայքների հետ, որոնք կարող են վնասել 8-րդ գանգուղեղային նյարդը[1]։ Այն խորհուրդ չի տրվում օգտագործել հղիության ժամանակ, քանզի կարող է բերել երիկամային խնդիրների և լսողության կորստի երեխայի մոտ[1]։ Կապրեոմիցինը ամինոգլիկոզիդների ընտանիքին պատկանող հակաբիոտիկ է[2]։ Ազդեցության մեխանիզմը պարզ չէ[1]։

Կապրեոմիցինը առաջին անգամ ստացվել է Streptomyces capreolus-ից 1960 թվականին[3]։ Այն ԱՀԿ-ի դեղերի ցուցակում է, որպես առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից մեկը[4]։ Զարգացող երկրներում արժեքը տատանվում է 6.25$-ից մինչև 8.98$ մեկ դեղաչափի համար[5]։

Ընկալության սպեկտր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապրեոմիցինը հիմնականում օգտագործվում է Mycobacterium tuberculosis-ով հարուցված ինֆեկցիաները բուժելու համար։ Mycobacterium tuberculosis-ի աճը ճնշվում է դեղի 2.5 μg/mL խտության դեպքում[6]։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր հաճախականությամբ: արյունամիզություն, մեզի դուրսբերման նշանակալի հաճախացում կամ նվազեցում, ախորժակի կորուստ կամ ծարավի ուժեղ զգացողություն (հիպոկալեմիա, երիկամների թունավորում)։

Ցածր հաճախականությամբ: լսողության կորուստ, աղմուկ ականջներում, քալելու անհավասարակշռություն, գլխապտույտ, հևոց, լեթարգիա, արտահայտված թուլություն (նյարդամկանային պաշարում, երիկամային թունավորում), սրտխառնոց կամ փսխում։

Զգալի երիկամային թունավորում: արյան կրեատինինի մակարդակի բարձրացում, արյան մեջ ազոտի մակարդակի բարձրացում, կրեատինինի թուլացած դուրսբերում, պրոտեինուրիա։ Այս դեղորայքի օգտագործման ամբողջ ընթացքում անհրաժեշտ է հետևել արյան երիկամային ցուցանիշներին։

8-րդ գանգուղեղային նյարդի վնասում . Կարող է դիտվել վեստիբուլյար ապարատի գործառույթի խանգարում, լսողության մինիմալ կորուստ՝ դեղորայքը 2-ից 4 ամիս օգտագործելուց հետո։

Նյարդամկանային պաշարման ախտանիշներ։

Կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ՝ ցան, դեղորայքային տենդ, դեմքի այտուցվածություն, ասթմա, կրծքավանդակում ճնշման զգացողություն, որովայնային ցավ, անաֆիլակտիկ շոկ։

Փոխազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամինոգլիկոզիդների հետ օգտագործման դեպքում կարող է մեծացնել օտոտոքսիկ, նեֆրոտոքսիկ ազդեցությունը և նյարդամկանային պաշարումը, ինչի արդյունքում կարող է լինել լսողության կորուստ և համրություն։ Այս ազդեցությունը կարող է ժամանակավոր լինել, բայց ավելի հաճախ մշտական է։ Նյարդամկանային պաշարումը բերում է մկանային թուլության և շնչառական ֆունկցիայի թուլացման։ Հակախոլինէսթերազայի կամ կալցիումի աղերի օգտագործումը կարող է հանել այս պաշարումը։

Ամֆոտերիցին B-ի, վանկոմիցիի, բացիտրացինի, պարոմիցինի, ցիկլոսպորինի, կանամիցինի, ցիսպլատինի, բումետանիդի, ֆուրոսեմիդի հետ օգտագործման դեպքում մեծացնում է օտոտոքսիկությունը և նեֆրոտոքսիկությունը։

Հակահիստամինային դեղերի, բուկլիզինի, ցիկլիզինի, մեկլիզինի, ֆենոթիազինի, թիոկետոնների, տրիմեթամինի և կապրեոմիցինի հետ օգտագործման դեպքում ականջներում եղած աղմուկը, գլխապտույտը կարող են թուլանալ։

Նյարդամկանային պաշարումը հանող դեղերի հետ օգտագործման դեպքում կարող է թուլանալ նյարդամկանային պաշարումը։

Էթիլ սուլֆիդ իզոնիազիդի հետ օգտագործման դեպքում կողմնակի ազդեցությունները ավելի կարտահայտվեն։

Մեթօքսիֆլուրանի կամ պոլիմիքսինի ներարկման հետ համատեղելու դեպքում մեծանում է երիկամների թունավորումը և նյարդամկանային պաշարումը։

Օփիոիդների հետ կիրառման դեպքում շնչառական կենտրոնի ընկճումը կարող է ուժեղանալ, որը կբերի շնչառական ֆունկցիայի խանգարման կամ շնչառական պարալիզի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապրեոմիցինը հակաբորբոքային հակաբիոտիկ է, որը արտադրվել է ԱՄՆ-ում 1960 թվականին և կլինիկաներում սկսել է օգտագործվել 1968 թվականին։ 1979 թվականին կապրեոմիցինը սկսվեց օգտագործվել տուբերկուլոզի բուժման նպատակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Capreomycin Sulfate»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից 20 December 2016-ին։ Վերցված է 8 December 2016 
  2. Navneet Kumar (2015)։ Textbook of Neurology (անգլերեն)։ PHI Learning Pvt. Ltd.։ էջ 192։ ISBN 9788120342439։ Արխիվացված օրիգինալից 2016-12-20-ին 
  3. Tomlinson Catherine։ «TB Online - Capreomycin»։ Արխիվացված օրիգինալից 13 January 2015-ին։ Վերցված է 14 September 2014 
  4. «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից 13 December 2016-ին։ Վերցված է 8 December 2016 
  5. «Capreomycin»։ International Drug Price Indicator Guide։ Վերցված է 8 December 2016 
  6. http://www.toku-e.com/Assets/MIC/Capreomycin%20sulfate.pdf