Կապրայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապրայա
ՏեսակԿոմունա
Երկիր Իտալիա
Վարչատարածքային միավորԼիվորնո
ՎայրCapraia?
Մասն էՏոսկանյան կղզեխումբ
Մակերես19,33 կմ² (հոկտեմբերի 9, 2011)[1]
Բնակչություն370 մարդ (հունվարի 1, 2023)[2]
Քարտեզ
Քարտեզ

Կապրայա (իտալ.՝ Capraia, լատին․՝ Capraria), կղզի Տոսկանյան կղզեխմբում, Իտալիա։ Կղզու վրա տեղակայված է Կապրայա Իզոլա կոմունան, որը վարչականորեն պատկանում է Լիվորնո գավառին։ Բնակչությունը կազմում է 398 մարդ (ըստ 2019 թվականի տվյալների)[3]։

Սուրբ Նիկողայոս Զմյուռնացին համարվում է քաղաքի հովանավորը։ Քաղաքի տոնը նշվում է դեկտեմբերի 6-ին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու քարտեզը

Կղզու անունը առաջացել է լատիներեն capra՝ այծ բառից։ Կապրայայի տարածքը 19 կմ քառ․ է, գտնվում է Կորսիկա կղզու հյուսիսային ծայրամասից 30 կմ արևելք, Կապո Բյանկո հրվանդանից բաժանված է Կորսիկական նեղուցով՝ Էլբա կղզուց 32 կմ հյուսիս-արևմուտք։ Ծագումով հրաբխային կղզի է, ամենաբարձր կետը 447 մետր է։ Կապրայան Տոսկանյան կղզեխմբի երրորդ խոշոր կղզին է և բոլոր կղզիներից ամենաարևմտյանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1527 թվականին կղզին անցնում է Ջենովայի տիրապետությանը և լավ ամրապնդվում։ 1796 թվականին կարճ ժամանակահատվածում շրջափակված է եղել անգլիական ռազմածովային հրամանատար Հորացիո Նելսոն կողմից։

Ավելի ուշ կղզու վրա տեղակայված է եղել գյուղատնտեսական քրեակատարողական գաղութը, որը 1986 թվականին փակվել է։ Կղզու տարածքի մեծ մասը ներառված է Տոսկանյան կղզեխմբի ազգային պարկի մեջ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու վրա զարգացած է գինու արտադրությունը և անձրուկների որսը։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սան Ջորջո ամրոց (San Giorgio, XV դար)
  • Սան Նիկոլա եկեղեցի (San Nicola)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապրայա» հոդվածին։