Կապտակտուց բադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապտակտուց բադ
Կապտակտուց բադ
Կապտակտուց բադ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Սագանմաններ (Anseriformes)
Վերնաընտանիք Anatoidea
Ընտանիք Բադեր (Anatidae)
Ենթաընտանիք Anatinae
Ցեղ Oxyura
Տեսակ Կապտակտուց բադ (O. australis)
Միջազգային անվանում
Oxyura australis
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կապտակտուց բադ (լատին․՝ Oxyura australis), բադերի ընտանիքին պատկանող թռչուն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը կամում է գրեթե 40 սանտիմետր, իսկ զանգվածը՝ 476-ից մինչև 1300 գրամ։ Պոչը սովորաբար փռված է ջրի մակերևույթին, իսկ վտանգի ժամանակ՝ ուղղահայաց բարձրացված։ Ջրի վրա վայրէջքը ավելի ցածր է` քան ուրիշ բադերինը։ Եվ էգերի, և արուների ծիածանաթաղանթը շագանակագույն է։

Արուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արուի կտուցը գունավորված է կապարագույն և կապույտ երանգներով, իսկ բազմացման շրջանում այն դառնում է վառ կապույտ, ինչի համար էլ այս թռչունը ստացել է իր անգլական անվանումը։ Զուգավորման շրջանում նրանց փետուրների գունավորումը հագեցած մուգ շագանակագույն է, գլուխը և պարանոցը սև են, որովայնը՝ արծաթափայլ և մոխրագույն։ Սովորական ժամանակ շագանակագույը փոխակերպվում է մուգ մոխրագույնի, իսկ սևի վրա հայտնվում են մոխրագույն բծեր[1]։ Որոշ արուներ բազմացման ընթացքում ստացած գունավորումը պահպանում են ամբողջ տարվա ընթացքում[2]։ Ճիրանները մոխրագույն են։

Էգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգերի գունավորումը տարվա ընթացքում չի փոփոխվում։ Նրանց գլուխը մուգ շագանակագույն է, մեջքը և թևերը սև են՝ փետուրների բաց շագանակագույն ծայրերով, իրանի կողերը գորշ մոխրագույն են։ Կտուցը և ճիրանները մուգ մուխրաշագանակագույն են։ Բազմացաման շրջանում (աշուն-ձմեռ) թաքնված կենսակերպ են վարում և բավականին հազվաեպ են տեսանելի։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապտակտուց բադը Ավստրալիայի որոշ շրջաններում համարվում է էնդեմիկ կենդանի[3]։ Նրա տարածման տերիտորիան ընդարձակվում է հարավային Քվինսլենդից, Նոր Հարավային Ուելսից և Վիկտորիայից մինչև Տասմանիա։ Այս բադերը տարածված են նաև Արևմտյան Ավստրալիայի հարավ-արևմուտքում։ Առավել բնակեցված են Մուրեյ և Դառլինգ գետերի ջրավազաններում[4]։

Առանձնյակների ընդհանուր թվաքանակը կազմում է 15000[5]։

Կապտակտուց բադերը ցամաք գրեթե դուրս չեն գալիս, քանի որ այնտեղ դժվարությամբ են տեղաշարժվում։ Բազմացման շրջանի ընթացքում նախընտրում են խիտ բուսականությամբ խորը քազցրահամ ջրեր, թեպետ առավել չոր եղանակնեին կարող են հանդիպել նաև ափամերձ ճահիճներում[6]։ Ոչ բազմացման շրջանում դեռահաս և երիտասարդ առանձնյակները բաց լճերի ափերց հեռու առաջացնում են մինչև մի քանի հարյուր թռչուններից կացմված կուտակումներ։ Երբեմն հանդիպում են խոշոր գետորում և աղի ջրամբարներում, օրինակ՝ գետաբերաններում։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ բազմացման շրջաններում գործում են խմբերով՝ բաց բնակատեղիներում։ Վտանգի դեպքում փորձում են թռչել, կամ սուզվում են ջրի խորքերը։ Բազմացման շրջանում վարում են գաղտնի և զգույշ կենսակերպ։ Սովորաբար լուռ են, սակայն բազմացման շրջանում կարող են աղմկել։ Ձայնը ցածր կռնչոց է։ Կտղուցականչը ուղեկցվում է սիրահետելու բարդ ծիսակարգով, տարբեր կեցվածքներով և առանձնահատուկ ձայներով[7]։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բադերը ամենակեր են։ Սնվում են ինչպես անողնաշարավորներով, այնպես էլ սերմերով, ջրային բույսերի բողբոջներով և այլ վեգետատիվ մասերով։ Նրանք սնվում են ջրի տակ՝ կեղտերը դուրս հանելով կտուցի միջոցով[2]։ Նախապատվություն են տալիս նաև մանր անողնաշարավորներին, ներառյալ կակղամորթներին և ջրային միջատներին (հիրոնոմիդ թրթուրներ, ճպուռներ, ջրային բզեզներ թրթուրներ և այլն)[8]։ Կերային օբյեկտների բազմազան սպեկտրը բացատրվում է համեմատաբար սնունդով հարուստ բնակության վայրերով։ Հիրոնոմիդի թրթուրները բավականին տարածված են ներքին ջրամբարներում, և այդ պատճառով բազմացման շրջանում դրանք կազմում են բադերի օրաբաժնի մեծ մասը[1]։ Կապտակտուց բադերը սնվելու նպատակով կարող են ջրի մեջ սուզված մնալ շուրջ 10 վայրկյան։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ չափով համարվում են չվող թռչուններ՝ ձմռանը ցամաքային ջրամբարներից տեղափոխվելով Նոր Հարավային Ուելսի Մուրեյ գետի ջրամբարները։ Պարբերաբար նշում են տարեկան տեղաշարժերը՝ կապված դեռահասների, երիտասարդների և մեծահասակների հետ, որոնք փնտրում են բնավորվելու համար նոր վայրեր, հատկապես մեծահասակների բնավորման արեալի ծայրամասերում, որոնք բազմացման վայրերում վարում են նստակյաց կենսակերպ[2]։ Մեծաասակների նստակյաց կենսակերպը հաստատվել է ուսումնասիրություններով[2]։ Բնության մեջ ձվադրման ժամանակը կախված է ջրի մակարդակից, և համապատասխանաբար սննդի քանակությունից։ Ձվադրումը կատարվում է սեպտեմբերից մինչև նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, իսկ Վիկտորիա նահանգի հյուսիսային շրջաններում՝ հոկտեմբերից մինչև մարտ ամիսը[9]։ Ձվադրում են 3-ից մինչև 12 ձու (հաճախ՝ 5-ից 6)։ Խոշոր ձվադրումները ներառում են մի քանի էգերի ձվերը[2]։ Կան տվյալներ, որ բադերը կարող են ձվադրել այլ ջրային թռչունների բների մեջ[6]։ Ձվերը բաց կանաչ են և խոշոր, հիմնականում 66×48 միլիմետր, գրեթե 90 գրամ զանգվածով[9]։ Թուխս նստելը տևում է 26-28 օր։ Ձվից դուրս գալուց հետո մի քանի օրվա ընթացքում ճտերը մնում են բների մեջ, այնուհետև դուրս են գալիս բնից և գործում են մոր հետ, որը հոգ է տանում նանց մասին։ 8 շաբաթական հասակում հասնում են մեծահասակների չափսերին։ Մեծամասնությունը մեծահասակների գունավորումը ձեռք է բերում մեկ տարեկան հասակում։ Ըստ անազատության մեջ ուսումնասիրությունների` սեռահասուն են դառնում մեկ տարեկան հասակում[2]։

Պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բադի համար երկու հիմնական սպառնալիքներն են ջրային մարմինների մակարդակի կարգավորման ճանապարհով ջրաճահճային տարածքների կարգավորումը և հակացուցված կառույցների շինարարությունը, մեկ այլ բացասական ազդեցություն է բուսականության տարածքի կրճատումը՝ բուսականության նոսրացման, հրդեհների և աղակալման պատճառով։ Այս ամենը հանգեցնում է թռչուններին անհրաժեշտ տարածքների նվազեցմանը[4]։ Ընդունվել են հատուկ ռազմավարություններ այս բադի պահպանության համար, որտեղ կարևոր տեղ է զբաղեցնում թռչունների բնակության վայրերում գյուղատնտեսական և այլ գործունեությունների կառավարումը։ Արհեստական ջրամբարների (օրինակ՝ պարզարանների, լճակների) կառուցումը կարող է նպաստել բադերի թվաքանակի ավելացմանը[10]։ Կարող է ծառայել որպես շրջակա միջավայրի վիճակի ցուցանիշ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Frith H J (1977). Waterfowl in Australia. Angus and Robertson Sydney.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Marchant S and Higgins P J, ed (1990). Handbook of Australian, New Zealand and Antarctic Birds Volume 1: Ratites to Ducks. Oxford University Press, Melbourne.
  3. SWIFFT. Blue-billed Duck. Retrieved 2007-08-21
  4. 4,0 4,1 Department of Environment and Climate Change NSW (2005). «Blue-billed Duck — profile». Retrieved 2007-08-25.
  5. BirdLife International (2011) Species factsheet: Oxyura australis. Downloaded from http://www.birdlife.org on 22/01/2011.
  6. 6,0 6,1 The Waterbirds of Australia. The National Photographic Index of Australian Wildlife. 1985.
  7. Marchant S and Higgins P J, ed (1990). Handbook of Australian, New Zealand and Antarctic Birds Volume 1: Ratites to Ducks. Oxford University Press, Melbourne..
  8. Department of Environment and Water Resources. «Indicator: IW-33 Abundance and distribution of waterbirds». Retrieved 2007-08-25
  9. 9,0 9,1 Paul A. Johnsgard. Ducks, Geese, and Swans of the World: Tribe Oxyurini (Stiff-tailed Ducks). University of Nebraska — Lincoln, 2010 — pp. 361—386
  10. Department of Environment and Water Resources (updated 17 April 2007). «Indicator: IW-33 Abundance and distribution of waterbirds». Retrieved 25 August 2007
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապտակտուց բադ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապտակտուց բադ» հոդվածին։