Կապույտ մարբլ
Կապույտ մարբլ | |
---|---|
տեսակ | լուսանկար |
նկարիչ | Հարիսոն Շմիդտ[1], Ռոնալդ Էվանս[1] և Յուջին Սերնան[1] |
տարի | դեկտեմբերի 7, 1972[2] |
ժանր | աստղալուսանկարչություն |
մասն է | Ապոլո 17 |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
The Blue Marble Վիքիպահեստում |
Կապույտ մարբլ (անգլ.՝ The Blue Marble), Երկիր մոլորակի հայտնի լուսանկարը, որը արվել է 1972 թվականի դեկտեմբերի 7-ին «Ապոլոն 17» տիեզերանավի անձնակազմի կողմից՝ Երկրի մակերևույթից մոտավորապես 29 հազար կիլոմետր (18 հազար մղոն) հեռավորությունից[3]։ Գտնվում է բաց տիրույթում, և, ինչպես ՆԱՍԱ-ի աշխատանքը, հանդիսանում է հանրության սեփականություն։ Պատկերում է ամբողջովին լուսավորված Երկիրը (արևը գտնվում է տիեզերագնացի հետևում)։ Լուսանկարն օգտագործվել է բազմաթիվ ստեղծագործություններում տիեզերքից Երկիրը պատկերելու համար։
Լուսանկար
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ժամը 5։39 EST, տիեզերագնացների կողմից արված լուսանկարը բոլոր ժամանակների ամենատարածված լուսանկարներից է։ Տիեզերագնացների համար Երկիրն ուներ երկնագույն մարբլի (ապակե գունավոր գնդակի նման խաղալիք) չափ և տեսք, որտեղից էլ առաջացել է լուսանկարի անվանումը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսանկարն արվել է «Ապոլոն 17»-ի մեկնարկից շուրջ 5 ժամ, 6 րոպե անց և շուրջ 1 ժամ 54 րոպե անց այն պահից, երբ տիեզերական սարքը լքել էր Երկրի ուղեծիրը և ուղղվել դեպի Լուսին։ Տիեզերանավը գործարկվել է 12:33 EST, ինչը նշանակում է, որ թռիչքի սկզբնական շրջանում Աֆրիկան ամբողջությամբ լուսավորված էր։ Անտարկտիդան ևս լուսավորված էր, քանի որ մոտենում էր ձմեռային արևադարձը։
Լուսանկարի վերին աջ մասում՝ Հնդկական օվկիանոսի վրա, տեսանելի է ցիկլոն։ Լուսանկարն անելու օրվանից երկու օր առաջ՝ դեկտեմբերի 5-ին, Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում փոթորիկը դարձել է ջրհեղեղների և ուժեղ քամու պատճառ[4]։
ՆԱՍԱ-ում լուսանկարը պաշտոնապես նշված է հետևայալ կերպ՝ «AS17-148-22727» (ՆԱՍԱ-ի «AS17-148-22726» լուսանկարն արվել է «22727»-ից անմիջապես առաջ և գրեթե նույնական է եղել, այն նաև օգտագործվել է որպես ամբողջ Երկրի լուսանկար)։ Ի սկզբանե լուսանկարը շրջված է եղել. Հարավային բևեռը վերևում էր, Մադագասկարը՝ կենտրոնից մի փոքր ձախ, իսկ Աֆրիկան՝ նկարի աջ մասում։ Այնուամենայնիվ, լուսանկարը վերադարձվել է սովորական դիրքին[5]։
Լուսանկարիչն օգտագործել է «Hasselblad»-ի 70 միլիմետրանոց տեսախցիկը՝ «Zeiss» 80 միլիմետրանոց օբյեկտիվով[6][7]։ ՆԱՍԱ-ն լուսանկարի հեղինակային իրավունքը պաշտոնապես վերագրել է «Ապոլոն-17»-ի ողջ անձնակազմին՝ Յուջին Սերնանին, Ռոնալդու Էվանսին և Հարիսոն «Ջեք» Շմիդտին՝ բոլոր նրանց, ում լուսանկարները թռիչքի ժամանակ արվել են «Hasselblad»-ի կողային տեսախցիկով։ Այնուամենայնիվ, թռիչքից հետո նյութերի ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ լուսանկարիչը Հարիսոն Շմիդտն էր[8]։
«Ապոլոն-17»-ը դեպի Լուսին վերջին ուղղորդված թռիչքն էր։ Այդ ժամանակվանից ի վեր՝ ոչ մի տիեզերագնաց Երկրից այնքան հեռու չի եղել, որպեսզի կարողանա այն ամբողջությամբ լուսանկարել, թեև առանց անձնակազմի բազմաթիվ թռիչքների ժամանակ արվել են Երկրի ամբողջական լուսանկարներ։
«Blue Marble»-ը ամբողջությամբ լուսավորված Երկրի առաջին հստակ լուսանկարը չէ․ 1967 թվականից ի վեր՝ նման լուսանկարներ արվել էին արբանյակների օգնությամբ։
Blue Marble 2012
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հունվարի 25-ին ՆԱՍԱ-ն ստեղծել է Երկրի արևմտյան կիսագնդի բաղկացուցիչ պատկերը՝ «Blue Marble 2012» անվանումով։ Նկարը բազմաթիվ դիտումներ է ունեցել. առաջին շաբաթվա ընթացքում գրանցվել է ավելի քան 3,1 միլիոն այցելություն Flickr պատկերների հոսթինգում[9]։ 2012 թվականի փետրվարի 2-ին ՆԱՍԱ-ն թողարկել է ուղեկցող լուսանկար՝ ցույց տալով Արևելյան կիսագնդի՝ 2012 թվականի հունվարի 23-ի տվյալներից ստացված բաղկացուցիչ պատկերը[10]։
Նկարը կազմվել է 2012 թվականի հունվարի 4-ին «Suomi NPP» արբանյակից «Visible/Infrared Imager Radiometer Suite (VIIRS)» սարքի միջոցով ստացված տվյալներից։ Տվյալները ձեռք են բերվել 8 ժամվա ընթացքում արբանյակի կատարած վեց պտույտներից[11]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գունատ կապույտ կետ»՝ Երկրի լուսանկար, որն արվել է «Վոյաջեր-1» զոնդի կողմից ռեկորդային հեռավորությունից (մոտ 6 միլիարդ կիլոմետր)։
- «Երկրի ծագելը»՝ Երկրի լուսանկար, որն արվել է դեպի Լուսին «Ապոլոն 8»-ի թռիչքի ժամանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.nasa.gov/image-article/earth-full-view-from-apollo-17/
- ↑ https://history.nasa.gov/afj/ap17fj/01_day01_launch.html
- ↑ Scientific Visualization Studio (2002 թ․ նոյեմբերի 21). «Apollo 17 30th Anniversary: Antarctica Zoom-out». NASA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին.(անգլ.)
- ↑ «History of Past Cyclones». Indian Meteorological Department. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Worth a thousand worlds». Geek Trivia. TechRepublic. 2005 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Hasselblad
- ↑ NASA Mapping Sciences Branch Apollo 17 Index: 70 mm, 35 mm, and 16 mm Photographs. — 1974. — С. 88. PDF.
- ↑ «Apollo 17: The Blue Marble». ehartwell.com. 2007 թ․ ապրիլի 25. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Most Amazing High Definition Image of Earth — Blue Marble … | Flickr». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ «NASA — VIIRS Eastern Hemisphere Image — Behind the Scenes». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Blue Marble, 2012 | NASA
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կապույտ մարբլ» հոդվածին։ |
- NASA history Արխիվացված 2008-09-16 Wayback Machine of Blue Marble image releases
- A short list of places in which the image has been used.
- Apollo Image Atlas Photos from magazine NN of the 70 mm Hasselblad camera used on Apollo 17 (includes the Blue Marble photo and similar photographs)
- Apollo 17 in Real-time — Blue Marble photo taken The moment the Blue Marble photo was taken in the context of the rest of the Apollo 17 mission.
- Blue Marble (2002)
- Blue Marble Mapserver Web interface for viewing small sections of the above
- Blue Marble: Next Generation Արխիվացված 2008-10-17 Wayback Machine (2005; one picture per month)
- Blue Marble Navigator Web interface for viewing local sections of the above, incl. links to other such interfaces, download sites etc.
- Wired: New Satellite Takes Spectacular High-Res Image of Earth with link to 2012 Composite in Super High Resolution.
- «Earth at Night 2012: It’s the end of the night as you know it; you’ll see fine.» from Michael Carlowicz at December 5, 2012 NASA Earth Observatory site with various links around the 2012 Black Marble images