Կապույտ թռչունը (ֆիլմ, 1976)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապույտ թռչունը
անգլ.՝ The Blue Bird և ռուս.՝ Синяя птица
Երկիր ԱՄՆ
 ԽՍՀՄ
Ժանրֆենթեզի ֆիլմ[1][2], մանկական ֆիլմ, ֆիլմ-հեքիաթ, արկածային ֆիլմ և ընտանեկան ֆիլմ
Թվականապրիլի 5, 1976[3], հունիսի 23, 1976[3], հուլիսի 2, 1976[3], նոյեմբերի 4, 1976[3], դեկտեմբերի 25, 1976[3], հունվարի 3, 1977[3], հոկտեմբերի 22, 1977[3], դեկտեմբերի 7, 1977[3], դեկտեմբերի 9, 1977[3], հունվար 1978[3] և դեկտեմբերի 21, 1978[3]
Լեզուանգլերեն և ռուսերեն
ՌեժիսորՋորջ Քյուքոր[4][5][1][…]
ՊրոդյուսերԷդվարդ Լյուիս և Փոլ Մասլանսկի
Սցենարի հեղինակԱլեքսեյ Քափլեր[1], Ալֆրեդ Հայես[1] և Հյու Ուայթմոր
ԴերակատարներԷլիզաբեթ Թեյլոր[5][1][2][…], Ջեյն Ֆոնդա[5][1][2][…], Ավա Գարդներ[5][1][2][…], Սիսելի Թայսոն[5][2][6], Ռոբերտ Մոռլի[5][2][6], Փեթսի Քենսիթ[5][2][6], Ուիլ Գիր[5][2][6], Հարրի Էնդրյուս[5][2][6], Ջորջ Քոուլ[5][2][6], Մարգարիտա Տերեխովա[6], Մոնա Ուոշբորն[5][2][6], Ռիչարդ Փիրսոն[5][2][6], Գեորգի Վիցին, Օլեգ Պոպով[6], Նադեժդա Պավլովա և Թոդ Լուքինլենդ[7]
ՕպերատորՖրեդի Յանգ և Յոնաս Գրիցյուս
ԵրաժշտությունԻրվին Քոսթալ, Անդրեյ Պետրով և Լայոնել Նյուման
Կինոընկերություն20th Century Studios և Լենֆիլմ
Տևողություն99 րոպե և 97 րոպե
Բյուջե12 000 000 $

«Կապույտ թռչունը» (ռուս.՝ «Синяя птица», անգլ.՝ The Blue Bird), խորհրդա-ամերիկյան երաժշտական գեղարվեստական ֆիլմ-հեքիաթ, որը նկարահանվել է 1976 թվականին ռեժիսոր Ջորջ Քյուքորի կողմից Մորիս Մետերլինկի համանուն պիեսի հիման վրա։ Խորհրդային «Լենֆիլմ» ու «Սովինֆիլմ» կինոստուդիաների և ամերիկյան «20th Century Fox» ու «Էդվարդ Լյուիս Փրոդաքշն» կինոընկերությունների համատեղ արտադրություն է։ Ֆիլմում նկարահանվել են հոլիվուդյան աստղեր Էլիզաբեթ Թեյլորը, Ջեյն Ֆոնդան և Ավա Գարդները։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է միջազգային լարվածության լիցքաթափման ժամանակաշրջանում՝ «Լենֆիլմ» և 20th Century Fox կինոստուդիաների համատեղ ջանքերով։ Ի տարբերություն նախորդ էկրանավորումների՝ Մետերլինկայի պիեսի այս չորրորդ էկրանավորումը ձախողվել է վարձույթում և ուշադրության չի արժանացել քննադատների կողմից։

Ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է ԽՍՀՄ-ում՝ Մոսկվայում, Լենինգրադում, Պուշկինում, Պավլովսկում (մասնավորապես՝ Եկատերինինսկի այգում՝ «Էրմիտաժ» տաղավարի մոտ և Պիլլ-աշտարակի մոտ և Պավլովյան այգում՝ Սպիտակ Կեչիների շրջանում) և Յալթայում՝ «Ծիծեռնակի բույն» ամրոցի մոտ[8]։

Սկզբում Շան դերի համար հրավիրվել էր ամերիկացի դերասան Ջեյմս Կոկոն։ Սակայն նա, մեկնելով գալով Խորհրդային Միություն, չի կարողացել ուտել տեղի սննդից ոչինչ, բացի կարագով հացից։ Այդ պատճառով դերասանի մոտ սկսվել է լեղապարկի հիվանդության նոպան, և Կոկոյին փոխարինել է Ջորջ Քոուլին[9]։

Պարերը կատարել են Լենինգրադի Ս․ Կիրովի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի և Լենինգրադի մանրապատումների խորեոգրաֆիկ անսամբլի արտիստները։

Նկարահանվել է «Թաուեր Ինթերնեյշնլի» հետ համատեղ՝ «Բլյուբերդ Փրոդաքշնզ Լթդ․» ընկերության կողմից։ Նկարահանումներն իրականացվել են «Պանավիժն» տեսախցիկով։ Ժապավենի մշակումը և տպագրությունը կատարվել է «Լենֆիլմ» կինոստուդիայի լաբորատորիայում և «Դե Լյուքսում»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի օր փոքր քույր ու եղբայր Տիլտիլին ու Միտիլին այցելում է խորհրդավոր ծեր կին՝ պատմելով հիվանդ աղջկա մասին, որին կարող է բուժել միայն կապույտ փետուրներով թռչունը։ Կախարդը դիմում է երեխաներին՝ խնդրելով գտնել ու բռնել այդ թռչունին, որպեսզի նրան տա աղջկան։ Վերածվելով Լույս անունով գեղեցիկ կախարդուհու՝ նա Տիլտիլին նվիրում է կախարդական ադամանդ, որն ունակ է մարդկային հատկանիշներ հաղորդել ինչպես կենդանիների, այնպես էլ տարբեր առարկաների, նույնիսկ հացին, ջրին, կրակին, շաքարին և կաթին։ Երեխաները պատրաստվում են Կախարդուհու և կենդանացած առարկաների ուղևորվել որոնելու կապույտ թռչունին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փեթսի Քենզիթ – Միտիլ
  • Թոդ Լոքինլանդ – Տիլտիլ
  • Էլիզաբեթ Թեյլորմայր / կախարդ / Լույս / Մայրական սեր (հնչյունավորել է Իրինա Կարտաշյովան)
  • Ջորջ ՔոուլՏիլո շուն
  • Սիսելի Թայսոն[10]կատու Տիլետտա (հնչյունավորել է Գալինա Չիգինսկայան)
  • Ռիչարդ Պիրսոն – Հաց (հնչյունավորել է Լև Լեմկեն)
  • Մարգարիտա ՏերեխովաԿաթ
  • Գեորգի ՎիցինՇաքար
  • Վալենտինա Գանիբալովա – Ջուր
  • Եվգենի Շչերբակով – Կրակ
  • Նադեժդա Պավլովա – Կապույտ Թռչուն
  • Ուիլ Գիր – պապ (հնչյունավորել է Իգոր Եֆիմովը)
  • Մոնա Ուոշբորն – տատ
  • Ջեյն ՖոնդաԳիշեր
  • Ավա ԳարդներՀաճույք
  • Օլեգ Պոպովծաղրածու
  • Հարրի Էնդրյուս – Կաղնի
  • Ռոբերտ Մորլի – Ժամանակ
  • Լեոնիդ Նևեդոմսկի – հայր

Էպիզոդներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլիկերիա Բոգդանովա-Չեսնոկովա – Ուտելու Հաճույք
  • Սերգեյ Ֆիլիպով – Ոչինչ Չհասկանալու Հաճույք
  • Վլադիմիր Կազարինով – Ոչինչ Չանելու Հաճույք
  • Գրիգորի Շպիգել – Հարուստ Լինելու Հաճույք
  • Իգոր ԴմիտրիևԳեղեցիկ Լինելու Հաճույք
  • Լյուդմիլա Քսենոֆոնտովա – Ոչինչ Չիմանալու Հաճույք
  • Յուրի Շեպելև – Խմելու Հաճույք

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Ալեքսեյ Կապլեր, Հյու Ուայթմոր, Ալֆրեդ Հեյս
  • Գլխավոր օպերատորներ՝ Ֆրեդի Յանգ, Յոնաս Գրիցյուս[11]
  • Նկարիչ՝ Վալերի Յուրկևիչ
  • Կոստյումների նկարիչներ՝ Մարինա Ազիզյան, Էդիթ Հեդ
  • Երգերի և բալետային երաժշտության հեղինակ՝ Անդրեյ Պետրով
  • Երգերի ռուսերեն տեքստի հեղինակ՝ Տատյանա Կալինինա
  • Կոմպոզիտոր և դիրիժոր՝ Իրվին Կոստել
  • Բանաստեղծությունների հեղինակ՝ Թոնի Հարիսոն
  • Ֆիլմի գլխավոր տնօրեն՝ Ալեքսանդր Արշանսկի
  • Պրոդյուսեր՝ Փոլ Մասլանսկի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://fdb.pl/film/61469-blekitny-ptak
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 http://www.ofdb.de/film/25701,Der-Blaue-Vogel
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 https://www.imdb.com/title/tt0074225/releaseinfo
  4. http://www.imdb.com/title/tt0074225/
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 http://www.filmaffinity.com/es/film197934.html
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 http://www.imdb.com/title/tt0074225/fullcredits
  7. ČSFD (չեխերեն) — 2001.
  8. «10 известных фильмов, снимавшихся в Крыму...». PulsON (ռուսերեն). pulson.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  9. «Синяя птица (1976) фильм» (ռուսերեն). www.kinofilms.com.ua. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  10. Դերասանուհի Սիսելի Թայսոնի անունը, որը մարմնավորել է Կատվին, ֆիլմի լուսագրերում սխալամբ նշված է որպես «Սեսիլի»։
  11. Техника кино и телевидения, 1975, էջ 28

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Я. Л. Бутовский. Фредди Янг: Кинооператор — профессия замечательная // «Техника кино и телевидения» : журнал. — 1975. — № 11. — С. 28—31. — ISSN 0040-2249.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ««Синяя птица»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.(չաշխատող հղում)
  • «Синяя птица» на сайте «Энциклопедия отечественного кино»