Կապույտ երթուղի (Հունգարիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապույտ երթուղի

հունգ.՝ Országos Kéktúra (OKT)
Kéktúra
ԵրկիրՀունգարիա Հունգարիա
Մաս է կազմումE4 Եվրոպական Հետիոտնային երկար երթուղու
Հունգարիայի երեք տուրերից ամենաերկարը
Երկարություն1168 կմ[1]
ՍկիզբԻրոտկո
ԱվարտՀոլլոհազա
Կայքhttp://kektura.hu/
Եվրոպական հետիոտնային երկար երթուղիների քարտեզ
E4 Եվրոպական Հետիոտնային երկար երթուղու քարտեզ

Ազգային «Կապույտ երթուղի» կամ Կապույտ երթուղի (հունգ.՝ Országos Kéktúra, կամ Kéktúra, կրճատ` OKT), հունգարական ազգային հետիոտնային երթուղի։ E4 Եվրոպական հետիոտնային երկար երթուղու բաղկացուցիչ մասն է կազմում։ Սկիզբ է առնում Ավստրո-հունգարական սահմանի վրա գտնվող Իրոտկո լեռից (Irottkő, 884 մ[2]), անցնում է Հունգարիայի միջով և ավարտվում է Հունգարա-սլովակիյան սահմանի վրա գտնվող Հոլոհազա գյուղում (1128 մ)։ Երթուղին ունի MTSZ հաստատված ապրանքանիշը[3]։

Ճանապարհը ցույց տվող նշանակումը կոչվում է Կեկտուրա (Kéktúra, Կապույտ երթուղի), որի նշանն է հորիզոնական երկու սպիտակ շերտագծերի միջև կապույտ շերտագիծը։ Երթուղու բոլոր հատվածները ազատ են և հանրությանը հասանելի։ Այդ երթուղին անցնելու համար վճարներ նախատեսված չեն կամ թույլտվություն ստանալու կարիք չկա։

Երթուղին անցնում է Հունգարիայի գեղեցիկ տեսարժան վայրերով։ Այդ թվում են ավելի քան մեկ տասնյակ բերդեր և ամրոցներ, դիտակետային աշտարակներ, Հունգարիայի համաշխարհային ժառանգություն հանդիսացող արժեքներից երեքը (Բուդապեշտի բնապատկերը բլուրներից, Հոլոկյո հին գյուղը, Ագգտելեկ կարստի և Սլովակյան կարստի ստալակտիդային քարանձավը), Բալատոն լիճը, Դանուբի ծունկը, Տապոլցայի ավազանի հանգած հրաբուխները և այլն։

Համաձայն 2020 թվականին անցկացված Գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) վերջին ուսումնասիրությունների` երթուղու ընդհանուր երկարությունը կազմում է 1168,2 կմ։ Իսկ արևելքից արևմուտք վեր ու վար ընդհանուր երկարությունը ըստ բարձրության փոփոխության (բարձրանալ)` 30 213 մետր ամբողջ երթուղու երկարությամբ[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային Կապույտ երթուղին (ԿԵՈւ) եղել է առաջին միջազգային արշավային արահետը ոչ միայն Հունգարիայում, այլև ամբողջ Եվրոպայում[5]։ Առաջին անգամ այն հիշատակվում է 1938 թվականին, իսկ արահետի երկարությունն այն ժամանակ կազմում էր 910 կմ։ Երթուղին ամբողջությամբ սկսել են հատել հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այդ պատճառով Բուդապեշտի երկաթուղայինների սպորտային ակումբի (հունգ.՝ Budapesti Vasutas Sport Club - BVSC[6]) արշավային բաժինը 1952 թվականին հայտարարեց համազգային «Կապույտ» երթուղու բացումը։

Երթուղին պաշտոնապես բացվել է 1952 թվականին։ Բնության սիրահարների երկաթուղայինների միությունը զարգացրեց այդ միտքը և 1953 թվականին թողարկեց առաջին գրքույկը, որում քարտեզի վրա դիագրամներով նշված էր ողջ երթուղին։ Հետագա տարիներին (1961) կազմակերպչական հարցերն իր վրա է վերցրել «Բնության բարեկամներ» հունգարական զբոսաշրջային միությունը (հունգ.՝ Természetjáró Magyar Szövetség, MTSZ)[7]։

Սակայն ԿԵՈւ-ն զբոսաշրջիկներին հայտնի չէր մինչև 1980-ականների սկիզբը, երբ հունգարական հեռուստատեսությունը սկսեց «...և մեկ միլիոն քայլեր...» (...és még egymillió lépés…) Կապույտ երթուղուն նվիրված հեռուստատեսային ֆիլմաշարի հեռարձակումը։ Այդ հաղոդումների ստեղծողն ու ղեկավարն էր Պալ Ռոքենբաուերը, որն այդ ժամանակ հեռուստատեսային «Բնություն» հաղորդման ռեժիսորն էր[8]։

Ռոքենբաուերը ոչ մեծ թիմ հավաքեց, որը 76 օրում ոտքով հաղթահարեց Կապույտ երթուղին արևելքից-արևմուտք։ Նրանք իրենց հետ վերցրել էին նկարահանման խցիկներ և տարբեր սարքավորումներ և ամբողջ աշխատանքը առանց որևէ այլ օգնության կատարեցին։ Այդ աշխատանքը մեծ հաջողությամբ պսակվեց` հունգարացի ժողովրդի ուշադրությունը Կապույտ երթուղու վրա հրավիրելով։ Շատերը սկսեցին հաղթահարել այն` անցնելով ամբողջ երկարությունը։ Զբոսաշրջիկներից շատերն այդ հաղորդումը կրկնօրինակեցին։

Պալ Ռոքենբաուերը մահացավ 1987 թվականին, զբոսանքներից մեկի ժամանակ ԿԵՈւ Կատալինպուշտա (Katalinpuszta) գյուղի մոտ, Նասզալի (Naszály) լեռան ստորոտում։ Այդ վայրում, ի հիշատակ նրա, փայտե սյուն է կանգնեցված, որի վրա նշված է երթուղին։ Նրա աճյունը թաղված է Մեսչեկ լեռան ստորոտում։ Այդ վայրում տեղադրվել է անմշակ կարմիր մարմառից մեծ քար[9][10]։

Երթուղու ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտ երթուղու երկարությունը 1128 կմ է։ Սկզբում այն սկսվում էր Գեշրիբենշտայն լեռից, որը գտնվում է Ավստրիայի հետ Հունգարիայի սահմանին, Բուդապեշտով անցնելով հասնում էր մինչև Հոլլոհազա բնակավայր, որը սահմանակից է Սլովակիային։ 1983 թվականին երթուղու արևելյան մասը մտավ Այզենախ-Բուդապեշտ (EB) բարեկամության միջազգային հետիոտնային երթուղու կազմի մեջ, որը Արևելյան Եվրոպայի սոցիալիստական երկրների միակ միջազգային երթուղին է (այն ացնում էր ԳԴՀ-ի, Լեհաստանի և Հունգարիայի միջով)։

Այսօր «Կապույտ երթուղու» մեծ մասը ինտեգրվել է Е4 եվրոպական միջազգային հետիոտնային երթուղու մեջ (Ջիբրալթար - Պիրենեյներ - Բոդենի լիճ - Բալատոն (լիճ) - Ռիլա - Կրետե)։ «Կապույտ երթուղուն» ավելացել է հունգարական ևս երկու երթուղիներ` Պալ Ռոքենբաուեր հարավ-դանուբյան կապույտ երթուղի («Rockenbauer Pál Dél-dunántúli Kéktúra» (540,7 կմ)) և Ալֆյոլդի կապույտ երթուղի («Alföldi Kéktúra» (848 կմ)), որոնք ներկայումս երբեմն երթուղու մաս են համարում[11][12][13]։

Ուղեցույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիրոս լեռան անցակետ. ԿԵՈւ կնիքը ծառի վրա փակցված կապույտ-սպիտակ շերտավոր արկղում է (Zsíros-hegy)

Կապույտ երթուղին ազատ է բոլորի համար։ Հարկեր և տուրքեր չեն պահանջվում։ Հունգարիայում թողարկվում են գրքույկներ, որոնք արժեն 1200 ֆորինտ (4 եվրոյին համարժեք գումար` ըստ 2015 թվականի տվյալների) և որտեղ մատնանշված են երթուղու 147 անցակետեր (կնիքները խփելու տեղեր)։ Երթուղու մասնակիցներից միայն պահանջվում է յուրաքանչյուր անցակետով անցնելիս իրենց մոտ գտնվող գրքույկի համապատասխան անվան դիմաց նշել անցումը։ Դրա համար պետք է այդ գրքույկի վրա համապատասխան անցակետի անվան դիմաց կնիք խփել։ Որպես կանոն, այդ կնիքներն ամեն անցակետում կան` յուրաքանչյուր վայրին համապատասխան անվան նշումով։ Կնիքները գտնվում են պանդոկներում կամ խանութներում, գնացքի կայարաններում, ընդհանուր առմամբ, տոմսարկղերում, բայց ավելի հաճախ գտնվում են հենց անտառներում, որպես կանոն ծառերի կամ ցանկապատերի վրա փակցված կապույտ-սպիտակ շերտագծված արկղերի մեջ։

Զբոսաշրջիկները կնիքով նշում պետք է կատարեն, ընդհանուր առմամբ, երկու անգամ` մեկը գնալիս, մյուսը` հետ գալիս։ Կնիքը դնելու համար յուրաքանչյուր բնակավայրի անվան դիմաց մեկ տեղ է հատկացված, սակայն բավարար է, վերադառնալիս նույն այդ տեղում երկրորդ կնիքը խփելու համար։ Այդպիսով երկու տարբեր ամսաթվեր են լինում։ Զբոսաշրջիկը, երբ ամբողջությամբ կամ մասնակի ավարտում է երթուղին իր գրքույկը ներկայացնում է Բուդապեշտի կամ որևէ մարզի «Բնության բարեկամներ» կոմիտե։ Այնտեղ ստուգվում և հաստատվում է անցած երթուղին և զբոսաշրջիկը ԿԵՈւ կրծքանշան է ստանում[14][15]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային Կապույտ երթուղու կրծքանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Երթուղին ավարտած զբոսաշրջիկը ստանում է ԿԵՈւ կրծքանշան։ Այն անվճար է ակումբի անդամների համար, իսկ ոչ անդամները պետք է վճարեն կրծքանշանի արտադրական ծախսերը։ Կրծքանշանն իրենից ներկայացնում է անկանոն քառանկյուն` լեռներ տանող ճանապարհով, որի վրա կապույտ-սպիտակ շերտով ուղեցույց կա, իսկ կրծքանշանի ներքևում` կարմիր շերտագծի վրա մակագրված է. Ազգային Կապույտ երթուղի (Országos Kék-túra M.T.SZ )։ Մրցանակը հնարավորության դեպքում արարողությամբ է հանձնվում։ Ասոցիացիան նաև հաշվառում է երթուղին անցածներին։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապույտ երթուղու ժողովրդական ճանաչման գործում կարևոր ներդրում ունեցած Պալ Ռոքենբաուերի մարմարե գերեզմանաքարը

Հունգարացի տուրիստական ասոցիացիայի վիճակագրությունը ներառում է մի շարք տվյալներ.

  • 1961 թվականին հինգ մարդ
  • 1962 թվականին 84մարդ
  • 1963 թվականին 87 մարդ
  • 1966 թվականին 168 մարդ։

Հետագայում Կպույտ երթուղին հաղթահարել են տարեկան 70 - ից 130 մարդ։ Այս ցուցանիշը մի փոքր վայրընթաց միտում է գրանցել ռեժիմի փոփոխության ժամանակ և ամենացածր ցուցանիշը եղել է 1991 (41 մարդ) եւ 1995 թվականին (37 մարդ)։ Այդ ժամանակից ի վեր ճանապարհորդների թիվը սկսել է դինամիկ աճել, իսկ 2012 թվականին առաջին անգամ գերազանցել է 200-ը, իսկ իր գագաթնակետին է հասել 2015 թվականին՝ 231 մարդ[16]։

Ըստ 2007 թվականի տվյալների ընդհանուր առմամբ 4100-ից ավել մարդ է անցել Կապույտ երթուղով։

Առանձին մրցանակի արժանացող հատվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երթուղու երեք հատվածներ կան, որոնք ունեն իրենց սեփական կրծքանշանները։ Դրանք կարելի է ձեռք բերել առանց ամբողջ երթուղին ավարտելո։ Սակայն, այդ կրծքանշանները տրվում են նաև երթուղին ավարտողներին։

  1. Dorogtól Nógrádig túramozgalom (Դորոգից Նոգրադ) Պիլիշ, Բուդա և Բյորզյոնի լեռների միձով - 138,8 կմ, ընդհանուր վերելքը - 4490 մ
  2. Mátra-Bükk útjain túramozgalom (Մատրայից և Բյուկկ լեռնաշղթա) - 120, 0 կմ, ընդհանուր վերելքը 4 360 մ
  3. Veszprém megyei kéktúra túramozgalom (Վեսպրեմ մարզով մինչև Շումեգ քաղաք) Շումեգցի և Բոդայկից «Մերձբալատոնյան բարձրության ազգային պարկ» Բակոնի լեռներ` 247,8 կմ, ընդհանուր վերելքը 5360 մ։
Բուդապեշտի մանկական երկաթուղային Hűvösvölgy կայարանի պատի հուշատախտակ

Մանկական երթուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործում է նաև 300 կմ երկարությամբ մանկական երթուղի (Gyermek Kéktúra, GYKT), որը նախատեսված է 6 -ից 14 տարեկան երեխաների համար և ընդգրկում է 9 մարզեր.

  1. Կոսզեգ բլուրներից (արևմտյան Հունգարիայի Վաշ մարզ) Կիշալֆյոլդ՝ փոքր հունգարական դաշտավայր
  2. Բալատոնյան լեռներ
  3. Բակոնսկի անտառ
  4. Բերտեշի բլուրներից Գերեքսի բլուրներ
  5. Պիրիշ լեռներից Բուդի լեռներ
  6. Բորզսոնի լեռներից Չերհաթ լեռներ
  7. Մատրա լեռներ
  8. Բուկով լեռներից Ագթելեկ բարձրավանդակ
  9. Չերհաթից Զեմպլինսկե լեռներ։

50 կմ երկարություն հաղթահարող երեխաները ստանում են ԿԵՈւ կրծքանշան։ 300 կմ հաղթահարած երեխաները ստանում են Կապույտ երթուղու ժետոն։ Վեցից ավել երեխաներ ընդգրկող խումբը ևս ստանում է կրքանշան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Az Országos Kéktúra. Írott-kőtől Budapest-Hűvösvölgyig; Ifjúsági és Sportminisztérium, Cartographia Kft. Budapest 2001, 160 S.; ISBN 963-352-535-7
  • Az Országos Kéktúra. Budapest-Hűvösvölgytöl Hollóházáig; Ifjúsági és Sportminisztérium, Cartographia Kft. Budapest 2001, 160 S.; ISBN 963-352-536-5
  • Országos Kéktúra. Útvonalvázlat és Igazoló Füzet; Magyar Természetbarát Szövetség, Budapest 2007, 80 S.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://kektura.hu/turainfo_utvonal.html
  2. Հունգարիայի ամենաբարձր լեռնային գագաթները
  3. Védjegyoltalom alá került az Országos Kéktúra (magyar nyelven). Turista Magazin, 2014. (հունգարերեն)
  4. Magyarország legfejlettebb túraútvonala lett a Kékkör. Turista Magazin, 2015.
  5. Országos Kéktúra . Országos Kéktúra / Magyar Természetjáró Szövetség. (հունգարերեն)
  6. «BVSC պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  7. «Megújul az Országos Kéktúra». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  8. «Másfélmillió lépés nyomában». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  9. ROCKENBAUER PÁL
  10. Család-barát: Rockenbauer Pál portréja, Ռոկենբաուերի մասին տեսանյութ
  11. KEDVES LÁTOGATÓ!
  12. A DÉL-DUNÁNTÚLI KÉKTÚRÁRÓL. (Հարավ-արևմտյան Կապույտ երթուղի)
  13. Rockenbauer Pál Dél-dunántúli Kéktúra, Պալ Ռոկենբաուերի Հարավային Տրանսդանուբյան Կապույտ երթուղի (հունգարերեն)
  14. Végig a Dél-Dunántúli Kék Túra útvonalán – úti összefoglaló 1. rész. 2013. január 11. Szerkesztő: Atyavilág (Կապույտ տուրի մասին ճանապարհորդական հաշվետվություն) (հունգարերեն)
  15. [ÚTVONALVÁLTOZÁSOK ÉS CSATLAKOZÓ MÓDOSÍTÁSOK AZ ORSZÁGOS KÉKTÚRÁN A Magyar Természetjáró Szövetség Kéktúra Szakbizottsága több hónapos munka végső állomásaként döntött az Országos Kéktúra útvonalán végrehajtandó, illetve hozzá kapcsolódó változtatások ügyében. ÚTVONALVÁLTOZÁSOK ÉS CSATLAKOZÓ MÓDOSÍTÁSOK AZ ORSZÁGOS KÉKTÚRÁN.] 2013.12.19. (Կապույտ տուր երթուղու փոփոխություններ) (հունգարերեն)
  16. [Kéktúrák számokban – Kéktúrák teljesítései a kezdetektől. Magyar Természetjáró Szövetség, 2016. január 15. ]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]