Կապույտ ակարա
Կապույտ ակարա | |
![]() Կապույտ ակարա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Actinopteri |
Կարգ | Պերկեսազգիներ (Perciformes) |
Ընտանիք | Ցիքլայիններ (Cichlidae) |
Ցեղ | Andinoacara |
Տեսակ | Կապույտ ակարա (A. pulcher) |
Միջազգային անվանում | |
Andinoacara pulcher | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Կապույտ ակարա | |
![]() Կապույտ ակարա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Actinopteri |
Կարգ | Պերկեսազգիներ (Perciformes) |
Ընտանիք | Ցիքլայիններ (Cichlidae) |
Ցեղ | Andinoacara |
Տեսակ | Կապույտ ակարա (A. pulcher) |
Միջազգային անվանում | |
Andinoacara pulcher | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Կապույտ ակարա (լատիներեն՝ Andinoacara pulcher) ցիխլիդների ընտանիքին պատկանող, ճառագայթալողակ ձկների տեսակ[1]։
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակվում են փոքր ջրամբարներում չհոսող ջրում և Կոլումբիայի, Պանամայի, Վենեսուելայի հյուսիսային մասում և Տրինիդադ կղզիում։
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս ձկների բերանը փոքր է և դունչը սուր է, քան ցիխլիդների ցեղինը(Cichlasoma)։ Մարմնի կողմնային հատվածները սեղմված է, ճակատը ուռուցիկ է։ Կապույտ ակարան բաց մոխրագույն գույնի է, տեղ-տեղ երկնագույն, լայնակի մուգ բծերով։ Աչքի և այտի միջև անցնում է լայնակի մուգ բիծ։ Մեջքի լողաթևերին կան վառ կարմիր բծեր։ Գլխի և խռիկային հատվածում կան բազմաթիվ ալմաստագույն փայլուն կետեր։ Այս գույնը պահպանվում է ձվադրման ժամանակամիջոցից դուրս։ Սեռական տարբերությունները ոչ խիստ է արտահայտված, այնուամենայնիվ նկատելի են, չափահաս արուների նշան հանդիսանում է ողնաշարի և սրբանային լողաթևերի սուր ծայրերը, մինչ դեռ էգ տեսակների մոտ դրանք կլորացված են։ Այս ձուկը ակվարիումում մեծանում է մինչև 15 սմ։
Խնամակալում[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս ձկների համար ակվարիումի երկարությունը պետք է հասնի 80 սմ-ի, չափավոր տնկված բույսերով, խոշոր քարերով, ջրասույզ ծառաբնով, թաքստոցովև լողալու համար ազատ տարածքով։ Բույսերը պետք է տնկել փոքրիկ խեղենման կճուճիկներում։ Ջրի քիմիական կազմի մեջ այս ձուկը ոչ պահանջկոտ է, օպտիմալ ջերմաստիճանը՝ 24 °C։
Կերակուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետապնդում է տարբեր մանր անասնակերերի, հիմնականում սնվում է որդերով ու միջատներով։ Ուտում է նաև չոր սնունդ, այդ թվում՝ հաց։
Բուծում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեռահասունությունը տևում է 8-10 ամիս։ Ծնողները հոգ են տանում իրենց իրենց սերնդի մասին։ Բեղնավորությունը 300-500 ձկնկիթ, խոշոր էգերի մոտ՝ 1000 և ավելի։ Т և dH ինկուբացիոն շրջանը տևում է 3-8 գիշեր ու ցերեկ, իսկ 4 օր հետո սկսում է սնուցելով մեծացնել ստարտային անասնակերով՝ անվակրով, կլոր որդերով և այլն։
Համատեղելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բավականին խաղաղասեր է և հանգիստ, սակայն մեծանալու հետ զուգընթաց ակարները դառնում են ագրեսիվ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ակվարիումային ձուկ՝ Կապույտ ակարա Archived 2009-01-24 at the Wayback Machine.
- Journal of Zoological Systematics and Evolutionary Research. Volume 47 Issue 3, Pages 234—247. Phylogeny of the Neotropical cichlid fish tribe Cichlasomatini (Teleostei: Cichlidae) based on morphological and molecular data, with the description of a new genus Archived 2012-10-20 at Archive.is
|