Կապի ռադիոռելեային գիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2019-09-25-AntennentraegerPtPundLoRaWAN.jpg

Կապի ռադիոռելեային գիծ, ռադիոկապի գիծ՝ գերբարձր հաճախականությունների տիրույթի ռադիոալիքների ռետրանսլյատորների շղթայով հարյուրավոր կամ հազարավոր հեռախոսային-հեռագրական հաղորդումներ կամ հեռուստատեսային ծրագրեր միաժամանակ հաղորդելու համար։ Ռետրանսլյատորների անտենաները տեղադրվում են գծի միջանկյալ կետերում՝ բարձր աշտարակների վրա, որոնք գտնվում են միմյանցից ուղիղ տեսանելիության հեռավորությունների (50—70 կմ) վրա։ Որպես միջանկյալ կետ կամ ռադիոռելեային գծի կայաններ կարող են ծառայել երկրի արհեստական արբանյակները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 253 CC BY-SA icon 80x15.png