Կապի մալայացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կապի մալայացիներ
The National Archives UK - CO 1069-214-85.jpg
Ընդհանուր քանակ

200000

Բնակեցում
Լեզու(ներ)
Հավատք(ներ)

Կապի մալայացիներ (աֆրիկաանս՝ Kaap-Maleiers), Հարավաֆրիկյան Հանրապետության տարածքում գունամորթ բնակչության էթնիկական խմբերից մեկը, որի ընդհանուր թվաքանակը կազմում է 200 հազար մարդ (երկրի բնակչության 0,5 %-ը): Հիմնականում բնակվում են Քեյփթաուն քաղաքում (Արևմտյան Քեյփ), 166 հազար մարդ (բնակչության 5,7 %-ը) և Յոհաննեսբուրգում (10 հազար մարդ): Համարվում է ՀԱՀ-ում իսլամ դավանող խոշորագույն խմբավորում: Մայրենի լեզուն աֆրիկաանսն է իր հատուկ գրավոր և բանավոր ձևերով, որն առավել հայտնի է որպես արաբական աֆրիկաանս:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյփթաունի Բո-Կաապ մալայական թաղամասը

Առաջին մալայացիներին Հարավային Աֆրիկա են բերել հոլանդացի գաղութաբնակները և ծովագնացները, այն բանից հետո երբ հոլանդացի Յան վան Ռիբեկը 1652 թվականին հիմնադրեց Կապստադ քաղաքը: Առաջին մալայացիները Մալայան արշիպելագի կղզիներից բերված ստրուկներ էին և դրանց մեծամասնությունը քրիստոնեություն ընդունեց և անցավ հոլանդերեն լեզվին՝ խառնվելով տեղացի սպիտակների և աֆրիկացի բնիկների հետ ձևավորեցին նոր գունավորների խումբ: Մալայացիների երկրորդ ալիքը հիմնականում բաղկացած էր Ճավա կղզուց աքսորված ապստամբներից, որոնց հոլանդական իշխանությունները Կաապի գաղութ տեղափոխեցին զգուշանալով պարտիզանական շարժումից: Իսլամին հավատարմության պատճառով այս խումբը զգալի չափով պահպանել է էթնիկական մեկուսացումը, չնայած ժամանակի ընթացքում անցավ աֆրիկաանս լեզվին՝ կորցնելով հայրենի մալայական լեզուն, որի բառապաշարն այնուամենայնիվ շարունակում է օգտագործել հիմնացեղի լեզվի փոխառությունները: Հետագայում այս համայնքը ընդլայնվեց կոյսանի, Արևելյան Աֆրիկայի, Մադագասկարի և արաբ բնիկների հաշվին: 19-րդ դարում կապական մուսուլմանների համայնքը աճեց Արևմտյան Աֆրիկայից ներգաղթյալների և անգլիացիների կողմից Ամերիկա «կենդանի ապրանք» տեղափոխող նավերից գրավված նախկին ստրուկների հաշվին: Արդեն 1842 թվականին կապի մուսուլմանների համայնքում հաշվվում է 7500 մարդ: Հին ժամանակներից սկսած կապի մալայացիների հիմնական բնակության վայրը Քեյփթաունի Բո-Կաապ մուսուլմանական թաղամասն է, որտեղ նրանց հետ միասին բնակվում էին համեմատաբար փոքրաթիվ մուսուլմանական խմբեր (զանզիբարցիներ, մուսուլմաններ Հնդկաստանից, Պակիստանից, Մալայզիայից)[1][2]: Ապարտհեյդի ժամանակ մուսուլմաններին դասում էին գունավոր բնակչության մեջ:

Իսլամը կապի մալայացիների կյանքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամը կապի մալայացիների կյանքում

Կապի մուսուլմանների շրջանում ավանդաբար գերակայում են սուֆի եղբայրների հետևորդները, որոնք տարածված էին այստեղ Հնդկաստանից և Հարավ Արևելյան ասիայից ներգաղթյալների հետ միասին: Միայն Քեյփթաունում և նրա շրջակայքում գտնվում են տեղական սրբերի 40 գերեզմաններ: Կապի մուսուլմանների մեծամասնությունը համարվում են շաֆիտիմազհաբի կողմնակիցներ: 20-րդ դարի վերջին Հարավային Աֆրիկայում տարածում ստացավ իսլամական ֆունդամենտալիզմի և ռեֆորմիզմի գաղափարախոսությունը, հիմնականում մահմեդական մտավորականության և ուսանողության շրջանում: Դրանց թվում բավականին ժողովրդականություն էին վայելում այդ ուղղության այնպիսի ներկայացուցիչների աշխատանքները, ինչպիսիք են Մուհամմեդ Իկբալը և Սայիդ Կուտբը: Աֆրիկայի հարավում իսլամի քաղաքականացման աճի դրսևորումներից էր կապական մուսուլմանների «Ժողովուրդն ընդդեմ գանգստերիզմի և թմրամիջոցների» (ՊԱԳԱԴ) կազմակերպության գործունեությունը, որն իր գործունեության գագաթնակետին հասավ 1996-2000 թվականներին: Այն համարվում էր 1981 թվականին ստեղծված «Կիբլա» կազմակերպության իրավահաջորդը, որը հանդես էր գալիս «Միակ լուծումը իսլամական հեղափոխությունն է» կարգախոսով: ՊԱԳԱԴ-ի առաջնորդները որպես իրենց գաղափարախոսություն ընտրել էին արմատական իսլամիզմը, հայտարարելով «Ջիհադ թմրամիջոցների դեմ»: Նրանց պայքարի մեթոդները ներառում էին զանգվածային բողոքի ակցիաները, հրդեհումները, ահաբեկչական գործունեությունը, նարկոբարոնների և հանցագործ աշխարհի առաջնորդների սպանությունները: Ընդհանուր առմամբ, վերջին տասնամյակում ՀԱՀ-ում նկատվում է մահմեդական հասարակության իսլամականացման զգալի աճ: Փողոցներում հաճախակի կարելի է հանդիպել երկար փոկ հագուստով, դեմքը ծածկած կանանց, խոշոր սուպերմարկետներում կան առանձին բաժիններ, որտեղից կարելի է ձեռք բերել հալալ միս, «հալալ» նշանի տակ են վաճառվում նույնիսկ հացն ու յուղը: Գործում են մուսուլմանական միջնակարգ դպրոցներ, քոլեջներ և ինստիտուտներ, որտեղ պատրաստում են մզկիթների ծառայողներ և ապագա հոգևոր առաջնորդներ: 1994 թվականից Քեյփթաունում ստեղծվել են 12 մուսուլմանական դպրոցներ: Մուսուլմանական դպրոցների աճի գլխավոր խթանը հանդիսանում է այն, որ ծնողները ձգտում են իրենց երեխաներին հեռու պահել այնպիսի պրոբլեմներից ինչպիսիք են թմրամոլությունը, բարոյականության անկումը, երիտասարդության շրջանում ՁԻԱՀ-ի և հանցագործության տարածումը:

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապի մալայացիների սամոսան ավանդական ուտեստ է, որը վկայում էր Հարավային Ասիայի ազդեցության մասին: Հնդկաստանի ազդեցությունը Կապի մալայացիների մշակույթում կարևոր է սերունդների համար երկու համայնքների միջև տարածված ամուսնությունների և միությունների պատճառով[3][4]:

Մալայացիների ներգաղթից հետո հարավաֆրիկյան խոհանոցը հարստացել է նոր ճաշատեսակներով և բաղադրատոմսերով: Մալայացիները լայնորեն օգտագործում են արևելյան հոտավետ համեմունքներ, որոնք կապի ավանդական ճաշատեսակներին յուրահատուկ համ ու հոտ են տալիս: Միաժամանակ նրանք շատ հմտորեն են հարմարեցնում իրենց ավանդական բաղադրատոմսերը տեղական պայմաններին: Մալայական բոբոտիին (bobotie) յուրահատուկ համ են տալիս չիլի պղպեղի, նուշի, ծիրանաչրի և կիտրոնի տերևների օգտագործումը: Այսպիսով ի հայտ եկավ նոր տեղական ճաշատեսակ, կապի բոբոտի: Դրա հետ մեկտեղ մալայացիները հարավաֆրիկյան խոհանոց ներմուծեցին բրեդին (ռագու գառան մսով և բանջարեղենով), սոսատին (sosatie) (գրիլի միջոցով կծու մսի կտորներից պատրաստված խորոված) և բրեյանին (կծու մսից ճաշատեսակ): Մալայացիները տեղաբնակներին սովորեցրին նաև արևելյան թթուներ և մարինադներ պատրաստել:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Воеводский А. В. Ислам в общественно-политической жизни ЮАР (1994—2007) // Африка: континент и диаспора в поисках себя в XX веке. М., 2008.
  • Сиим А. Ю. Арабографическая традиция Южной Африки: Литература капских мусульман: Дис. … канд. филол. наук. СПб., 2004.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]