Կապիտանի աղջիկը (հեռուստաներկայացում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապիտանի աղջիկը
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա և վեպի էկրանավորում
ՀիմքԿապիտանի աղջիկը
Թվական1976
Լեզուռուսերեն
ԴերակատարներԱլեքսանդր Աբդուլով, Ելենա Պրոկլովա, Վլադիմիր Սամոյլով, Լև Դուրով և Լեոնիդ Ֆիլատով
ԵրաժշտությունԱլֆրեդ Շնիտկե
ԿինոընկերությունԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտե
Տևողություն163 րոպե

«Կապիտանի աղջիկը» (ռուս.՝ «Капитанская дочка»), ռեժիսոր Պավել Ռեզնիկովի հեռուստաներկայացումը՝ հիմնված Ալեքսանդր Պուշկինի համանուն վիպակի վրա[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ ազնվական Պյոտր Գրինյովը ուղարկվում է ծառայության Բելոգորսկ ամրոցում։ Կայազորում նա սիրահարվում է կապիտան Միրոնովի դստերը՝ Մաշային և նրա համար մենամարտում սպա Շվաբրինի հետ։ Մաշայի զգացմունքները փոխադարձ են, սակայն Գրինյովի ծնողները դեմ են իրենց որդու ամուսնությանը։

Բերդի գրավումից հետո Եմելյան Պուգաչովը հաշվեհարդար է տեսնում կապիտան Միրոնովի և նրա կնոջ հետ, Մաշային հաջողվում է փախչել։ Գրինյովը կյանքը նույնպես խնայվում է, քանի որ ժամանակին նա ապստամբության առաջնորդին վերաբերվել է մարդկայնորեն։

Գրինյովին ատող Շվաբրինը խռովության պարտությունից հետո մատնում է երիտասարդին, և նա ձերբակալվում է պետական դավաճանության համար։ Մաշան խնդրում է կայսրուհուն ողորմել իր սիրելիին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Կուտեպով – հեղինակի խոսք
  • Ալեքսանդր ԱբդուլովՊյոտր Գրինյով
  • Ելենա Պրոկլովա – Մաշա
  • Վլադիմիր Սամոյլով – Պուգաչով
  • Բորիս Տելեգին – Իվան Կուզմիչ
  • Եվգենյա Խանաևա – Վասիլիսա Եգորովնա
  • Լեոնիդ ՖիլատովՇվաբրին
  • Լև Դուրով – Սավելիչ
  • Եվգենի Վելիխով – Գրինյովի հայրը
  • Մարիա Անդրիանովա – Գրինյովի մայրը
  • Յուրի Կատին-Յարցև – Իվան Իգնատևիչ
  • Անդրեյ Մարտինով – Մաքսիմիչ
  • Սերգեյ Լյախնիցկի – Խլոպուշա, Աֆանասի Սոկոլով
  • Գրիգորի Լամպե – գլխավոր քարտուղար
  • Ելիզավետա Նիկիշչինա – Պալաշկա
  • Նատալյա ԳունդարևաԵկատերինա II
  • Կոնստանտին Միխայլով – գեներալ
  • Բորիս Նովիկով
  • Կոնստանտին Ագեև – էպիզոդ
  • Յուրի Բաղինյանպաշտոնյա գեներալի խորհրդում (լուսագրերում նշված չէ)
  • Իգոր Կաշինցև – պաշտոնատար անձ գեներալի խորհրդում (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Պավել Ռեզնիկով
  • Սցենարի հեղինակ՝ Պավել Ռեզնիկով
  • Օպերատոր՝ Վլադիսլավ Եֆիմով
  • Կոմպոզիտոր՝ Ալֆրեդ Շնիտկե
  • Նկարիչ՝ Վլադիմիր Ռիկով
  • Մոնտաժող՝ Լ. Պեչիևա

Տես․նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]