Կապիտալ նորոգում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճանապարհի բարեկարգում

Կապիտալ նորոգում, պլանային նորոգման տարատեսակ, հիմնական ֆոնդերի մասնակի վերարտադրության միջոց։ Նպատակն է՝ արագամաշ մասերի և հանգույցների նորոգման կամ փոխարինման միջոցով վերացնել հիմնական ֆոնդերի ֆիզիկական մաշվածքը, պահպանել աշխատունակությունը։ Հաճախ ուղեկցվում է նորացման (մոդեռնացում) ու վերակառուցման աշխատանքներով, որի շնորհիվ մասամբ կամ լրիվ վերացվում է նաև բարոյական մաշվածքը։ Կատարվում է մի քանի տարին մեկ, շենքերինը և կառույցներինը՝ 10—15 տարին մեկ։ Կապիտալ նորոգման փաստացի ծախսումների չափով նվազում է հիմնական ֆոնդերի մաշվածքը, նույն չափով ավելանում մնացորդային արժեքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 257