Կապիկների մոլորակը: Պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապիկների մոլորակը: Պատերազմ
անգլ.՝ War of the Planet of the Apes
Երկիր ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1], հետապոկալիպսիսյան ֆիլմ, հակաուտոպիական ֆիլմ, դրամա, մարտաֆիլմ, ռազմական ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԿապիկների մոլորակը
Թվական2017, օգոստոսի 3, 2017[2], հուլիսի 14, 2017, հուլիսի 13, 2017[3][4] և հուլիսի 14, 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄեթ Ռիվզ[5][6][1]
ՊրոդյուսերՓիթեր Չերնին, Ռիկ Ջաֆֆա և Ամանդա Սիլվեր
Սցենարի հեղինակՄարկ Բոմբաք և Մեթ Ռիվզ[7]
ԴերակատարներԷնդի Սերքիս[6][8], Ջուդի Գրիր, Վուդի Հարելսոն, Սթիվ Զան, Քարին Քոնովալ, Թերի Նոթարի, Սառա Քեննինգ[7], Մաքս Լոյդ Ջոնս[7], Ալեսանդրո Ջուլիանի[7], Թայ Օլսոն[7], Ալեքս Փաունովիչ[7] և Ռոջեր Քրոս[7]
ՕպերատորՄայքլ Սերեզին
ԵրաժշտությունՄայքլ Ջակինո
ՄոնտաժՈւիլյամ Հոյ
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
Նկարահանման վայրԱլբերտա և Վանկուվեր
ԿինոընկերությունChernin Entertainment
Տևողություն140 րոպե
Շահույթ490 664 238 $[9]
ՆախորդԿապիկների մոլորակը։ Հեղափոխություն
ՀաջորդԿապիկների մոլորակը։ Թագավորություն
 War for the Planet of the Apes Վիքիպահեստում

«Կապիկների մոլորակը. Պատերազմ»[10] (անգլ.՝ War for the Planet of the Apes), ռեժիսոր Մետ Ռիվզի ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմը։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսի 14-ին, իսկ Ռուսաստանում՝ 2017 թվականի հուլիսի 13-ին[11]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեսարն ու իր կապիկները պատրաստվում են դիմակայել մարդկանց բանակին, որի գլխավորը մի անխիղճ Գնդապետ է։ Այն բանից հետո, երբ կապիկները մեծ կորուստ են ունենում, Կեսարը ստիպված է լինում պայքարել իր մութ պարզունակ բնազդների և վրեժխնդրության ցանկության դեմ։ Պատմությունը Կեսարին ու Գնդապետին կանգնեցնում է իրար առաջ. այդ պայքարը որոշիչ է դառնում երկու տեսակների և ամբողջ մոլորակի ապագայի համար։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Էնդի Սերքիս Կեսար Կեսար
Սթիվ Զան «Վատ Կապիկ» «Վատ Կապիկ»
Կարին Կանովալ Մորիս Մորիս
Տերի Նոտերի Հրթիռ Հրթիռ
Ջուդի Գրիր Կորնելիա Կորնելիա
Մաքս Լլոյդ-Ջոնս Կապուտաչք Կապուտաչք
Մայքլ Ադամտուեյթ Լուկա Լուկա
Թայ Օլսոն Ռեքս Ռեքս
Ալեքս Պաունովիչ Ուինտեր Ուինտեր
Ալեսանդրո Ջուլիանի Կապյո Կապյո
Սառա Քեննինգ
Վուդի Հարելսոն Մակկալոու գնդապետ Մակկալոու
Ամիա Միլլեր Նովա Նովա
Հեբրիել Չավարիա Պատմող Պատմող
Չադ Ռուկ Բոյլ Բոյլ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կապիկների մոլորակը։ Հեղափոխություն» ֆիլմի թողարկումից հետո 20th Century Foxը և Chernin Entertainment-ը Մեթ Ռիվզի հետ պայմանագիր են կնքում երրորդ մասը նկարահանելու համար։ 2014 թվականի հունվարի 7-ին ստուդիան հայտարարեց, որ Ռիվզը վերադառնում է տրիկվել, իսկ սցենարը գրելու է Մարկ Բոմբեկը։ Պրոդյուսերները լինելու են Փիթեր Չարնին, Դիլան Քլարկը, Ռիկ Ջաֆան և Ամանդա Սիլվերը[12][13]։ 2015 թվականի մայիսին հայտնի դարձավ ֆիլմի պաշտոնական անունը՝ «Կապիկների մոլորակը։ Պատերազմ»[14]։

Քաստինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսին Deadline.com-ը հաղորդեց, որ Հեբրիել Չավարիան դեր է ստացել նկարահանվելիք ֆիլմում[15]։ 2015 թվականի սեպտեմբերին The Hollywood Reporter-ը հաղորդեց, որ Վուդի Հարելսոնը պետք է կատարի գլխավոր անտագոնիստի դերը[16]։ 2015 թվականի հոկտեմբերին դերասանական կազմին միացավ Զան Սթիվը[17]։ Հայտարարվեց նաև, որ երիտասարդ դերասանուհի Ամիա Միլլերը անորոշ դեր է ստացել։ Ջուդի Գրիրը և Կարին Կանովալը կվերադառնան իրենց՝ Կոռնելիայի և Մորիսի դերերով[18][19]։ Ալեքս Պաունովիչը և Սառա Քեննինգը ստացել են անհայտ պրիմատների դերեր[20][21]։ Չադ Ռուկը դերասանական կազմին միացել է 2015 թվականի նոյեմբերին[22]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2015 թվականի հոկտեմբերի 14-ին Կանադայի Վանկուվեր քաղաքում՝ Hidden Fortress աշխատանքային վայրում[23][24]։ Մոտ հինգ օր ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Կանանասկիս քաղաքում (հունվարի վերջին և փետրվարի սկզբին)[25]։ Մարտին Էնդի Սերքիսը հայտարարեց, որ իր մասնակցությամբ նկարահանումների հատվածն ավարտվել է[26]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սկզբնական թողարկման ժամանակը 2016 թվականի հուլիսն էր։ Սակայն 2015 թվականի հունվարին 20th Century Fox-ը հետաձգեց ֆիլմի ցուցադրումը մինչև 2017 թվականի հուլիսի 14-ը[27]։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերի կեսին MTV News-ի հետ հարցազրույցի ժամանակ Էնդի Սերքիսը հնարավոր շարունակության մասին ասել է. «Հնարավոր է՝ լինեն երեք ֆիլմեր, հնարավոր է չորս, հնարավոր է նաև հինգ։ Ո՞վ գիտի, ճանապարհորդությունը կշարունակվի»[28]։ 2016 թվականի հոկտեմբերին հայտարարվեց, որ չորրորդ ֆիլմն արդեն ներառվել է ստուդիայի պլաններում[29][30]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=226244.html
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  4. ԿինոՊոիսկ (ռուս.) — 2003.
  5. http://www.imdb.com/title/tt3450958/
  6. 6,0 6,1 http://www.filmaffinity.com/es/film261787.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  8. http://www.imdb.com/title/tt3450958/fullcredits
  9. http://www.boxofficemojo.com/movies/?id=planetoftheapes16.htm
  10. 20th Century Fox Russia (2016-12-22)։ «Планета обезьян: Война Официальный трейлер HD»։ Վերցված է 2016-12-22 
  11. «Планета обезьян: Война» (ռուսերեն)։ Бюллетень кинопрокатчика։ Վերցված է 2016-12-22 
  12. Mike Fleming Jr (2014-01-08)։ «Matt Reeves To Helm ‘Planet Of The Apes 3’» (en-US)։ Deadline.com։ Վերցված է 2016-09-10 
  13. «The damn dirty apes will return yet again, as UNTITLED PLANET OF THE APES (not the official title) stakes out 7/29/16.»։ Twitter։ 15 янв. 2014 г.։ Վերցված է 2016-09-10 
  14. MATT GOLDBERG (2015-05-14)։ «New Planet of the Apes Movie Title Revealed» (en-US)։ Collider.com։ Վերցված է 2016-09-10 
  15. Mike Fleming Jr, Patrick Hipes (2015-08-24)։ «‘War For The Planet Of The Apes’ Recruits Gabriel Chavarria For Lead Role» (en-US)։ Deadline.com։ Վերցված է 2016-09-10 
  16. Borys Kit (SEPTEMBER 15, 2015)։ «Woody Harrelson to Play Villain in New 'Planet of the Apes' Movie (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2016-09-10 
  17. Thom Geier (2015-10-12)։ «Steve Zahn to Play New Ape in Next 'Planet of the Apes' Movie» (en-US)։ thewrap.com։ Վերցված է 2016-09-10 
  18. Erik Pedersen (2015-10-13)։ «Eugene Cordero Heads To ‘Kong: Skull Island’; Amiah Miller Joins ‘War For The Planet Of The Apes’» (en-US)։ Deadline.com։ Վերցված է 2016-09-10 
  19. Borys Kit (OCTOBER 19, 2015)։ «Judy Greer Returning to 'Planet of the Apes' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2016-09-10 
  20. Ross A. Lincoln (2015-10-23)։ «Aleks Paunovic To Make ‘War For The Planet Of The Apes’; Newcomer Zachary Haven Joins ‘Bastards’» (en-US)։ Deadline.com։ Վերցված է 2016-09-10 
  21. Ross A. Lincoln (2015-10-27)։ «Sara Canning To Monkey Around In ‘War For The Planet Of The Apes’» (en-US)։ Deadline.com։ Վերցված է 2016-09-10 
  22. Ross A. Lincoln (2015-11-04)։ «Elaine Hendrix Joins ‘Shot’; Chad Rook Fights In ‘War For The Planet Of The Apes’» (en-US)։ Deadline.com։ Վերցված է 2016-09-10 
  23. Scott Brown (11.05.2015)։ «Hollywood North: Bruce Lee biopic begins filming in Vancouver next month»։ calgaryherald.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-29-ին։ Վերցված է 2016-09-10 
  24. «War for the Planet of the Apes Filming Starts - SuperHeroHype» (en-US)։ SUPERHEROHYPE։ 2015-10-17։ Վերցված է 2016-09-10 
  25. ERIC VOLMERS, CALGARY HERALD (2015-11-12)։ «Parts of Planet of the Apes sequel to be shot in Alberta in January» (en-US)։ calgaryherald.com։ Վերցված է 2016-09-10 
  26. «Andy Serkis unsure about Tin Tin sequel»։ tv3.ie։ 29th Mar 16։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-12-ին։ Վերցված է 2016-09-10 
  27. Erik Pedersen (2015-01-06)։ «Fox Pushes ‘Apes’ Sequel By A Year; ‘X-Men’ Spinoff, ‘Assassin’s Creed’ Set For 2016» (en-US)։ Deadline.com։ Վերցված է 2016-09-10 
  28. KEVIN P. SULLIVAN (11/20/2014)։ «Current 'Planet Of The Apes' Series Might Not Be Just A Trilogy»։ MTV։ Վերցված է 2016-09-10 
  29. Angie Han (2016-10-11)։ «War for the Planet of the Apes Sequels: What's Next?»։ Slashfilm (en-US)։ Վերցված է 2016-12-04 
  30. LUKE OWEN (2016-10-12)։ «Planet of the Apes 4 already being developed»։ Flickering Myth (en-US)։ Վերցված է 2016-12-04 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]