Jump to content

Կապիկի նկատմամբ ատելություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կապիկի նկատմամբ ատելություն (անգլ.՝ Monkey hate) դաժան վարքագիծ, որի դեպքում մարդիկ չեն սիրում կապիկներին և իրենց դուր է գալիս տեսնել կապիկների տանջանքները[1]։ Այն լայնորեն հայտնի է դարձել 2023 թվականին, երբ BBC-ն բացահայտել է մի համաշխարհային ցանց, որն առցանց տարածել է կապիկների խոշտանգումների տեսանյութեր[2]։

Դեպքեր և ձերբակալություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապիկների նկատմամբ բռնության հիմնական թիրախը փոքրիկ մակակներն են։

Կապիկներին վնասելու կամ վատ վերաբերմունքի տեսանյութերը հաճախ տարածվել են սոցիալական ցանցերում, ինչպիսիք են YouTube-ը և Facebook[1][3]: 2021-2023 թվականներին անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընտանի մակակների տեսանյութերը դիտվել են ավելի քան 12 միլիարդ անգամ: Դրանցից 12%-ը ցույց է տվել դիտավորյալ խոշտանգումներ, 13%-ը՝ հուզական բռնություն, իսկ 60%-ը՝ ֆիզիկական վնաս[3][4]: Այս տեսանյութերից շատերն ունեցել են տարօրինակ վերնագրեր՝ կոտրված անգլերենով, ինչպիսիք են՝ «միլիոն կարեկցանք» (million pity) կամ «միլիոն տխրություն» (million sadness)[5]։

Մակակների ձագերը բռնության հիմնական զոհերն են[2][6]։ Ատելության համայնքներում մարդիկ հաճախ կապիկներին անվանում են «ծառի առնետներ»՝ այդ տերմինն օգտագործելով նրանց վիրավորելու համար[2]։

2021 թվականին ԱՄՆ-ում գործող «Միլիոն արցունք» անունով Telegram խումբը փակվել է, երբ հանրությունն իմացել է, որ հեղինակը վճարում է կապիկների տերերին՝ իրենց կենդանիներին տանջելու համար[3][7]: Խումբն ունեցել է մոտ 30 անդամ: 2023 թվականին BBC-ն բացահայտել է ավելի մեծ խումբ՝ «Կապիկների վանդակը», որն ունեցել է մոտ 400 անդամ[8][2]: Տանջանքները նկարահանող մարդկանց մեծ մասը Ինդոնեզիայում են եղել, մինչդեռ խմբի անդամները հիմնականում ԱՄՆ-ից և այլ արևմտյան երկրներից էին[2]: Բռնությունները ներառել են՝ կապիկների սառեցում սառցե ջրում, նրանց երկու մասի բաժանել, վերջույթներ կտրել և այլ դաժան գործողություններ[2][6][3]։

«Կապիկների վանդակ» խմբի որոշ անդամներ ձերբակալվել են, այդ թվում՝ ամերիկացի Մայքլ Մաքքարթնի անունով մի տղամարդ (որին անվանում են «Տանջանքների արքա»)[9]և երկու բրիտանացի կանայք՝ Հոլի ԼեԳրեսլին և Ադրիանա Օրմեն[10][11]: Ինդոնեզիայից երկու տղամարդ նույնպես բանտարկվել են[12]: Խմբի առաջնորդը, որը հայտնի է միայն որպես «Պարոն Կապիկ» (Mr. Ape), չի բացահայտվել[2]։

Կենդանիների պաշտպանության խմբերը, ինչպիսիք են Action for Primates և Lady Freethinker-ը, օգնել են հետաքննել և բացահայտել կապիկներին ատող խմբերը[8]։

Երկարապոչ մակակները հաճախ դառնում են բռնության թիրախ, մասամբ այն պատճառով, որ որոշ երկրներում մարդիկ նրանց բացասաբար են վերաբերվում: Քանի որ մարդիկ կապիկների բնակավայրերում տներ և ֆերմաներ են կառուցում, մարդկանց և վայրի մակակների միջև շփումն աճել է, ինչը երբեմն հանգեցնում է հակամարտության: Այս կապիկները հաճախ պիտակավորվում են որպես վնասատուներ և չունեն ուժեղ իրավական պաշտպանություն[13]։

Ըստ The Independent-ի՝ մակակները հաճախ օգտագործվում են բռնության տեսանյութերում, քանի որ նրանք նման են մարդկային նորածինների[3]: Մեծ Բրիտանիայի վայրի բնության դեմ հանցագործությունների դեմ պայքարի բաժնի գլխավոր տեսուչ Քևին Լաքս-Քելլին ասել է, որ այդ տեսանյութերը դիտող շատ մարդիկ պնդում են, որ դա անում են հղի կանանց կամ փոքր երեխաների նկատմամբ ատելությունից դրդված[14]։

Ծանոթագրություներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Messamore, W. E. (2020 թ․ փետրվարի 29). «YouTube Has a Vile Monkey Torture Community That Needs Nuking». CCN.com. Վերցված է 2024 թ․ հուլիսի 4-ին.
  2. 1 2 3 4 5 6 7 Ajengrastri, Astudestra; Gunter, Joel; Henschke, Rebecca (2023 թ․ հունիսի 19). «Hunting the monkey torturers». BBC News. Վերցված է 2024 թ․ հուլիսի 4-ին.
  3. 1 2 3 4 5 Dalton, Jane (2023 թ․ սեպտեմբերի 21). «Social media users abusing monkeys in sickening videos for money and hits». The Independent. Վերցված է 2024 թ․ հուլիսի 4-ին. «Macaques - used because of perceived close similarities to human babies – are forced to suffer sexual abuse, dismembering and immersion in freezing cold or boiling hot water, the report says.»
  4. «The Cruelty You Don't See: The suffering of pet macaques for social media content». World Animal Protection. 2023 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2024 թ․ հուլիսի 4-ին.
  5. Ajengrastri, Astudestra; Gunter, Joel; Henschke, Rebecca (2023 թ․ հունիսի 19). «Video penyiksaan monyet: Investigasi BBC bongkar komunitas pembenci monyet internasional yang memesan video penyiksaan ke orang-orang di Indonesia». BBC News Indonesia (ինդոնեզերեն). Վերցված է 2024 թ․ հուլիսի 5-ին.
  6. 1 2 Freethinker, Lady (2021 թ․ օգոստոսի 6). «YouTube 'Monkey Haters' Form Private Group Where Members Are Paying to Have Baby Monkeys Tortured and Killed on Camera». Lady Freethinker. Վերցված է 2024 թ․ հուլիսի 4-ին.
  7. Geiger, Gabriel (2021 թ․ օգոստոսի 13). «People Buy Custom Baby Monkey Torture Videos on World's Worst Forum». VICE. Վերցված է 2024 թ․ հուլիսի 4-ին.
  8. 1 2 Bancroft, Holly (2021 թ․ օգոստոսի 11). «Baby monkeys tortured and killed in videos posted on US-based chat group». The Independent. Վերցված է 2024 թ․ հուլիսի 4-ին.
  9. Gunter, Joel; Henschke, Rebecca (2024 թ․ ապրիլի 3). «Ringleader of global monkey torture network, 'The Torture King', is charged». BBC Home. Վերցված է 2024 թ․ հուլիսի 4-ին.
  10. Lawson, Eleanor; Henschke, Joel Gunter & Rebecca (2024 թ․ մայիսի 7). «Kidderminster woman pleads guilty to role in monkey torture network». BBC Home. Վերցված է 2024 թ․ հուլիսի 4-ին.
  11. Carter, Sarah (2023 թ․ հունիսի 20). «Monkey torture video ring with suspects and customers in U.S. exposed by BBC investigation». CBS News. Վերցված է 2024 թ․ հուլիսի 4-ին.
  12. Odeen-Isbister, Sara (2023 թ․ հունիսի 20). «Global monkey torture ring paying people to abuse animals uncovered». Metro. Վերցված է 2024 թ․ հուլիսի 5-ին.
  13. «The cruelty you don't see: The suffering of pet macaques for social media content» (PDF). SMACC. էջ 53-55. Վերցված է 2024 թ․ հուլիսի 6-ին. «Long-tailed macaques are particularly targeted, partly due to existing negative opinions of this species in range states. Negative interactions between people and free-living longtailed macaques have increased in several countries, due to human activities such as the destruction of monkey habitat for use as human settlements and crop production, which has brought humans and macaques in greater proximity to each other, sometimes resulting in conflict.[49] The species is often condemned as a "pest" with no or inadequate legal protection.[50]»
  14. Stephens, Max (2024 թ․ նոյեմբերի 13). «I took my hatred of babies and women out on monkeys, claims female recluse behind torture ring». The Telegraph. Վերցված է 2025 թ․ հունիսի 27-ին. «Ch Insp Kevin Lacks-Kelly, from the NWCU, said LeGresley had deliberately targeted infant macaques because they were the closest animal substitute to humans. He told The Telegraph: "The general defence, almost that we have seen on a global scale, is that this 'product' is consumed because there's a general hatred for pregnant women or small children.»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]