Կապելլա Նիկկոլինա
Jump to navigation
Jump to search
Կապելլա Նիկկոլինա | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Կապելլա |
Երկիր | ![]() |
Թեմ | Հռոմի թեմ |
Անվանված | Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1447 |
![]() | |
![]() | |
Կապելլա Նիկկոլինա (իտալ.՝ Capella Niccolina), ոչ մեծ սենյակ (6,6 × 4 մ) Առաքելական պալատի ամենահին շինություններից մեկում՝ Հռոմի Պապ Իննոկենտիոս III-ի աշտարակում (XIII դար), որն ի սկզբանե ծառայել է որպես Հռոմի Պապ Նիկողայոս V-ի անձնական կապելլա:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կապելլան նվիրված է Սբ. Ստեփանոսին և Սբ. Լավրենտին. Անջելիկոի (1447-1450) որմնանկարները պահպանվել են միայն երեք պատերի վրա.
Որմնանկարների վերին հարկաշարքը նվիրված է Սուրբ Ստեփանոսի կյանքին (Եկեղեցին Երուսաղեմում է).
- Սուրբ Ստեփանոսը սարկավագություն է ստանում Սբ. Պետրոսից
- Սուրբ Ստեփանոսը ողորմություն է բաժանում
- Սուրբ Ստեփանոսի քարոզը
- Սուրբ Ստեփանոսի հրապարակային գիտական վեճը
- Սուրբ Ստեփանոսին տանում են մահապատժի
- Սուրբ Ստեփանոսի մահապատիժը:
Ստորին հարկաշարքը նվիրված է Սուրբ Լավրենտին (Եկեղեցին Հռոմում է).
- Սուրբ Լավրենտին սարկավագություն է ստանում Սուրբ Սիքստոսից
- Սուրբ Սիքստոսը Սուրբ Լավրենտին է տալիս եկեղեցու գանձերը
- Սուրբ Լավրենտին ողորմություն է բաժանում
- Սուրբ Լավրենտին կայսր Վալերիանի տրիբունալի առջև
- Սբ. Լավրենտիի մահապատիժը
Կապելլայի որմնանկարները պահպանվել են միայն երեք պատերի վրա (հարավային պատի զոհասեղանը քանդվել է):
- Կապելլայի որմնանկարները
Կապելլան չի մտնում սովորական զբոսաշրջային այցելության մեջ, սակայն այն կարելի է տեսնել նախապես ամրագրված հատուկ խմբերով[1]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Pomella, Andrea Vatikanische Museen. — Vatikan: Italia Editrice, 2007. — ISBN 978-3-7954-1947-9