Jump to content

Կապարի (II) նիտրատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապարի (II) նիտրատ
Ընդհանուր տեղեկություններ
Այլ անվանումներկապարի նիտրատ
պլյումբումի նիտիրատ
կապարի երկնիտրատ
Քիմիական բանաձևN₂O₆Pb
Մոլային զանգված5,5E−25 կիլոգրամ գ/մոլ
Խտություն4,53 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան470 °C[1] °C
Քիմիական հատկություններ
Բեկման ցուցիչ1,782[2]
Բյուրեղային կառուցվածքԽորանարդային համակարգ
Դասակարգում
CAS համար10099-74-8
PubChem16683880
EINECS համար233-245-9
SMILES[N+](=O)([O-])O[Pb]O[N+](=O)[O-]
ЕС233-245-9
RTECSOG2100000
ChEBI23300, 21781774
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կապարի (II) Նիտրատ Рb(NO3)2, քիմիական բանաձևով անօրգանական միացություն է։ Այն հանդիպում է որպես անգույն բյուրեղ կամ սպիտակ փոշի։ Ի տարբերություն շատ այլ կապարի (II) աղերի, այն լուծվում է ջրում։

Հայտնի է դեռ Միջին դարերից plumb dulcis անվամբ։ Կապարի Նիտրատի արտադրությունը ազոտական թթվում մետաղական կապարից կամ կապարի օքսիդից փոքրածավալ էր։ Նպատակն էր դրա անմիջական օգտագործումը այլ կապար պարունակող միացություններ արտադրելու համար։

19-րդ դարում, կապարի (II) նիտրատը սկսվեց արտադրվել Եվրոպայում ու Ամերիկայում առևտրային նպատակներով։ Պատմականորեն, դրա հիմնական կիրառությունն էր գունանյութերի ու կապարային ներկերի համար հումքը, սակայն այդպիսի ներկերը փոխարինվել են ավելի քիչ թունավոր ներկերով, որոնց հիմնական բաղադրիչն է տիտանի երկօքսիդը։

Կապարի (II) նիտրատը թունավոր օքսիդիչ է և դասակարդվել է որպես մարդկանց համար քաղցկեղածին նյութ։ Այս պատճառով այն պետք է պահպանվի և մշակվի համաձայն համապատասխան ապահովության կանոնների` այն ներշնչելը կամ դրա հետ փոխազդելը կանխելու համար։

Բյուրեղային կառուցվածք [1,1,1] հարթության վրա

Պինդ կապարի նիտրատի կառուցվածքը հայտնաբերվել է նեյտրոնային դեֆրակցիայի միջոցով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 CRC Handbook of Chemistry and Physics 88TH Edition 2007-2008 / David R. Lide, Jr.Boca Raton: CRC Press, 2007. — P. 4—70.
  2. http://books.google.com/books?id=Xqj-TTzkvTEC&pg=PA475

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Woodbury, William D. (1982). «Lead». Mineral yearbook metals and minerals. Bureau of Mines: 515–42. Վերցված է 2008 թ․ հունվարի 18-ին.
  • «Lead». NIOSH Pocket Guide to Chemical Hazards. National Institute for Occupational Safety and Health. September 2005. NIOSH 2005-149. Վերցված է 2008 թ․ հունվարի 19-ին.
  • «Lead and Lead Compounds Fact Sheet». National Pollutant Inventory. Australian Government, Department of the Environment and Water Resources. July 2007. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 19-ին.
  • «Lead». A Healthy home environment, Health hazards. US Alliance for healthy homes. Վերցված է 2008 թ․ հունվարի 19-ին.
  • «Demonstration movie: Bright Orange Yellow How can you get it». Վերցված է 2008 թ․ հունվարի 19-ին.(չաշխատող հղում)

Ապահովության տեղեկատվական թերթիկներ