Կապարի (II) նիտրատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապարի (II) նիտրատ
Ընդհանուր տեղեկություններ
Այլ անվանումներ կապարի նիտրատ
պլյումբումի նիտիրատ
կապարի երկնիտրատ
Քիմիական բանաձև N₂O₆Pb
Մոլային զանգված 331,952 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Խտություն 204,53 գ/սմ³ գ/սմ³
Քիմիական հատկություններ
Բեկման ցուցիչ 1,782[2]
Բյուրեղային կառուցվածք Խորանարդային համակարգ
Դասակարգում
CAS համար 10099-74-8
PubChem 16683880
EINECS համար 233-245-9
SMILES [N+](=O)([O-])O[Pb]O[N+](=O)[O-]
ЕС 233-245-9
RTECS OG2100000
ChEBI 23300, 21781774
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կապարի (II) Նիտրատ Рb(NO3)2 քիմիական բանաձևով անօրգանական միացություն է: Այն հանդիպում է որպես անգույն բյուրեղ կամ սպիտակ փոշի: Ի տարբերություն շատ այլ կապարի (II) աղերի, այն լուծվում է ջրում:

Հայտնի է դեռ Միջին դարերից plumb dulcis անվամբ: Կապարի Նիտրատի արտադրությունը ազոտական թթվում մետաղական կապարից կամ կապարի օքսիդից փոքրածավալ էր: Նպատակն էր դրա անմիջական օգտագործումը այլ կապար պարունակող միացություններ արտադրելու համար:

19-րդ դարում, կապարի (II) նիտրատը սկսվեց արտադրվել Եվրոպայում ու Ամերիկայում առևտրային նպատակներով: Պատմականորեն, դրա հիմնական կիրառությունն էր գունանյութերի ու կապարային ներկերի համար հումքը, սակայն այդպիսի ներկերը փոխարինվել են ավելի քիչ թունավոր ներկերով, որոնց հիմնական բաղադրիչն է տիտանի երկօքսիդը:

Կապարի (II) նիտրատը թունավոր օքսիդիչ է և դասակարդվել է որպես մարդկանց համար քաղցկեղածին նյութ: Այս պատճառով այն պետք է պահպանվի և մշակվի համաձայն համապատասխան ապահովության կանոնների` այն ներշնչելը կամ դրա հետ փոխազդելը կանխելու համար:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուրեղային կառուցվածք [1,1,1] հարթության վրա

Պինդ կապարի նիտրատի կառուցվածքը հայտնաբերվել է նեյտրոնային դեֆրակցիայի միջոցով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապահովության տեղեկատվական թերթիկներ