Կապանի բանվորների գործադուլ (1907)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կապանի բանվորների գործադուլ 1907 թվական, Կապանի բանվորների մասսայական կազմակերպված ելույթ։ Տեղի է ունեցել մարտի 22-29-ը։ Կազմակերպել են ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի ներկայացուցիչներ Ա․ Վարդանյանը, Ա․ Մարւռիրոսյանն ու Շաթալին։ Գործադուլային կոմիտեն մշակել և հանքատերերին է ներկայացրել բանվորների պահանջները, որոնք հիմնականում տնտեսական բնույթի էին (ութժամյա աշխատանքային օր, աշխատավարձի բարձրացում, տուգանքների վերացում, անվճար բուժսպասարկում, գիշերային հերթափոխի վերացում և այլն)։ Ձեռնարկատերերը ոստիկանության օգնությամբ փորձել են ճնշել գործադուլը։ Ձերբակալվել են գործադուլի ղեկավարներից մի քանիսը։ Սակայն բանվորները շարունակել են գործադուլը և պահանջել արձակել ձերբակալված ընկերներին։ Մարտի 29-ին ձեռնարկատերերը հարկադրված են եղել բավարարել բանվորների պահանջների մի մասը։ Կապանի բանվորների գործադուլը մեծ ազդեցություն է ունեցել շրջակա գյուղերի գյուղացիության վրա և հեղափոխական պայքարի հանել նրանց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 34 CC-BY-SA-icon-80x15.png