Կաունասի տեխնոլոգիական համալսարան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կաունասի տեխնոլոգիական համալսարան | |
---|---|
Տեսակ | հասարակական համալսարան, ազատ հասանելիության հրատարակություն, համալսարան և բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | փետրվարի 16, 1922 |
Ընդհանուր անձնակազմ | 1848 մարդ (հունվար 2024)[1] |
Անդամակցություն | Առաջադեմ ճարտարագիտական կրթության և հետազոտության եվրոպական դպրոցների համաժողով, Lithuanian Research Library Consortium?[2] և European Consortium of Innovative Universities? |
Երկիր | Լիտվա[3] |
Տեղագրություն | Կաունաս և Կաունասի քաղաքային ինքնակառավարում[1] |
Կայք | ktu.edu(լիտվ.)(անգլ.) |
Kaunas University of Technology Վիքիպահեստում |
Կաունասի տեխնոլոգիական համալսարան (լիտ.՝ Kauno technologijos universitetas), տեխնիկական համալսարան Լիտվայի Կաունաս քաղաքում։ Համարվում է Մերձբալթիկայի ամենամեծ տեխնիկական համալսարաններից մեկը։ 1951-1990 թվականներին կոչվել է Կաունասի պոլիտեխնիկական ինստիտուտ, (լիտ.՝ Kauno politechnikos institutas), 1974-1989 թվականներին կոչվել է Անտանաս Սնեչկուսի անվամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաունասի տեխնոլոգիական համալսարանի պատմությունն սկսվում է 1922 թվականից, երբ Կաունասում հիմնադրվել է Լիտվայի համալսարանը, որը 1930 թվականին վերանվանվել է Լիտվայի մեծ իշխան Վիտովտի անունով։ Համալսարանն ունեցել է աստվածաբանության, հումանիտար գիտությունների, իրավունքի, մաթեմատիկայի և բնական գիտությունների, բժշկության ֆակուլտետներ։ 1940 թվականի ձմռանը հումանիտար գիտությունների և իրավունքի ֆակուլտետները տեղափոխել են Վիլնյուս, նույն տարվա ամռանը՝ նաև մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետները։
1944 թվականից Կաունասի համալսարանում գործում են պատմա-բանասիրական, բժշկական, շինարարական և տեխնոլոգիական ֆակուլտետները։ 1949 թվականին դրանցից առաջինը փակվել է, իսկ 1950 թվականի հոկտեմբերի 31-ին երկրորդը վերածվել է Կաունասի բժշկական ինստիտուտի, իսկ վերջին երկուսը՝ Կաունասի պոլիտեխնիկական ինստիտուտի, որն իր գործունեությունն սկսել է 1951 թվականից։ 1990 թվականի հոկտեմբերին Լիտվայի Գերագույն Խորհրդի որոշմամբ Կաունասի պոլիտեխնիկական ինստիտուտը վերակազմավորվել է Կաունասի տեխնոլոգիական համալսարանի։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն ունի 11 ֆակուլտետներ, ֆակուլտետի իրավունքով մեկ մասնաճյուղ, 6 կենտրոններ, 13 ինստիտուտներ։
Ֆակուլտետներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քիմիական տեխնոլոգիաների ֆակուլտետ
- Դիզայնի և տեխնոլոգիաների ֆակուլտետ
- Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
- Էլեկտրական ճարտարագիտության և ավտոմատացման ֆակուլտետ
- Հիմնարար գիտությունների ֆակուլտետ
- Հումանիտար ֆակուլտետ
- Ինֆորմատիկայի ֆակուլտետ
- Մեխանիկայի և ճարտարագիտության ֆակուլտետ
- Սոցիոլոգիական գիտությունների ֆակուլտետ
- Քաղաքաշինության և ճարտարապետության ֆակուլտետ
- Հեռահաղորդակցության և էլեկտրոնիկայի ֆակուլտետ
- Ինստիտուտ-մասնաճյուղ Պանևեժիսում
Կենտրոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միջազգային կրթության կենտրոն
- Տեխնոլոգիական կրթության կենտրոն
- Ակադեմիական նվաճումների կենտրոն
- Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կենտրոն
- Մեքենաշինական կրթության, տեղեկատվության ուսուցման կենտրոն
- Միկրոհամակարգերի և նանոտեխնոլոգիաների գիտական կենտրոն
Ինստիտուտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բնապահպանական ճարտարագիտության ինստիտուտ
- Ճարտարապետության և շինարարության ինստիտուտ
- Կենսաբժշկական ճարտարագիտության ինստիտուտ
- Էներգետիկ տեխնոլոգիաների ինստիտուտ
- Եվրոպական ինստիտուտ
- Ռազմական սարքավորումների ինստիտուտ
- Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ինստիտուտ
- Սննդի ինստիտուտ
- Նյութերի ինստիտուտ
- Չափագիտության ինստիտուտ
- Կ. Բարշաուսկասի անվան ուլտրաձայնային հետազոտությունների ինստիտուտ
- Սինթետիկ քիմիայի ինստիտուտ
- Տեխնոլոգիական համակարգերի ախտորոշման ինստիտուտ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաունասի տեխնոլոգիական համալսարան» հոդվածին։ |
|