Կաշտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաշտա
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 8-րդ դար
Մահացել էմ. թ. ա. 745
ԳերեզմանEl-Kurru
ՔաղաքացիությունՔուշ (թագավորություն) և  Սուդան
Մասնագիտությունպետական գործիչ
ԱմուսինPebatjma?
Զբաղեցրած պաշտոններՓարավոն և King of Kush?
ԵրեխաներAmenirdis I?, Piye? և Shabaka?
 Kashta Վիքիպահեստում

Կաշտա, Քուշի թագավոր, Ալարա փարավոնի (Եգիպտական XXV տոհմ) ժառանգորդ։

Նրա անունը բառացիորեն թարգմանվում է որպես «կուշիտ»[1]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաշտան, հավանաբար, իրեն նախորդած Ալարայի եղբայրն է։ Ենթադրվում է, որ թե՛ Կաշտան, թե՛ Ալարան ամուսնացած էին իրենց սեփական քույրերի հետ։ Այս ենթադրությունն արտացոլված է Դանհեմի և Մակադամի աշխատություններում[2], բայց Մոկրոտը կարծում է, որ այս ենթադրության համար հստակ ապացույցներ չկան։

Կաշտայի կինը Պեբատման էր։ Ստորև թվարկված են որոշ անուններ, որոնք, համաձայն ենթադրությունների, նրա զավակներն են.

  • Փիանհի փարավոն, համարվում է Կաշտայի որդին։ Հնարավոր է՝ Պեբատմայից։
  • Շաբակա փարավոն, հիշատակվում է որպես Ամենիրդիսի արքայադստեր եղբայր, հետևաբար Կաշտայի և Պեբատմայի որդին է։
  • Հենսա թագուհի, Փիանհիի կինը, համարվում է Կաշտայի դուստրը։ Հնարավոր է` Պեբատմայից։
  • Փեքսատեր թագուհի (կամ Փեքարեսլո), ամուսնացած էր Փիանհիի հետ և թաղված էր Աբիդոսում։ Հնարավոր է՝ նա մահացել էր Փիանհիի` Եգիպտոս կատարած ռազմական արշավանքին մասնակցելու արդյունքում։ Լամինգն ու Մակադամը ենթադրում են, որ նա Պեբատմայի կողմից որդեգրված դուստրն էր[2]։
  • Ամոն Ամենիրդիս աստծո կինը։ Ամենիրդիսի արձանը նշում է, որ նա Կաշտայի և Պեբատմայի դուստրն է։
  • Նեֆերուկակաշտա, համարվում է Կաշտայի դուստրը։ Հնարավոր է` Պեբատմայից։

Կաշտայի իշխանությունը Վերին Եգիպտոսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաշտան Նուբիան կառավարում էր Նապատա քաղաքից (Սուդանի ժամանակակից մայրաքաղաք Խարթումից 400 կմ հյուսիս)։ Նա տարածեց իր վերահսկողությունը վերին Եգիպտոսի վրա։ Կաշտան Օսորկոն III-ի դուստր Շեփենուպեթ I-ի ղեկավարումից անմիջապես հետո իր դստերը՝ Ամենիրդիս Ա-ին, նշանակեց Ամուն Աստծո միաբան Թեբեում։ Սա դարձավ «առանցքային պահ Եգիպտոսի տարածքների վրա քուշիտների իշխանության ընդլայնման գործընթացում», քանի որ օրինականացվեց վերահսկողությունը Եգիպտոսի Թեբե շրջանի վրա[3]։ Հունգարացի գիտնական Լասլո Տորիկը նշում է, որ, հավանաբար, այդ ժամանակ Քեբիտների ռազմական կայազորներն արդեն տեղակայված էին Թեբեում՝ շրջանը ստորին Եգիպտոսից պաշտպանելու համար[4]։

Տյորոկը նշում է, որ Ստորին և Վերին Եգիպտոսի վրա Կաշտայի վերահսկողության խաղաղ բնույթը հաստատվում է այն փաստով, որ Օսորկոն III-ի, Տակելոտ III-ի և Ռուդամունի հետնորդները բարձր սոցիալական կարգավիճակ ունեին Թեբեում 8-րդ դարի երկրորդ և 7-րդ դարի առաջին կեսերին, ինչն արտացոլված է այս քաղաքում նրանց հուղարկավորությունների, ինչպես նաև Օսորկոն III-ի դուստր Ամոն Շեպենուպետ I-ի և Կաշտայի դստեր Ամենիրդիս I-ի ամուսինների համատեղ գործունեության մեջ[5]։ Կաշտայի տաճարից հայտնաբերված մի աստղ Էլեֆանտինում (այժմ` Ասուան)` Խնում աստծո տեղական տաճարում, վկայում է այս տարածաշրջանի նկատմամբ նրա վերահսկողության մասին[1]։ Այն կրում է նրա գահի անունը՝ Նիմաատրե։ Եգիպտագետներն այսօր կարծում են, որ կամ նա, կամ (ամենայն հավանականությամբ) Փիանհին են եղել Նուբիայի թագավոր. Նուբիան հիշատակվում է նրա թագավորության 12-րդ տարում՝ Վադի Գասուսի հայտնի գրության մեջ, որը, Ամոնի աստծու ընտրյալ կնոջը՝ Կաշտայի դուստր Ամենիրդիսին, կապում է 19-ին գործող Ամոն Շեպենուպետ աստծո կնոջ հետ[6]։ Կաշտայի կառավարման ընթացքն անհայտ է:Որոշ աղբյուրներ Կաշտային համարում են եգիպտական փարավոնների 25-րդ տոհմի հիմնադիր, քանի որ նա քուշիտների առաջին հայտնի թագավորն էր, ով իր թագավորության ազդեցությունը տարածել է Վերին Եգիպտոսի վրա[7]։ Կաշտայի օրոք քուշիտները, որոնք բնակվում էին Նեղոսի երրորդ և չորրորդ հոսանքների միջև գտնվող տարածքներում, արագորեն ընդունել եմ եգիպտական ավանդույթները, կրոնը և մշակույթը[8]։

Երբեմն Կաշտային վերագրում են 23-րդ դինաստիայի վերջին թագավոր Զետի սերնդին։ Հավանաբար, սա վկայում է Կաշտայի` Վերին Եգիպտոսի վրա ունեցած իշխանության մասին։ Սեքստոս Հուլիոս Ափրիկանոսը (օգտվել է Մանեթոնից) Զետին վերագրում է թագավորությունը 31 տարեկան հասակում։

Փիանհին դարձել է Կաշտայի հետնորդը։

Թաղում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաշտայի և նրա մի քանի հաջորդների գերեզմանները գտնվում են Էլ-Կուրրուի թաղման համալիրում։ Համալիրի վերին մասում կա 4 հուղարկավորված մարմին։ Այս գերեզմաններից դեպի արևելք ընկած է (առնվազն) ութ բուրգերի շարքը։ Դրանցից մեկը մասամբ համընկնում է գերեզմանոցներից մեկի հետ։ Բուրգերի այս շարքի հարավային մասը պատկանում է Կաշտային և (ենթադրաբար) նրա կնոջը՝ Պեբատմային։ Այս շարքից առաջ կա բուրգերի մեկ այլ շարք, որն ընդգրկում է Փիանհիի, Շաբակիի և Տանուատամոնայի բուրգերը։

Պեբատմա բուրգի հարավում, ըստ ենթադրությունների, կա թաղվածների հերթական մի շարք։ Սրանք Նապարի, Հենսա, Կալխատա և Արտա թագուհիների դամբարանների բուրգեր են[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Nicholas Grimal, A History of Ancient Egypt (Oxford: Blackwell Books), 1992. p.334
  2. 2,0 2,1 Dows Dunham and M. F. Laming Macadam, Names and Relationships of the Royal Family of Napata, The Journal of Egyptian Archaeology, Vol. 35 (Dec., 1949), pp. 139—149, JSTOR
  3. László Török, The Kingdom of Kush: Handbook of the Napatan-Meroitic Civilization. (Handbuch der Orientalistik 31), Brill 1997. pp.148-49
  4. Török, p.150
  5. Török, p.149
  6. Boardman, John The Cambridge Ancient History Volume 3, Part 1: The Prehistory of the Balkans, the Middle East and the Aegean World, Tenth to Eighth Centuries BC Cambridge University Press, 2nd edition 1982 ISBN 978-0-521-22496-3 p.570 [1]
  7. The New Encyclopædia Britannica: Micropædia, Vol.8, 15th edition, 2003. p.817
  8. Britannica, p.817
  9. D. M. Dixon, The Origin of the Kingdom of Kush (Napata-Meroë), The Journal of Egyptian Archaeology, Vol. 50 (Dec., 1964), pp. 121—132