Կաշուեյրու դի Իտապեմիրին (պորտ.՝ Cachoeiro de Itapemirim), համայնք Բրազիլիայում՝ Էսպիրիտու Սանտու նահանգի կազմում։ Ընկած է Իտապեմիրին գետի ափերին, Էսպիրիտու Սանտու նահանգի հարավային մասում:։Այդ տարածաշրջանի կարևորագույն տնտեսական կենտրոնն է, Բրազիլիայում գրանիտի ու մարմարի խոշորագույն արտադրողը։ Մտնում է Կաշուեյրու դի Իտապեմիրինի գավառի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 195 288 մարդ՝ 2006 թվականի տվյալներով։ Գրավում է 876,792 կմ2 տարածք։ Բնակչության խտությունը՝ 222,7 մարդ/կմ²։ Կաշուեյրու դի Իտապեմիրինն ստացել է A capital oculta do mundo մականունը, որը նշանակում է «Աշխարհի գաղտնի մայրաքաղաք»։
Համայնքի սահմաններում են ընկած 2002 թվականին ստեղծված Պոկոտուբա ազգային անտառի[1], Frade e a Freira Natural Monument[2] և Itabira Natural Monument[3] անվանումները կրող պահպանվող տարածքների որոշ հատվածներ։
Համախառն ներքին արդյունքը, 2005 թվականի դրությամբ, կազմում է 1.747.357.528,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով, 2005 թվականի դրությամբ, կազմում է 8.979,00 ռեալ (տվյալները՝ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)։
Մարդկային ներուժի զարգացման ինդեքսը, 2000 թվականի դրությամբ, կազմում է 0,770 (տվյալները՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի)։
↑Gonçalves, Augusta Rosa; Helmer, José Luiz (2011 թ․ հունիս), Plano De Manejo Da Floresta Nacional De Pacotuba(PDF) (պորտուգալերեն), vol. I–Diagnóstico, Vila Vilha: ICMBio, էջ 3, Արխիվացված է օրիգինալից(PDF) 2016 թ․ մարտի 3-ին, Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին
↑Monumento Natural O Frade e a Freira (պորտուգալերեն), Secretário de Meio Ambiente, Espírito Santo, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին, Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին{{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)