Կաշարիի պատմության և գավառագիտության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաշարիի պատմության և գավառագիտության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿաշարի (Ռոստովի մարզ)
Հիմնադրվել է1969
Կայքmuzeikashar.ucoz.ru
Քարտեզ
Քարտեզ

Կաշարիի պատմության և գավառագիտության թանգարան (ռուս.՝ Кашарский музей истории и краеведения), թանգարան ՌԴ Ռոստովի մարզի Կաշարի սլոբոդայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 1969 թվականի դեկտեմբերի 27-ին աշխատավորական պատգամավորների շրջանային խորհրդի որոշմամբ[1]։ Թանգարանի ստեղծման ու կայացման գործում սկզբնական փուլում մեծ ներդրում են ունեցել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ Ա. Մ. Ռուդենկոն և Վ. Ա. Բիրյուլինը։ Արխիվում պահպանվել է պաստառ` շրջանային թանգարանի խորհրդի ուղերձով Կաշարսկի շրջանի քաղաքացիներին, որով կոչ էր արվում օգնել ցուցանմուշներ` փաստաթղթեր, լուսանկարներ, հինավուրց գրքեր, թերթեր, աշխատանքային գործիքներ, կենցաղային իրեր, հավաքելու գործին։

Ներկայումս թանգարանի հիմնական ֆոնդում կա 1169 պահպանվող միավոր։ Այնտեղ հավաքված են.

  • Կաշարսկի շրջանի գյուղերի առաջացման պատմության գավառագիտական նյութեր
  • շրջանի բնակիչների կենցաղային իրեր
  • նյութեր Հայրենական մեծ պատերազմի տարիներին շրջանի բռնազավթման, պատերազմի մասնակիցների, Խորհրդային Միության հերոսների  մասին
  • նյութեր Հյուսիսային և Բալթիկ նավատորմների ծովակալ, Կաշարսկի շրջանում ծնված Ի. Մ. Կապիտանեցի մասին 
  • նյութեր քաղաքացիական պատերազմի մասին (Ֆ. Գ. Պոդտյոլկով, Մ. Վ. Կրիվոշլիկով)
  • նյութեր գյուղատնտեսության, անասնաբուծության, կրթության, բժշկության աշխատավորների մասին

2009 թվականի ապրիլից թանգարանն ընդգրկված է Ռուսաստանի Դաշնության թանգարանների տվյալների միասնական բազայում։ 2009 թվականի մայիսի 9-ից թանգարանը գտնվում է նոր շենքում[2][3]։

2016 թվականին 22 թանգարանային առարկաներ ընդգրկվել են Ռուսաստանի Դաշնության թանգարանային ֆոնդի ոչ պետական հատվածում[4]։

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վասիլի Վասիլչենկո (1979-1980)
  • Գենադի Կուլեշով (1981-1986)
  • Ալեքսանդր Ռուդենկո (1987-2001)
  • Նադեժդա Գրիշկովա (2001-2002)
  • Սերգեյ Սավոստիկով (2002-2009)
  • Աննա Գորինա (2009 թվականից)

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հասցեն. ՌԴ, Ռոստովի մարզ, Կաշարսկի շրջան, Կաշարի սլոբոդա, Լենինի փողոց, տուն 62, Կաշարիի միջնակարգ դպրոցի քառահարկ շենքի առաջին հարկի հյուսիսային թևում[5]։ Մինչև 2009 թվականը գտնվել է հետևյալ հասցեով. Կոմսոմոլսկայա փողոց, տուն 43, զինկոմիսարիատի շենք։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение исполкома Кашарского района РО № 282 от 17 декабря 1969 года
  2. «27 декабря Кашарский муниципальный Музей истории и краеведения отметил 40-й день рождения». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  3. «О районе». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  4. «О включении в состав негосударственной части Музейного фонда Российской Федерации музейных предметов, являющихся собственностью Муниципального образования «Кашарский район»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  5. Реестр музеев Ростовской области