Ֆիլմի կենտրոնում ընկած է մյունխենյան արվարձանում ապրող թվով տասը երիտասարդ մարդկանց կյանքը։ Խմիչք, անկողին, բամբասանքներ․ սրանք են կազմում նրանց գոյության գլխավոր գրավականը։ Սակայն այդ ամենով հանդերձ զարմացնում է նրանց պրագմատիզմը։ Ռոզին անկողին է մտնում իր փեսացուի հետ միայն այն ժամանակ, երբ նրանից վերցնում է քսան մարկ գումար։ Էլիզաբեթը, հակառակ ամուսնու կամքին, իր տանը վարձակալական հիմունքներով տնվոր է պահում, որովհետև վերջինս բավականին խոշոր գումար է տալիս։ Մի անգամ քաղաքում հայտնվում է Հունաստանից եկած մի աշխատակից Յորգոս անունով։ Գունդան, ով չունի ոչ մի երկրպագու, հորինում է մի պատմություն, թե իբր Յորգոսը փորձել է իրեն բռնաբարել։ Խումբը այդ փաստը ընդունում է խիստ հետաքրքրվածությամբ և միան Մարիան չի հավատում ընկերուհու հեքիաթներին։ Ավելի հաճախ է նրա հայացքը սևեռվում հույնի կերպարին։ Նա զգում է, թե հունացին որքան միայնակ է իրեն զգում այս հյուսիսային ցուրտ երկրում։ Ու մի անգամ հրավիրում է նրան զբոսնելու տեղի փողոցներում։ Տղաները դաժանաբար ծեծում են Յորգոսին, սակայն Մարիան անսասան է մնում իր որոշումներում․ «Դու սիրիր ինձ։ Ես ուզում եմ ապրել քեզ հետ։ Դու կարող ես ինձ ոչինչ չասել։ Ինձ համար դա նույնիսկ լավ է»։ Նա գիտի, որ Յորգոսը կին և երկու երեխաներ ունի ու չի պատրաստվում իրեն տանել Հունաստան։