Կանչ (բանաստեղծություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանչ
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1891
ՎիքիդարանԿանչ

«Կանչ», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1891 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1891 թվականի փետրվարին։

Եղիշե Չարենցի անվան գրականությոան և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի №21-ում պահվում է մեկ ինքնագիր՝ հանված «Մուրճ» ամսագրի արխիվից, որի վրա մակագրված էր՝ «Չթույլատրված», այս մակագրությունից կարելի էր ենթադրել որ «Մուրճ» ամսագրում տպագրությունն արգելել է գրաքննությունը[1]։

Այս բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 76-79), թվագրված՝ «1891 թվականի փետրվար», այնուհեև 1908 թվականին Բաքվում լույս տեսած Հովհաննես Թումանյանի գրքում (էջ 22-23), ապա՝ Երևանում 1940-1959 թվականին Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 62-63)[1]։

Բանաստեղծությունը արտատպվել է 1908 թվականին Բաքվում լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններ գրքից։

Այս բանաստեղծությունը Թումանյանի առաջին շրջանի լավագույն բանաստեղծություններից մեկն է, որը բարձր է գնահատվել ժամանակակիցների կողմից։ Այս մասին ունենք քիչ թվով վկայություն։ Օրինակ՝ մանկավարժ և գրաքննադատ Գրիգոր Վանցյանը 1883 թվականի ապրիլի 8-ին բանաստեղծին հղած նամակում գրում է. «Կանչը» ամեն տեղ ֆուրոտ է անում. «Это действительно высокохудожественное произведение». «Եթե Հովհաննես ջան, ուրիշ ոչ մի բան չգրեիր, այդ ստեղծագործությունդ բավական էր քեզ բանաստեղծի կոչմանը արժանացնելու։ Ունիս, այո՛, ուրիշ գեղեցիկ բաներ, ունիս և շատ թույլ բաներ, բայց «Կանչը», դա գլուխգործոցդ է դա մի գոհար է»:

«Կանչ» բանաստեղծության համընդհանուր ջերմ ընդունելության մասին են վկայում նաև Թումանյանի երբեմնի դասընկեր, Ներսիսյան դպրոցի ուսուցիչ Արամ Առաքելյանը, ինչպես նաև մանկավարժ թարգմանիչ Ջալալ Տեր-Գրիգորյանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 565–566.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Կանչ (բանաստեղծություն)