Կանոնավոր հնգանկյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանոնավոր հնգանկյուն
Կանոնավոր հնգանկյուն

Կանոնավոր հնգանկյուն (կամ պենտագրամ հուն․՝ πενταγωνον), երկրաչափական պատկեր, կանոնավոր բազմանկյուն, որն ունի հինգ կողմ։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնավոր հնգանկյան կառուցումը
  • Կանոնավոր հնգանկյան անկյունը հավասար է․
  • Կարելի է հաշվել տրված հինգ բանաձևերից ցանկացածով․
,
որտեղ -ը՝ արտագծած շրջանագծի շառվիղն է, -ը՝ ներգծած շրջանագծի շառավիղը, -ն անկյունագիծն է, -ն կողմի երկարությունը։
  • Կանոնվոր հնգանկյան բարձրությունը․
  • Անկյունագծերը նաև ներքին անկյան կիսորդներն են և միջնուղղահայացները։
  • Անկյունագծի հարաբերությունը կողմին հավասար է «ոսկե հատմանը», այսինքն թվին։

Ներգծված և արտագծված շրջանագծերի շառավիղները, բարձրությունը, կողմը, անկյունագիծը և մակերեսը կարելի է հաշվել առանց եռանկյունաչափական բանաձևերի օգտագործման։

  • Կողմը․
  • Ներգծված շրջանագծի շառավիղը․
  • Արտագծված շրջանագծի շառավիղը․
  • Անկյունագիծը․
  • Մակերեսը․
  • Կանոնավոր հնգանկյունով հնարավոր չէ լցնել հարթությունը առանց միջակայքերի։
  • Կանոնավոր հնգանկյան մակերեսի հարաբերությունը այն հնգանկյան մակերեսին, որն առաջանում է սկզբնական հնգանկյան անկյունագծերի հատումից։
որտեղ  — ոսկե հատման հարաբերությունն է։

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնավոր հնգանկյան կառուցումը
Հնգանկյան կառուցման քանոնով և կարկինով այլընտրանքային ձև

Ահա տրված շրջանագծում կանոնավոր հնգանկյան կառուցման մեթոդներից։

Այն կարելի է կառուցել կամ կարկինով ու քանոնով, կամ շրջանագծին ներգծելով, կամ տրված կողմի հիմքի վրա։ Այս գործողությունը նկարագրվել է առաջին անգամ Ք․ա 300 թվականին Էվկլիդեսի «Սկզբունքներում»։

  1. Կառուցեք շրջանագիծ, որի մեջ պիտի կառուցվի հնգանկյունը և նշանակեք կենտրոնը O տառով։ (Նկարի վրա կանաչ գույնով է)
  2. Ընտրեք շրջանագծի վրա A կետը, որը հնգանկյան գագաթներից է լինելու։ Գծեք OA ուղիղը։
  3. Կառուցեք OA ուղղին ուղղահայաց ուղիղ։ Շրջանագծի հետ հատման կետը նշանակեք B։
  4. Կառուցեք OB հատվածի միջնակետը։
  5. Կառուցեք շրջանագիծ, որն անցնի A կետով և C կենտրոնով, OB ուղղի հետ հատումը նշանակեք D-ով։
  6. A կենտրոնով տարեք շրջանագիծ, որն անցնի D-ով։ Կանաչ շրջանագծի հետ հատման կետերը նշանակեք E և F։
  7. Տարեք շրջանագիծ E կենտրոնով, որն անցնում է A: Հատումը կանաչ շրջանագծի հետ նշանակենք G:
  8. Տարեք F կենտրոնով շրջանագիծ, որն անցնի A կետով։ Հատումը նշանակեք H կետով։
  9. Կառուցեք AEGHF հնգանկյունը։
Հնգանկյուն հանգույց հարթ թղթի օգնությամբ

Ստացում հարթ թղթի օգնությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնավոր հնգանկյուն կրելի է ստանալ հարթ թղթի շերտից հանգույց անելով։

Բնության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պղնձի հարթ մակերևույթին 100—140 K -ում ջրային սառույցի առաջացումն ուսումնասիրումը ցույց տվեց, որ սկզբում մակերևույթի վրա առաջանում են 1 նմ լայնության մոլեկուլային շղթաներ, բայց ոչ թե վեցանկյան այլ հնգանկյան տեեսքով[1]։

Հնգահամաչափություն բնության մեջ կարելի է հանդիպել մի շարք ծաղիկների և մրգերի մեջ՝ օրինակ, գերմանական զկեռ։ Կենդանիներից ծովային ասեղամորթները (օրինակ՝ ծովաստղը)։


Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենտագոն
  • Դոդեկաեդր միակ կանոնավոր բազմանիստն է, որի նիստերը կանոնավոր հնգանկյուններ են։
  • Պենտագոնը` ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության շենքն է, այն ունի կանոնավոր հնգանկյան ձև։
  • Բնության մեջ չկան բյուրեղներ, որոնց նիստերը հնգանկյուն են։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]