Կանեփնուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանեփնուկ
Կանեփնուկ
Carduelis cannabina
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Սերինոսներ
Լատիներեն անվանում
Carduelis cannabina
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Կանեփնուկ (լատ.՝ Carduelis cannabina), սերինոսների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։ Մարմնի երկարությունը 13,5 սմ է, թևերի բացվածքը՝ 21-25,5 սմ։ Կտուցը մոխրավուն է։ Բնադրման շրջանում հասուն արուի ճակատին և կրծքին կան կարմիր հատվածներ։ Գլուխը բաց մոխրագույն է, մեջքը, թևավերևը՝ դարչնագույն-նարնջագույն։ Էգի փետրածածկն ավելի դարչնագույն ու խայտավոր է, կարմիր հատվածները բացակայում են։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդը վերևից նարնջագույն-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ, գլուխը, մեջքը, կուրծքը և մարմնի կողքերը՝ մուգ խայտերով։ Հետբնադրման շրջանում վարքը երամային է։ Գարնանը արուները մեծ «երգչախմբեր» են կազմում արշալույսին։ Ամռանն առանձին անհատներ երգում են՝ թփուտների ծայրերին նստած։ Բնակվում է բաց թփուտային լանջերին և գետաձորերում՝ մինչև ենթալպյան գոտի, չուի ընթացքում՝ եղեգնուտներում, արհեստ, ծառատունկերում։ Սնվում է սերմերով, մանր անողնաշարավորներով։ Գարնանային վերադարձը, հարսանեկան զույգերը և արուների ակտիվ երգը՝ մարտի կեսերից մայիսի վերջ։

Բույն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը կառուցում է էգը՝ մարտի վերջից մայիսի ընթացքում (6-8 օր)։ Անբարենպաստ եղանակին կառուցումը ձգձգվում է։ Բույնը գավաթաձև է՝ ցողուններից, փետուրներից, բրդից, մազից, բուսական նրբախավից։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրում է խիտ թփուտներում։ Ձվերը բներում հայտնվում են մարտի վերջից մինչև հունիսի վերջը։ Դնում է 18 մմ տրամագծով, բաց կապույտ՝ վարդագույն պտերով 4-6 ձու։ Թխսակալում է էգը՝ 13-14 օր։

Ձագեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձագերը բներում հայտնվում են մայիսի 2-րդ տասնօրյակին։ Թռիչքին տիրապետող ձագերը գրանցվում են մայիսի 2-րդ տասնօրյակից մինչև հուլիսի սկիզբը։ Ձագերը հաճախ օձերի զոհ են դառնում։ Աշնանային երամները ձևավորվում են հուլիսի վերջից հոկտեմբեր։ Աշնանը խառը երամներում (200-300 թռչուն) մոլախոտերի և այլ բույսերի սերմեր են հավաքում հնձած դաշտերում։ Աշնանային չուն՝ մինչև նոյեմբերի առաջին օրերը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png