Կանդիդո Պորտինարի
| Ի ծնե | պորտ.՝ Candido Portinari |
|---|---|
| Ծնվել է | դեկտեմբերի 29, 1903[1][2][3] |
| Ծննդավայր | |
| Վախճանվել է | փետրվարի 6, 1962[1] (58 տարեկան) |
| Մահվան վայր | |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Escola Nacional de Belas Artes? |
| Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
| Ոճ | մոդերն |
| Թեմաներ | գեղանկարչություն |
| Ուշագրավ աշխատանքներ | Casamento na Roça?, O Lavrador de Café?, Construção de Rodovia? և Retirantes? |
| Պարգևներ | |
| Ազգականներ | Aristides Azevedo Pacheco Leão?[4] |
Կանդիդո Պորտինարի (իտալ.՝ Candido Portinari, դեկտեմբերի 29, 1903[1][2][3], Բրոդովսկի, Սան Պաուլու, Բրազիլիա - փետրվարի 6, 1962[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[5]), բրազիլացի նկարիչ։ Ազգությամբ իտալացի։
Սովորել է Ռիո դե Ժանեյրոյի Ազգային գեղարվեստական դպրոցում (1918-1928)։ 1928-1830-թվականին ապրել է Եվրոպայում։ Կրել է էքսպրեսիոնիզմի, սյուրռեալիզմի, Պորտինարի Պիկասսոյի ազդեցությունը։
1930-ական թվականների կեսերից ստեղծել է հասարակ ժողովրդի կյանքը պատկերող ռեալիստական նկարներ։ Նրա հաստոցային նկարները («Սուրճ» 1935, Ռոմեն Ռոլանի դիմանկարը, 1936), նկարաշարերը («Գաղթականները», 1945), մոնումենտալ որմնանկարները (Ռիո դե Ժանեյրոյի Կրթության մինիստրությունում, 1936-1945, Վաշինգտոնի կոնգրեսի պալատում, 1941 են), պաննոները («Պատերազմ» և «Խաղաղություն», 1955, երկուսն էլ ՄԱԿ-ի շենքում, Նյու Յորք), գրաֆիկական բազմաթիվ գործերը աչքի են ընկնում ընդհանրացված հուժկու ձևերով, միաժամանակ լուսաստվերային նուրբ մշակումով, գծանկարի ճշգրտությամբ։ Եղել է Ռիո դե Ժանեյրոյի համալսարանի պրոֆեսոր (1936-1939)։
Արժանացել է ազգային մի շարք մրցանակների, Խաղաղության միշազգային մրցանակի (1950)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ https://headachejournal.onlinelibrary.wiley.com/doi/epdf/10.1111/j.1526-4610.2008.01210.x
- ↑ Union List of Artist Names — 2019.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 391)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանդիդո Պորտինարի» հոդվածին։ |
| ||||||||||||||||