Կանդիա Կամարա
| Կանդիա Կամարա | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | հունիսի 17, 1959[1] (66 տարեկան) |
| Ծննդավայր | Աբիջան, Կոտ դ'Իվուար[2][1][3] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ֆելիքս Ուֆուե-Բուանիի համալսարան |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, կրթության նախարար, պատգամավոր, արտաքին գործերի նախարար և նախարար |
| Զբաղեցրած պաշտոններ | արտաքին գործերի նախարար և Կոտ դ'Իվուարի արտաքին գործերի նախարար |
| Կուսակցություն | Հանրապետականների միավորում[3][4] |
Կանդիա Կամիսոկո Կամարա (ֆրանսերեն՝ Kandia Kamissoko Camara, հունիսի 17, 1959[1], Աբիջան, Կոտ դ'Իվուար[2][1][3]), կոտ դ’իվուարցի հանդբոլիստ, ուսուցիչ, քաղաքական գործիչ և պետական գործիչ։ «Հուֆուետիստների միավորում ժողովրդավարության և խաղաղության համար» կուսակցության քաղբյուրոյի անդամ, եղել է Կոտ դ'Իվուարի արտաքին գործերի, աֆրիկյան ինտեգրման և սփյուռքի նախարար (2021), Կոտ դ'Իվուարի կրթության նախարար (2011-2022)[6], Կոտ դ'Իվուարի Սենատի նախագահ (2023 թվականի հոկտեմբերի 12)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամարան ծնվել է 1959 թվականի հունիսի 17-ին Աբիջանում[6]:
Կանդիան զբաղվել է հանդբոլով։ Երկու անգամ դարձել է Կոտ դ'Իվուարի չեմպիոն՝ 1974 և 1980 թվականներին։ 1981 թվականի հունվարին Դակարում նվաճել է Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի 3-րդ առաջնությունը՝ «Էյր Աֆրիկ Բուակե» ակումբի կազմում[6][7][8]։
Ավարտել է Կոկոդիի Ֆելիքս-Ուֆուե-Բուանյի համալսարանը, որտեղ սովորել է անգլերեն։ Ստացել է մանկավարժության ոլորտում առաջադեմ վերապատրաստման վկայական Անգլիայի Լանկաստերի համալսարանից[6]։
1983-1984 թվականներին աշխատել է որպես անգլերենի ուսուցչուհի Կոկոդիի քոլեջում (Collège Moderne de Cocody, 2017 թվականից՝ Կոկոդիի լիցեյ, Lycée Moderne de Cocody), 1984-1986 թվականներին՝ Տրեշվիլիի Տրեշ-Լապլենի անվան քոլեջում (Collège Treich-Laplène), իսկ 1986-2002 թվականներին՝ Աբիջանի հյուրանոցային ծառայությունների մասնագիտական լիցեյում (Lycée Professionnel Hôtelier d'Abidjan, L.P.H.A.)[6]։
2001 թվականից զբաղեցրել է Աբոբոյի փոխքաղաքապետի պաշտոնը[9], իսկ 2011 թվականից եղել է Աբոբոյի համայնքային (մունիցիպալ) պատգամավոր։
2003 թվականին դարձել է վարչապետ Սեյդու Դիարայի հատուկ խորհրդականը քաղաքացիական պատերազմի ավարտի համար նախատեսված խաղաղության ծրագրի համաձայն ստեղծված ազգային միասնության անցումային կառավարությունում[10]: Պաշտոնը զբաղեցրել է մինչև 2010 թվականը[6]:
2017 թվականի սեպտեմբերի 10-ին «Հանրապետականների միավորում» կուսակցության համագումարում ընտրվել է գլխավոր քարտուղար։ Այդ պաշտոնում եղել է մինչև 2018 թվականի հուլիսի 16-ը՝ «Ուֆուետիստների միավորում ժողովրդավարության և խաղաղության համար» կուսակցության ստեղծման պահից։
2011 թվականի ապրիլի 11-ին նշանակվել է Կոտ դ'Իվուարի կրթության նախարար՝ Գիլյոմ Սորոյի գլխավորած կառավարությունում։ Պահպանել է պաշտոնը հետագա վարչապետներ Ժաննո Աուսու-Կուադիուի, Դանիել Կաբլան Դունկանի, Ամադու Գոն Կուլիբալի և Ամեդե Բակայոկոյի օրոք[6]։
2022 թվականի ապրիլի 6-ին նշանակվել է Կոտ դ'Իվուարի արտաքին գործերի, աֆրիկյան ինտեգրման և սփյուռքի նախարար՝ Պատրիկ Աչիի գլխավորած կառավարությունում[6][11]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.gouv.ci/doc/CV_Kandia_CAMARA_19122012.pdf
- ↑ 2,0 2,1 2,2 https://abidjan.net/qui/profil.asp?id=3109
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 https://aip.ci/cote-divoire-biographie-de-kandia-camara-nouvelle-secretaire-generale-du-rdr/
- ↑ http://www.atoo.ci/2017/09/13/biographie-de-kandia-camara-nouvelle-secretaire-generale-rdr/
- ↑ 5,0 5,1 https://www.gouv.ci/doc/Biographie%20Kandia.pdf
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 «Biographie - Kandia Kamissoko Camara» (PDF) (ֆրանսերեն). Côte d'Ivoire - Portail officiel du Gouvernement. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022-10-05-ին. Վերցված է 2022-10-31-ին.
- ↑ «Exclusif /Dossier-Biographie-Côte d'Ivoire: Parcours et cursus /Tout savoir sur les membres du nouveau gouvernement de la 3ème republique | AbidjanTV.net» (ամերիկյան անգլերեն). 2017-01-12. Վերցված է 2021-03-09-ին.
- ↑ «Henriette Diabaté, présidente, Kandia Camara SG: les femmes prennent le pouvoir au RDR». Abidjan.net. Վերցված է 2021-03-09-ին.
- ↑ «Awqaf opens Qatar Health Centre in Côte d'Ivoire». Gulf Times. 2021 թ․ հոկտեմբերի 10.
- ↑ «Президент Кот-д'Ивуара согласился поделиться властью с повстанцами». Lenta.ru. 2003-01-25. Արխիվացված օրիգինալից 2022-10-31-ին. Վերցված է 2022-10-31-ին.
- ↑ «Le Gouvernement Patrick Jérôme Achi le 20 avril 2022» (ֆրանսերեն). Côte d'Ivoire - Portail officiel du Gouvernement. Արխիվացված օրիգինալից 2022-10-31-ին. Վերցված է 2022-10-31-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանդիա Կամարա» հոդվածին։ |
