Jump to content

Կանգար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանգար
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Եղերդակայիններ (Cichorioideae)
Տրիբա Cichorieae
Ենթատրիբա Scolyminae
Ցեղ Կանգար (Gundelia)
L., 1753

Կանգար (լատին․՝ Gundelia), աստղածաղկազգիների (Asteraceae) (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատը հաստացած է, պարունակում է կաթնահյութ։ Ցողունը կոպիտ է, պարզ, վերին մասում՝ թույլ ճյուղավորվող, բարձրանում է՝ 15-60 (100) սմ. Տերևները խոշոր են, կոշտ, կաշեկերպ, փետրաձև կտրտված կամ բլթակավոր։ Ծաղկաբույլը գնդաձև կամ երկարավուն գլխիկանման զամբյուղ է, ծաղիկները՝ վառ կարմիր, երբեմն՝ վարդագույն, սպիտակ, կանաչադեղնավուն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը հարթ, ձվաձև, ամուր թաղանթով պատված սերմիկ է։ Դալար ցողուններն ուտելի են։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է առավելապես Կոտայքի մարզում։ Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, չոր և քարքարոտ, երբեմն՝ խոտածածկ լանջերին։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Ուտելի է սկսած մարտ ամսից, երբ դեռ նորածիլ է կամ մատղաշ։ Ամռանը բույսը կոշտանում եւ փշապատվում է։ Ամռան վերջին ծաղկում է, սերմերը տարածվում են քամու միջոցով[1][2]։

Իսրայելում բույսը համարվում է պաշտպանված և արգելված հավաքչության համար[3]։

Իրականում ուտելի են Կանգարի ոչ միայն ցողունները, այլ բոլոր մասերը դալար վիճակում (տերեւներ, արմատներ)։ Հատկապես յուրահատուկ են չհասունացած ծաղկագլխիկները։

Դեղաբույս է, նաեւ անասնակեր՝ չնայած փշոտ լինելու հանգամանքին։

Որոշ տեսակներ՝

Կանգար վարդագույն Gundelia rosea

Կանգար Արագածի Gundelia aragatsi & al., 2009

  • Gundelia aragatsi subsp. steineri & al.

Կանգար Տուրնեֆորի Gundelia tournefortii L., Sp. Pl., vol. 2, p. 814, 1753 [1]

  • Gundelia tournefortii var. armata[4]

Նշվում է, որ հայտնի է ընդամենը 1 տեսակ՝ Կանգար Տուրնեֆորի, մնացածը այս տեսակի ենթատեսակներ են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Tim Vivian (1996). Journeying into God: seven early monastic lives. Fortress Press. էջ 80. ISBN 9780800628550.
  2. Relli de Vries (2011). Hakan Topal, Guven Incirlioglu (ed.). The Sea-Image: Visual Manifestations of Port Cities and Global Waters (Illustrated ed.). Newgray. էջ 170. ISBN 978-0983603108.
  3. «Любитель Гунделии оштрафован на 6 тысяч шекелей». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 26-ին.
  4. Gundelia en ICN (Hand R., Kilian N. & Raab-Straube E. von; general editors) 2009+ (continuously updated): International Cichorieae Network: Cichorieae Portal. Consultado el 20.12.2013

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Karis, P. O., Eldenäs, P. & Källersjö, M. (2001). "New evidence for the systematic position of Gundelia L.". Taxon 50։ 105–114. ISSN 0040-0262.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանգար» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանգար» հոդվածին։