Jump to content

Կանգաատսիակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
քաղաք
Կանգաատսիակ
Զինանշան

68°18′25″N 53°27′49″W / 68.30694°N 53.46361°W / 68.30694; -53.46361
ԵրկիրԳրենլադիա (վարչական միավոր) Գրենլանդիա
ՀամայնքԿեկերտալիկ
Մակերես1,27 կմ²
Բնակչություն▼520 մարդ (հունվարի 1, 2020)[1]
Փոստային դասիչ3955
Կանգաատսիակ (Գրենլանդիա)##
Կանգաատսիակ (Գրենլանդիա)

Կանգաատսիակ, քաղաք և համանուն մունիցիպալիտետի վարչական կենտրոն Արևմտյան Գրենլանդիայի կենտրոնական հատվածում։ Քաղաքի կարգավիճակ ստացել է միայն 1986 թվականին, թեև մշտական բնակավայրը գոյություն է ունեցել դեռևս 1846 թվականից։ 1960-ականներին քննարկվել է մի քանի փոքր բնակավայրերի միավորման տարբերակը, սակայն բողոքներից հետո, այդ թվում՝ գրենլանդացի գրող Օլե Բրանդտի մասնակցությամբ, նախագիծը չի իրագործվել։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է բլրաշղթայի ստորոտում՝ Դիսկո ծոցից 80 կմ հարավ։ Մունիցիպալիտետը հարավում սահմանակից է Սիսիմիուտին, հյուսիսում՝ Աասիաատին, արևելքում սահմանակից է Ամմասալիկին, իսկ արևմուտքում սահմանափակվում է Դիսկո ծոցի ջրերով։ Ընդհանուր տարածքը կազմում է 43․500 կմ²։ Բնակչությունը քաղաքում՝ 669 մարդ, իսկ ամբողջ մունիցիպալիտետում՝ 1482 մարդ (2007)։ Մոտակայքում գտնվում են Ատտու, Նիակորնարսուկ, Իկերասաարսուկ և Իգիննիարֆիկ բնակավայրերը։ Այդ բնակավայրերը պահպանել են իրենց ինքնատիպ տեսքը՝ մեկ ընտանիքի համար նախատեսված գունավոր տներով և նույնիսկ առանց ասֆալտապատ ճանապարհների։

Կանգաատսիակի առողջապահական կենտրոն

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի դրությամբ քաղաքն ունեցել է 507 բնակիչ[2]։ Բնակչության հիմնական եկամտի աղբյուրներն են ձկնորսությունն ու փոկերի որսը։ Քաղաքում գործում է նաև չորացրած ձկան և ծովախեցգետնի արտադրության գործարան։ Վերջին տարիներին աճում է նաև զբոսաշրջության նշանակությունը։

Քաղաքում կա խանութ, էլեկտրակայան, ոստիկանության բաժանմունք, մանկապարտեզ (26 երեխա), միջնակարգ դպրոց (1-10 դասարաններ, 150 աշակերտ)։ «Դոմիկ» անունով հանրակացարանը, նախատեսված 6 տեղի համար, միակ վայրն է, որտեղ կարող են տեղավորվել զբոսաշրջիկները։ Միակ եկեղեցին կառուցվել է 1921 թվականին։

Քաղաքը ամբողջ տարվա ընթացքում ուղղաթիռային կապ ունի Աասիաատի հետ, ինչպես նաև գործում է լաստանավային գիծ, որը շաբաթական չորս անգամ սպասարկում է Դիսկո ծոցի շրջանի բնակավայրերը[3][4]։

Կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մունիցիպալիտետը հարուստ է կենդանական աշխարհով՝ հյուսիսային եղջերուներ, բևեռային նապաստակներ, արծաթափայլ աղվեսներ։ Սառցաբեկորների վրա երբեմն հանդիպում են ծովացուլեր և բևեռային արջեր։ Թռչնաշխարհը նույնպես բազմազան է՝ ագռավներ, ճայեր, բազեներ, սպիտակ բվեր, բևեռային ջրածիծառներ, կայրա և այլ տեսակներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Statbank Greenland
  2. ↑ «Population in Localities January 1st by locality and time». Արխիվացված է օրիգինալից 2025-08-14-ին. Վերցված է 2026-01-27-ին.
  3. ↑ Air Greenland, Departures and Arrivals Արխիվացված 2010-03-09 Wayback Machine
  4. ↑ Diskoline timetable Արխիվացված 2009-05-22 Wayback Machine

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանգաատսիակ» հոդվածին։