Կանաչ քարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանաչ քարտ, մրցավարական նշան ֆուտբոլում, որը հաստատում է, որ այն ստացող խաղացողը հետևում է fair play-ի կանոններին։ Ի տարբերություն կարմիր և դեղին քարտերի, այն չի ցուցադրվում, բայց նշվում է մրցախաղի արձանագրության մեջ։

Մրցավարների կողմից կանաչ քարտերի օգտագործման փորձը սկսվել է Իտալիայի առաջնության Բ սերիայում` միայն 2016-2017 մրցաշրջանում։

Սերիա Բ-ի ղեկավարությունը հայտարարել է, որ այն խաղացողը, որը մրցաշրջանի վերջում կստանա առավելագույն թվով կանաչ քարտեր կարժանանա հատուկ մրցանակի։

Լիգայի նախագահ Անդրեա Աբոդին The Sun թերթին տված հարցազրույցում նշել է, որ ժամանակակից ֆուտբոլում կարևոր է ընդունել, երբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը կատարում է օրինակելի արարք, քանի որ սպորտը դրական գաղափարների կարիք ունի։

Ոչ միայն կանաչ քարտը կարող է լրացնել ավանդական դեղին և կանաչ քարտերին, քանի որ ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին առաջարկում էր մցնել սպիտակ քարտ, որը կնշանակեր, որ խաղացողը 10 րոպե դուրս է հանվում խաղադաշտից (Հոկեյի հետ համեմատությամբ կհայտնվեր տուգանքի ենթարկվածների նստարանին)[1]։

Առաջին կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հոկտեմբերի 1-ին, Սերիա Բ-ի յոթերորդ մրցաշրջանի (Իտալիայի երկրորդ ուժեղագույն առաջնություն) մրցաշարի 59-րդ րոպեին «Վիչենցա» - «Վիրտուս Էնթելա» հանդիպումների միջև, «Վիչենցա» ակումբի հարձակվող Քրիստիան Գալանոն (իտալ.՝ Cristian Galano) ֆուտբոլի պատմության մեջ ստացել է առաջին կանաչ քարտը` արդար խաղի կանոններին (fair play) հետևելու համար։

Գալանոն հարվածեց դարպասին, որից հետո մրցավարը անկյունային նշանակեց՝ հաշվի առնելով, որ գնդակը դիպել էր մրցակիցներից մեկին, բայց «Վիչենցա» -ի հարձակվողը հենց ինքը ցույց տվեց մրցավարի սխալը։ Անկյունը չեղարկվեց, իսկ խաղացողը քարտ ստացավ։ Խաղը ավարտվեց «Վիրտուս էնթելա»-ի հաղթանակով` 4։1 հաշվով։

Փորձագետների մեկնաբանությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի ֆուտբոլային միության (RFU) տեսուչ և հայտնի մրցավար Իգոր Եգորովը RT-ին տված հարցազրույցում քննադատել է նոր քարտի ներդրումը։ Միևնույն ժամանակ, RFU-ի տեսուչը հավելեց, որ ֆուտբոլում միշտ էլ առկա էին երկու քարտ՝ դեղին և կարմիր, ինչը ամբողջովին ճիշտ չէ. Քարտերը ներառվել են միայն 1970 թվականին։

1966 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում Արգենտինայի և Անգլիայի միջև կայացած խաղում բուռն մթնոլորտ է առաջացել այն պատճառով, որ արգենտինացի խաղացող Անտոնիո Ռատինը չի հասկացել կամ չի ցանկացել հասկանալ մրցավարի կողմից բանավոր ասած հեռացումը մրցավարի կողմից և մնացել է դաշտում ևս 9 րոպե։

Այդպիսի իրավիճակներից խուսափելու համար անգլիացի իրավարար Կեն Աստոնը առաջարկել է մտցնել կարմիր և դեղին քարտեր` ելնելով միջազգայնորեն հայտնի լուսացույցի գունային սխեմայի հիման վրա։ 1970 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունում քարտերը նախ գործածվեցին, որից հետո դրանք արագորեն դարձան ստանդարտ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Зелёнка» за честность. В футболе применили новую карточку». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]