Կանաչ վիշապօձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կանաչ վիշապօձ
Gonyosoma oxycephalum Oslo.JPG
Գիտական դասակարգում
Թագավորություն կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս սողուններ
Կարգ թեփուկավորներ
Ենթակարգ օձեր
Ընտանիք Colubridae
Ցեղ Gonyosoma
Տեսակ կանաչ վիշապօձ
Լատիներեն անվանում
Gonyosoma oxycephalum
(Boie, 1827)
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերների որոնում
Վիքիպահեստում





Կանաչ վիշապօձ կամ Զմրուխտյա վիշապօձ (լատ.՝ Gonyosoma oxycephalum), ոչ թունավոր օձ «colubridae» ընտանիքից։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգերի մարմնի երկարությունը հասնում է մինչև 2,4 մ, արուները համեմատաբար փոքր են, սակայն ունեն վառ գունավորում։ Գունավորումը զմրուխտյա, զմրուխտյա-կանաչ է, վերևից երբեմն դարչնագույն, հիանալի քողարկվում է (դիմակավորվում) ծառերի տերևների շրջանում։ Թիկնային հատվածը մուգ ցանցանման նախշազարդով է։ Գլխի վերևի հատվածը դեղնա-կանաչավունից դարչնա-կանաչ գույնի է։ Նրա քթածակերից մինչև աչքեր երկայնակի մուգ գույնի գիծ է անցնում։ Պոչը դարչնա-մոխրագույնից աղյուսա-կարմիր գույնի է։ Լեզուն սև է կապույտ կողմերով։ Թեփուկը խոշոր չէ, հարթ է։ Որովայնը բաց կանաչից մինչև դեղին, որովայնի բարձիկներն ամուր են և անհարթ, լավ հարմարված են ծառերին մագլցելու համար։ Հազվադեպ են հանդիպում կարմիր-շագանակագույն գունավորումը։ Պանայ կղզում բնակվում է մոխրագույն գունավորմամբ և դեղին գլխով օձի տեսակ։ Վախեցած օձը ուռեցնում է իր պարանոցի բարձիկները, այն դարձնելով տեսողական մեծ։

Արեալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է հարավարևելյան Ասիայի արևադարձային անտառներում, Հնդկաչին թերակղզում, Մալայզիա թերակղզում, Մալայական կղզիախմբում, ներառած Ֆիլիպինները:

Ապրելակերպը և սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարում է ծառաբնակ ապրելակերպ, թաքնվում է փչակներում և հազվադեպ է իջնում գետնին, ակտիվ է օրվա ընթացքում։ Այն սնվում է գրեթե բացառապես թռչուններով, որոնց որսում է օդում։ Սնվում է մանր կաթնասուններով, ինչպիսիք են մկները և առնետները:

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական հասունության վիշապօձերը հասնում են 4 տարեկանում։ Էգերը ձվադրումը կատարում են սովորաբար սեպտեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում։ Ձվադրումը միջինը լինում է 5-ից 12 ձու, ինկուբացիոն շրջանը 13-ից մինչև 16 շաբաթ։ Նորածիններն ունեն 45 սմ երկարություն։ Գերության մեջ գտնվող օձերի կյանքի միջին տևողությունը 15 տարի է։

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերության մեջ պահպանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ վիշապօձերին պահպանում են տերարիումներում +25...+29 °С ջերմաստիճանի սահմաններում և 80-90 % խոնավության պայմաններում։ Տեղադրում են թաքստոց ապահովելով ներսում բարձր խոնավություն։ Ձուն ինկուբացնում են +27...+29 °C ջերմաստիճանի պայմաններում 87—125 օրվա ընթացքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1 ↑ Систематический список позвоночных животных в зоологических коллекциях на 01.01.2012 // Андреева Т. Ф., Вершинина Т. А., Горецкая М. Я., Карпов Н. В., Кузьмина Л. В., Остапенко В. А., Шевелёва В. П. Информационный сборник Евроазиатской региональной ассоциации зоопарков и аквариумов. Выпуск №31. Том II. Межвед. сбор. науч. и науч.-метод. тр. / Под ред. В. В. Спицина. — М.: Московский зоопарк, 2012. — С. 280. — 570 с. ISBN 978-5-904012-37-3 PDF 2 ↑ Ананьева Н. Б., Боркин Л. Я., Даревский И. С., Орлов Н. Л. Пятиязычный словарь названий животных. Амфибии и рептилии. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1988. — С. 303. — 10 500 экз. — ISBN 5-200-00232-X. 3 ↑ The Reptile Database: Gonyosoma oxycephalum

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Boie, F. 1827 Bemerkungen über Merrem's Versuch eines Systems der Amphibien, 1. Lieferung: Ophidier. Isis van Oken, Jena, 20: 508-566.
  • Boulenger, G. A. 1894 On the herpetological fauna of Palawan and Balabac. Ann. Mag. Nat. Hist. (6) 14: 81-90
  • Dowling, Herndon G. 1958 A taxonomic study of the ratsnakes VI. Validation of the genera Gonyosoma Wagler and Elaphe Fitzinger Copeia 1958 (1)։ 29-40
  • Gray, J. E. 1849 Description of three new genera and species of snakes. Ann. Mag. Nat. Hist. (2) 4: 246-248

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]