Կանաչ վիշապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանաչ վիշապ, առեղծվածային տիբեթական կամ ճապոնական օկուլտական միաբանություն, հիշատակվում է էզոթերիկ և պատմական գեղարվեստական գրականության մեջ 20-րդ դարասկզբից մինչև 21-րդ դարի սկիզբ։ Ամենայն հավանականությամբ, այս կազմակերպությունը հանրահռչակ է դարձել «Մոգերի առավոտը» գրքի շնորհիվ։

Հայտարարվում է, թե իբր այդ միաբանությունը համագործակցել է Թեոսոֆական միության և Տուլեի ընկերության հետ, ազդել Եվրոպայի հայտնի աշխարհիկ գործիչների վրա, որոնք ճամփորդել են դեպի արևելք՝ Տիբեթ և Ճապոնիա։ Հայտարարվում է, թե, իբր, Երկրորդ համաշխարհային պատերազմում Բեռլինի գրավման ժամանակ գտնվել են տիբեթյան (կամ կալմիկյան) արտաքինով նացիստներ։ Նրանցից ոմանք սպանվել են գնդացիրների մոտ, իսկ մյուսները մահացել են պառկած օկուլտային պարագաներով շրջանի մեջ, իսկ նրանց շրջանի կենտրոնում պառկած է եղել իրենց գլխավորը, որը կրել է կանաչ ձեռնոցներ, որոնք նացիստներն ու «տիբեթցիները» հարգում էին որպես «նոր մեսիա» և «կանաչ ձեռնոցներով մարդ»[1][2]։

Ենթադրվում է, թե իբր այս միաբանությանն անդամակցել են Պ․ Բադմաևը[3], կայսրուհի Ալեքսանդր Ֆեոդորովնան, ապա նացիստների օրոք Կարլ Հաուսհոֆերը[3], Հիտլերի շրջապատը և XX դարի առաջին կեսիի մի շարք այլ նշանավոր գործիչներ։

Այսպիսով, իբր Սերաֆիմ Սարովցու սրբապատկերի շրջանակի վրա, որը պատկանում էր Ալեքսանդրա Ֆեոդորովնա կայսրուհուն, հակառակ կողմում կայսրուհու ձեռքով գրված էր. «S.I.M.P. The green Dragon. You were absolutely right» («S.I.M.P. Կանաչ վիշապը։ Դուք միանգամայն ճիշտ էիք»)։ Եվ մինչ իր մահապատժի իրականացումը, նա, իբր, սվաստիկա է նկարել պատին «17/30 A.u.p.» ստորագրությամբ։ 1918 թ․»: Եվ իբր երկուսն էլ լուսանկարվել են, իսկ հետո ոչնչացվել[2][4]։

Կապը նացիզմի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս թեմատիկան նացիստական Գերմանիայի օկուլտիզմի պատմության մեջ ակտիվորեն զարգացրել է ժամանակակից ֆրանսիացի էզոթերիկ և կոնսպիրոլոգ Ժան Ռոբենը, որն, իր հերթին, ընդունել է այդ գաղափարները Ռենե Գենոնից, որոնց, սակայն, տվյալ միստիկայի հետևորդներ համարվելը ճանաչվել է շատ յուրահատուկ և վիճելի[5]։ Հեղինակը նաև հենվում է Ռենե Ալոյի (ֆր. René Alleau) աշխատանքների, իր «Հիտլերը և գաղտնի միությունները» գրքում[6] առաջին անգամ ուշադրություն է դարձրել ՍՍ-ի պրակտիկայում խորհրդանիշներում կանաչ գույնի օգտագործման կարևորությանը։ Ալլոն նույնիսկ նշում է, որ Հիմլերի սիրած գրիչի գույնը կանաչն էր։ Ըստ մեկ այլ միստիկի՝ մասոնական ավանդապաշտության ներկայացուցիչ Ժան Տուրնյակի, աշխարհում մշտապես միմյանց դեմ թշնամական հարաբերություններ ունեն երկու գաղտնի միություններ՝ «Յոթանասուներկուսի միաբանությունը» և Կանաչ վիշապի միաանությունը[5]։ Կանաչ գույնը, իբր ընտրել է Հիմլերը, որպեսզի նույնացնի խորհրդանշական կապը ՍՍ ուղին Կանաչ վիշապի միաբանության ուղու հետ։ Իր հիմնական նպատակը, Ռոբենի կարծիքով, առասպելական միաբանությունը համարում էր հուդայականության, քրիստոնեության ավանդույթների և իսլամի մարդասիրական ճյուղի ոչնչացումը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Документальный фильм «Тайная власть Шамбалы»
  2. 2,0 2,1 Жак Бержье, Луи Повель. Утро магов. Пер. с фр. Е. Патуева-Иванова. — М.: Миф, 1991. — ISBN 5-87214-002-9 [1]
  3. 3,0 3,1 Бурлешин М. Зелёный Дракон Тибета
  4. The seven heads of the Green Dragon (about «Les Sept têtes du Dragon Vert» book by Teddy Legrand)
  5. 5,0 5,1 5,2 Зубков С. В. Оккультная магия третьего рейха. — М.: Вече, 2005. — 317 с. — (Загадки третьего рейха). — ISBN 5-9533-0414-5
  6. Рене Алло Гитлер и тайные общества. Исследование оккультных истоков нацизма = Hitler et les sociétés secrètes, enquête sur les sources occultes du nazisme. — Paris: Éditions Bernard Grasset, 1969. — 367 p. — (Cercle du nouveau livre d'histoire).