Կանաչ ստվերներ, սպիտակ կետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանաչ ստվերներ, սպիտակ կետ
անգլ.՝ Green Shadows, White Whale
ՀեղինակՌեյ Բրեդբերի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրsoft science fiction?, ֆենթեզի և գիտական ֆանտաստիկա
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԻռլանդիա
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1992

Կանաչ ստվերներ, Սպիտակ Կետ (անգլ.՝ Green Shadows, White Whale), Ռեյ Բրեդբերիի վեպը, որը առաջին անգամ լույս է տեսել 1992 թվականին։ Այս ստեղծագործությունը մասամբ ինքնակենսագրական տեղեկություններ է պարունակում։ Վեպը գրվել է «Իռլանդական ցիկլի» մեջ մտնող հին պատմվածքների հիման վրա, ինչպես նաև պարունակում է 33 նոր գլուխներ։

Գրողի խոսքերով այս գիրքը ուշացած սիրո խոստովանություն է մարդկանց, երկրին և ժողովրդին, որոնց հետ ճակատագիրը նրան կապել է շատ տարիներ առաջ։

Իռլանդական ցիկլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում (տարբեր թարգմանություններով) Բնօրինակ անվանում
1956 Պահքի առաջին գիշերը The First Night Of Lent
1958 Մեծ ավտովթար անցած երկուշաբթի The Great Collision of Monday Last
1959 Վայրի գիշեր Գոլուէյ փոքրիկ քաղաքում A Wild Night in Galway
1961 Օ’ Կոննելլա կամրջի մուրացկանը The Beggar on O’Connell Bridge
1962 Ինչպես գոյատևել կիրակի օրը Getting Through Sunday Somehow
1963 Սպրինտ օրհներգից առաջ The Anthem Sprinters
1964 Սառը քամի, տաք քամի The Cold Wind and the Warm
1969 Նոր չարագուշակ ուրվական / Նոր ամրոցի ուրվականներ The Haunting of the New
1969 Սարսափելի մեծ հրդեհ կալվածքում The Terrible Conflagration Up at the Place
1970 ՄակԳիլլահեսի եղբայրը McGillahee’s Brat
1984 Բանշի Banshee
1985 Վերջին թասը տանտիրոջ պատվին One for His Lordship, and One for the Road!
1992 Որսորդական հարսանիք The Hunt Wedding

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս վեպի իրադարձություները տեղի են ունենում Իռլանդիայում («Զմրուխտյա կղզում»), որտեղ 1953 թվականին գրողը մեկնել է հոլիվուդյան ռեժիսոր Ջոն Հյուսթոնի հրավերով, որպեսզի ստեղծի սցենար «Մոբի Դիքի» (1956) էկրանավորման համար։ Բրեդբերին ազնվորեն խոստովանել է Հյուսթոնին, որ «երբեք չի կարողացել հաղթարարել այդ անիծված վեպը», Հյուսթոնը նրան մեկ գիշեր տվեց ընթերցանության համար և արդյունքում Բրեդբերիին վերցրեցին թիմ[1]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կանաչ ստվերներ» անվանումը կապված է իռլանդական լանդշաֆտների և տեսարանների մասին հերոսի առաջին տպավորության հետ, ողողված արևի ճառագայթներով և նման «գովազդային պաստառներին»։

Ես նայեցի «Դան Լերիի» տախտակամածից և տեսա Իռլանդիան։ Հողը կանաչ էր։ Ոչ միայն միագույն կանաչ է, այլ իր բոլոր գունային երանգներով։
- Ռեյ Բրեդբերի, Կանաչ ստվերներ, Սպիտակ Կետ
… Ես եկել եմ, որպեսզի սպանեմ և քերթեմ Սպիտակ Կետին։ — Քերթել, – գրեց նա։ — Սպանել Սպիտակ Կետին։ Դա, ուրեմն, Մոբի Դի՞ կն է
- Ռեյ Բրեդբերի, Կանաչ ստվերներ, Սպիտակ Կետ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]