Կանաչ մամուռներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիֆոնային ջրիմուռների բազմազանություն: Նկարազարդում՝ ըստ Էռնստ Հեկկելի «Արվեստի տեսակները բնության մեջ» («Kunstformen der Natur») գրքի,1904

Կանաչ մամուռներ (եզակի՝ կանաչ մամուռ) (լատ.՝ Chlorophyta), պատկանում են ստորին բույսերի խմբին։ Ժամանակակից համակարգում կանաչ ջրիմուռներն տեղադրված են առանձին բաժիններում, որոնք իրենց մեջ ներառում են միաբջիջ և գաղութային պլանկտոնային ջրիմուռներ, ստորջրյա (բենթոսային) ջրիմուռների միաբջիջ և բազմաբջիջ ձևեր։ Այստեղ հանդիպում են թալոմի (արմատի, ցողունի և տերևի տարբերակում չունեցող ստորակարգ բույսի մարմին) բոլոր մորֆոլոգիական՝ կազմաբանական ձևերը, բացի ռիզոպոդիալ միաբջիջ և բարդ կառուցվածք ունեցող հսկայական բազմաբջիջ ձևերից[1]։ Շատ թելիկավոր կանաչ ջրիմուռներ ամրանում են հիմքին միայն զարգացման առաջին փուլում, ապա նրանք դառնում են ազատ ապրող՝ ձևավորելով գորգեր և փուչիկներ։

Կանաչ ջրիմուռը, այս պահին ունեցած տվյալներով, ջրիմուռների ամենալայն բաժինն է։ Մոտավոր հաշվարկներով սրա մեջ մտնում են 13000-20000 տեսակ։ Դրանք տարբերվում են առաջին հերթին իրենց թալոմի (արմատի, ցողունի և տերևի տարբերակում չունեցող ստորակարգ բույսի մարմին) մաքուր կանաչ գույնով, որոնք նման են բարձր բույսերի երանգին և պայմանավորված է այլ գունանյութերի՝ պիգմենտների, նկատմամբ քլորոֆիլի գերակշռությամբ։ Կանաչ ջրիմուռների բնակավայրը հիմնականում ջրային է, երբեմն նույնիսկ ցամաքային խոնավ տարածքներ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազովյան ծովի կարմիր ջրիմուռներ

Ջրիմուռների բջիջներում քլորոպլաստը սովորաբար ուռուցիկ է, հաստ պատերով, քլորոֆիլից բացի պարունակում է լրացուցիչ գունանյութերի մի ամբողջ շարք՝ ներառելով քսանթոֆիլ՝ լյութեին, զեաքսանտին, վիոլաքսանտին, անտերաքսանտին, նեոքսանտին և այլն։ Կանաչ ջրիմուռներում լրացուցիչ պիգմենտները չեն գերակշռում քլորոֆիլին։ Ամենակարևոր պահեստային պոլիսախարիդը օսլան է, որը հանդիպում է պիրենոիդի շուրջ հատիկների տեսքով կամ ցրված է քլորոպլաստի հիմքում։ Պիրենոիդներն ընկղմված են քլորոպլաստի մեջ և ներծծված են թիլակոիդներով։ Քլորոպլաստն ունի կրկնակի մեմբրան։ Այդ հարաբերակցությամբ կանաչ ջրիմուռները հիշեցնում են կարմիր ջրիմուռներին և բարձրակարգ բույսերին։ Քլորոպլաստում թիլակոիդները խմբված են 2-6 հատիկներով թիթեղի տեսքով, ինչպես բարձրակարգ բույսերի մոտ։ Բջիջները ոչ հաճախ պարունակում են կծկվող վակուոլներ (ավելի հաճախ - 2), կարող են ունենալ ստիգմա։

Կանաչ ջրիմուռների շոշափուկավոր բջիջները հանդիսանում են հետերոկոպտյան (անիզոկոնտյան) - շոշափուկներն ունեն նմանատիպ կառուցվածք, չնայած, որ նրանք կարող են տարբերվել երկարությամբ։ Սովորաբար լինում են երկու շոշափուկներ, բայց հանդիպում են նաև չորս և ավել շոշափուկներ։ Կանաչ ջրիմուռների շոշափուկները չունեն մաստիգոնեմ (ի տարբերությու հետերոկոնտի), բայց կարող են ունենալ նուրբ մազիկներ կամ թեփուկներ։

Կենսական ցիկլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ ջրիմուռների կենսական ցիկլը շատ բազմազան է։ Այստեղ հանդիպում են բոլոր տեսակները։ Հապլոբիոնտիկ զիգոտիկ ռեդուկցիայով (Hydrodictyon reticulatum, Eudorina): Երկմտրակ գամետները ազատվում են իրենց մայր բջիջներից իրենց պատյանում գտնվող ծակոտիով, գամետների միաձուլումը տեղի է ունենում խողովակի միջոցով։ Ապա զիգոտը վերածվում է քնած զիգոսպորայի, իսկ ֆիզիոլոգիական հանգստի շրջանից հետո այն վերաճում է 4 զոոսպորային գոյացության (մեյոզիկ բաժանման արդյունքում)։ Յուրաքանչյուր զոոսպոր կազմավորում է պոլիեդր՝ ձևավորելով կպչուն զոոսպորներից կազմված փոքրիկ գնդաձև ցանցեր։ Գապլո - դիպլոբիոնտիկ ջրիմուռներ՝ սպորային ռեդուկցիայով (Ուլվա՝ էնտերոմորֆա, Ուլոտրիքս, Կլադոֆորայի որոշ տեսակներ)։ Երկմտրակ իզոգամետները դուրս են գալիս մայր բջիջից, որից հետո տարբեր թելերից կազմված գամետները լուծվում են ջրում։ Կազմավորվում է քառամտրակավոր զիգոտ, որն ազատ լողում է ջրում։ Որից հետո այն իջնում է ինչ-որ մակերեսի վրա և ծածկվում է ամուր թաղանթով՝ այդ կերպ վերածվելով հաստ բջիջի (կոդիոլում), սրան հաջորդում է ֆիզիոլոգիական հանգիստը։ Բարենպաստ միջավայրում այն վերաճում է 4 - 16 զոոսպորի կամ ապլանոսպորի, որոնք լողալու կարճ ժամանակահատվածից հետո կպնում են որևէ հիմքի և վերաճում են նոր թելիկների։ Հանգստի վիճակից դուրս գալը ակտիվացնում են տարբեր գործոններ՝ ջերմաստիճանի բարձրացում, միջավայրի ջրածնային ցուցիչի (pH ) փոփոխություն և այլն։

Քվանտային ջրածին

Դիպլոբիոնտային ջրիմուռներ գամետային ռեդուկցիայով (Bryopsis). Պլանոզիգոտը նստում և վերաճում է մեծ բջջակորիզով թելիկավոր թալոմի (արմատի, ցողունի և տերևի տարբերակում չունեցող ստորակարգ բույսի մարմին), բջջակորիզը կիսվում է, այդ կերպ առաջանում են ստեֆանոկոնտյան զոոսպորներ, որոնք աճում են վեգետատիվ թալոմում։ Հատկապես շատ կանաչ ջրիմուռներ աճում են գարնանը, երբ լիթորալում բոլոր քարերը ծածկված են կանաչ ջրիմուռների զմրուխտյա շերտով՝ կտրուկ հակադրելով սպիտակ ձյանը, որը պատել է ափամերձ քարերը։ Քարերի վրայի խավոտ կանաչ գորգը ձևավորում է աճող թելիկներ՝ ուլոտրիքս և ուրոսպոր։ Ամռանը հաճախ աճում են շատ էգատրոպիլներ (հոմ. Cladophora aegagropila), որը ոչ հազվադեպ է ունենում լպրծուն կանաչ զանգված։ Բաց ժայռոտ ափերում բաց - կանաչ ճյուղավորված թփերը կազմավորում են ակրոսիֆոնիա։

Բնության մեջ և մարդու կյանքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ կանաչ ջրիմուռներ (օրինակ՝ ուլվա՝ էնտերոմորֆա) լայնորեն օգտագործում են սննդի մեջ։ Քլորելան օգտագործում են որպես ջրի աղտոտվածության աստիճանը որոշող ինդիկատոր և պահում են սուզանավերում, որպեսզի մաքրեն օդը ածխաթթու գազից։

Սակայն, հիմնականում, մարդիկ չեն օգտագործում ջրիմուռներ։

Կանաչ ջրիմուռների մեջ հայտնի է ջրային և ցամաքային բույսերի մակաբույծերի շարքը (տեսակները՝ Cephaleuros, Chlorochytrium, Rhodochytrium)[2], ինչպես նաև կենդանիների շարքը (Prototheca):


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Белякова Г. А., Дьяков Ю. Т., Тарасов К. Л. Ботаника: в 4 т. Т. 2. Водоросли и грибы. — М.: Издательский центр «Академия», 2006. — 320 с.
  • Царенко П. М. Номенклатурно-таксономические изменения в системе «зелёных» водорослей // Альгология. — 2005. — 15, № 4. — С. 459—467.
  • Lewis, L.A., McCourt, R.M. (2004) Green algae and the origin of land plants // Am. J. Bot. — 91 (10). — P. 1535—1556.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. структура, характеризующаяся отсутствием твердой клеточной оболочки и постоянной формы
  2. Paracer S., Ahmadjian V. Sybiosis. An Introduction to Biological Associations. — 2nd edition. — Oxford University Press, 2000.