Կանաչ մամբա
Կանաչ մամբա | |
Կանաչ մամբա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Կարգ | Թեփուկավորներ (Squamata) |
Ընտանիք | Ասպիդներ (Elapidae) |
Ցեղ | Մամբա (Dendroaspis) |
Տեսակ | Կանաչ մամբա (D. viridis) |
Միջազգային անվանում | |
Dendroaspis viridis | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Կանաչ մամբա[1] կամ արևմտյան մամբա[2] (լատին․՝ Dendroaspis viridis), թունավոր օձ։ Հանդիպում է Արևմտյան Աֆրիկայի խոնավ արևադարձային անտառներում։ Ակտիվ է հիմնականում օրվա լուսավոր ժամերին, սակայն բարենպաստ պայմաններում կարող է դուրս գալ որսի նաև գիշերը։ Բնական պայմաններում որսում է թռչուններ, մողեսներ և մանր կաթնասուններ։ Կանաչ մամբային առավել մոտ տեսակներ են սև և նեղգլխանի մամբաները։ Թույնը պարունակում է արագ գործող նեյրոտոքսիններ, որոնք կարող են առաջացնել հյուսվածքների նեկրոզ և համակարգային լուծանք[3]։ Օձի խայթոցից տուժած մարդու համար հակաթույնի ուշացումը կարող է հանգեցնել մահվան։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մամբաները վայելչակազմ են՝ երկար կոնաձև ագիով։ Մեծահասակ առանձնյակների միջին երկարությունը տատանվում է 1,8-2,1 մետրի սահմաններում[4]։ Առավել խոշոր տեսակները հասնում են 2,4 մետր երկարության[3]։ Գլուխը նեղ է, երկարացված և սահուն անցում է կատարում իրանին։ Երբ օձն օդում ուղղահայաց պահում է պարանոցը, այն փոքր-ինչ ամրանում է, սակայն կոբրաների պարանոցի նման չի լայնանում։ Բիբերը կլոր են, ծիածանաթաղանթը՝ դարչնագույն և դեղին[3]։
Պաճուկը հարթ է։ Իրանի վերին մասը վառ դեղնականաչից անցնում է կանաչի՝ թեփուկների վրա դեղին նեղ եզրանախշերով։ Թեփուկների մի մասը պատված է սև շեղանկյունաձև պատկերներով։ Պաճուկների միջև ընկած մաշկի սև հատվածներն առավել զարգացած են գլխի և պոչի վրա։ Գլխի վերին մասը գունավորված է, ինչպես իրանի դիմացի մասը, կամ ավելի մուգ։ Գլխի ստորին մասը, կոկորդը, ենթապոչային հատվածը և որովայնը բաց դեղին կամ դեղնականաչ են[3]։ Սրբանային վահանակը բաժանված է։
Մաշկածածկույթ | |
---|---|
Մարմնի մաս | Պաճուկների թիվ |
Իրանի միջին հատված | 11-15 |
Որովայն | 210-242 |
Ենթապոչային հատված | 205-125 |
Վերշուրթային հատված | 7-8 |
Ենթաշուրթային հատված | 11-13 |
Քունքային հատված | 2+2 (երբեմն 2+3 կամ 2+4) |
Ակնակապիճի դիմային հատված | 2-3 |
Ակնակապիճի հետին հատված | 3-4 |
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածման արեալը ներառում է Արևմտյան Աֆրիկայի հասարակածային շրջանները՝ հարավարևմտյան Սենեգալը, Գամբիան, Գվինեան, Սյերա-Լեոնեն, Լիբերիան, Կոտ դ'Իվուարը, հարավային Գանան, Տոգոն և հյուսիսային Բենինը[5]։ Մի շարք աղբյուրներում հիշատակվում է նաև Նիգերիան[5], սակայն 21-րդ դարի սկզբում խոստովանել են, որ այդ լուրը կեղծ էր[6][7]։ Հանդիպում են ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա[7]։
Բնակեցման հիմնական վայրերն արևադարձային խոնավ անտառներն են, որոնց տեղումների տարեկան քանակը կազմում է ավելի քան 1500 միլիմետր[8]։ Տոգոյի հարավում օձը թափանցում է կիսաչոր նոսր անտառներ, Գվինեայում հանդիպում են սավաններում և ծովի ջրով ծածկվող մակընթացություններում[9]։ Գամբիայում և Գվինեա Բիսաույում մամբաները բնակվում են անտառների մեկուսացված հատվածներում, ինչպես նաև թփերի մացառուտներում։ Մամբային երբեմն կարելի է հանդիպել բնակավայրերի պուրակային տարածքներում[10]։
Վարքի առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանաչ մամբան վարում է ինչպես ծառաբնակ, այնպես էլ ցամաքային կենսակերպ։ Առավել ակտիվ է օրվա լուսավոր ժամերին, ժամանակ առ ժամանակ գիշերն է դուրս գալիս որսի[11]։ Որսից հետո թաքնվում է խիտ սաղարթամասերում, որտեղ, տերևներով շրջապատված, քիչ նկատելի է դառնում։ Բավականին աշխույժ և արագաշարժ օձ է։ Մարդու հետ շփումներից խուսափում է, հանդիպման ժամանակ նախընտրում է փրկվել՝ թաքնվելով ծառի վրա կամ թփերի մեջ։ Երբ մարդը մոտենում է, իրեն ագրեսիվ է պահում. բարձր ֆշշում է և մի քանի անգամ հարձակվում թշնամու վրա՝ օգտագործելով թունավոր ատամները[4][10]։
Սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է թռչուններով և մանր կաթնասուններով, առաջին հերթին՝ կրծողներով՝ առնետներով, մկներով, սկյուռանմաններով, ինչպես նաև չղջիկներով, գետնափորերով և սպիտակափոր մողեսներով[3]։ Սննդի մեջ կիրառում է նաև անպոչ երկկենցաղներ, մողեսներ և թռչունների բներ։ Որսի ժամանակ հետապնդում և խայթում է զոհին այնքան անգամ, քանի դեռ նա չի մահանում թույնի ազդեցությունից[10][12]։
Թույն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ բաղադրիչների ամբողջության՝ կանաչ մամբայի թույնը համանման է այլ օձերի թույնի հետ և տարբերվում է թունավորության աստիճանով։ Այն պարունակում է նեյրոթույներ՝ խոլիներգիական սինապսական ά նեյրոթույներ, դենդրոթույներ, ֆասցիկուլիններ և մի շարք այլ վտանգավոր նյութեր[13]։ Խայթոցից տուժած մարդը զգում է այրող ցավ, և վերքի շրջակայքն այտուցվում է[14]։ Հնարավոր է տեղական նեկրոզ, շարժումների կոորդինացիայի կորուստ, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գերճնշում, լուծ, լուծանք և դժվարացած շնչառություն։ Հակաթույնի բացակայության դեպքում նոր՝ ավելի լուրջ ախտանշանները ժամանակի ընթացքում աստիճանաբար սաստկանում են։ Մահը սովորաբար վրա է հասնում շնչահեղձությունից, որն առաջանում է շնչառական մկանների կաթվածահարությունից։ Ըստ վիճակագրական տվյալների՝ մահը վրա է հասնում խայթոցից 30 րոպե հետո[3][12][15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Книга:Пятиязычный словарь названий животных. Амфибии и рептилии|страницы=345
- ↑ Банников, 1985, էջ 320
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Dendroaspis viridis». WCH Clinical Toxinology Resources (անգլերեն). The University of Adelaide. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ 4,0 4,1 Venomous Snakes of the World, 2013, էջ 200
- ↑ 5,0 5,1 Wallach et al., 2014, էջ 223
- ↑ O'Shea, 2011
- ↑ 7,0 7,1 Luiselli, L. & Segniagbeto, G. «Dendroaspis viridis». The IUCN Red List of Threatened Species 2013. Международный союз охраны природы. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Trape & Mané, 2006
- ↑ Segniagbeto et al., 2011
- ↑ 10,0 10,1 10,2 Spawls & Branch, 1995, էջ 51—52
- ↑ Ernst & Zug, 1996
- ↑ 12,0 12,1 Bargar & Johnson, 1987
- ↑ Gupta, 2015, էջ 413
- ↑ Chippaux, JP. (2006). Snake Venoms and Envenomations. United States: Krieger Publishing Company. էջ 300. ISBN 978-1-57524-272-9.
- ↑ «Immediate First Aid for bites by Western Green Mamba (Dendroaspis viridis)». Toxicology. University of California, San Diego. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Банников, А. Г. (Ред.) Жизнь животных в 7-ми т.. — 2-е изд., перераб.. — М.: Просвещение, 1985. — Т. 5. Земноводные и пресмыкающиеся. — 399 с.
- Bargar, Sherie; Johnson, Linda. Mambas. — Rourke Publishing Group, 1987. — 24 p. — ISBN 978-0865929609
- Department of the Navy Bureau of Medicine and Surgery; Shupe, Scott. Venomous Snakes of the World: A Manual for Use by U.S. Amphibious Forces. — Skyhorse Publishing, 2013. — 336 p. — ISBN 978-1620876237
- Ernst, Carl H.; Zug, George R. Snakes in Question: The Smithsonian Answer Book. — Smithsonian Inst Pr, 1996. — 203 p. — ISBN 978-1560986485
- Gupta, Ramesh C. (Editor). Handbook of Toxicology of Chemical Warfare Agents. — Academic Press, 2015. — 1198 p. — ISBN 978-0128001592
- Segniagbeto, G. H.; Trape, J-F.; David, P.; Ohler, A.; Dubois, A.; Glitho, I. A. The snake fauna of Togo: systematics, distribution and biogeography, with remarks on selected taxonomic problems // Zoosystema. — 2011. — Т. 33. — № 3. — С. 325—360. —
- O'Shea, Mark. Venomous Snakes of the World. — Princeton University Press, 2011. — 160 p. — ISBN 978-0691150239
- Spawls, Stephen; Branch, Bill. Dangerous Snakes of Africa: Natural History - Species Directory - Venoms and Snakebite. — Ralph Curtis Pub, 1995. — 192 p. — ISBN 978-0883590294
- Trape, J. F.; Mané, Y. Guide des serpents d'Afrique occidentale : Savane et désert. — IRD Orstom, 2006. — ISBN 978-2709916004
- Wallach, Van; Williams, Kenneth L.; Boundy, Jeff Snakes of the World: A Catalogue of Living and Extinct Species. — CRC Press, 2014. — 1237 p. — ISBN 978-1482208474
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ մամբա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանաչ մամբա» հոդվածին։ |
|