Կանաչ կրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանաչ կրակ
տեսակկառույց և քանդակ
քանդակագործVicke Lindstrand?
տարի1970
ժանրհանրային արվեստ
նյութապակի
գտնվելու վայրRådhustorget?
քաղաքԲուդվայի Մունիցիպալիտետ
սեփականատերԲուդվայի Մունիցիպալիտետ
կայք

Կանաչ կրակ (շվեդ.՝ Grön eld) - ապակե քանդակ, որի հեղինակը շվեդ քանդակագործ Վիկի Լինդստրանդն է։ Քանդակը կանգնած է Շվեդիայի Ումեո քաղաքի երկաթյա կայարանի առաջ։ 1970 թվականին բացման ժամանակ այս քանդակը աշխարհի ամենաբարձր քանդակն էր, բարձրությունը` 9 մետր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվեն Յոլանդերը` HSB-ի կամավորական միության ղեկավարը, պատվիրեց արձան այն բանից հետո, երբ տեսավ Վիկի Լինդստրանդի «Պրիզմա» ապակյա քանդակը՝ Նորչյոպինգում[1]։ Արդյունքում HSB-ն «Կանաչ կրակը» նվիրեց կազմակերպության ֆոնդին նվիրատվություն կատարած Ումեոյի քաղաքապետարանին։ Լենարդ Յուխանսոնը, որ 1970 թ. հավաքել էր քանդակը, 2013 թ. դեկտեմբերին հայտարարել էր, որ կրակներից մեկում թաքցրել է Մաո Ցզե-Դունի քանդակի պատկերը[2]։ Գոյություն ունեն կարծիքներ, որ կայարանի վերակառուցման ընթացքում, որ տեղի էր ունենում 2013-2014 թվականներին, քանդակի շուրջ ավելացվել են սև գրանիտե սալիկներ[3]։

Քանդակագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ կրակը բաղկացած է երեք ապակե սյուներից, որոնք վերին մասում բարակում են։ Ապակյա սյուները պատրաստված են 9 մմ բարակ շերտերից, որոնք արտադրվում էին Շվեդիայում՝ Էմաբոդա ընկերության կողմից։ Ապակյա մասերը սոսնձված են էպոկսիդային սոսնձով, որպեսզի դիմակայեն դաժան կլիմային։ Վեցմետրանոց արձանը կշռում է 45 տոննա և տեղադրված է բետոնե ծանր պատվանդանի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mao Zedong gömd i svenskt konstverk». Dagens Nyheter. 2013 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  2. Sindra Grahn (2013 թ․ դեկտեմբերի 5). «Mao gömd i känd Umeå-skulptur». SVT. Վերցված է 2014 թ․ ապրիլի 30-ին.
  3. «Järnvägstorget ska byggas om under två år». Västerbottens-Kuriren. 18 mars 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 20 mars 2011-ին.