Jump to content

Կանաչ կարրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանաչ կարրի

Կանաչ կարրի (Թաի: แกงเขียวหวาน, արտասանվում է [kɛ̄ːŋ kʰǐaw wǎːn], բառացիորեն "քաղցր-կանաչ կարրի") Թաիլանդի կենտրոնական տարածաշրջանին բնորոշ կարրի է:

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ կարրի անվանումը ծագում է ճաշատեսակի գույնից, որը գալիս է կանաչ չիլի պղպեղից:[1] Թայերենում «քաղցր» բառը (หวาน, wan նշանակում է «քաղցր») վերաբերում է կոնկրետ կանաչ գույնին, այլ ոչ թե կարրիի համին:[2] Այս թայերեն կարրին, որը պատրաստվում է կոկոսի կաթի և թարմ կանաչ պղպեղի հիմքով, առանձնանում է իր յուղալի և մեղմ կանաչ գույնով։ Թայերենում այս երանգը կոչվում է «քաղցր կանաչ» (khiao-wan):[3]

Կանաչ կարրին չունի հստակ սահմանված բաղադրիչներ: Այն պարտադիր չէ, որ ավելի քաղցր լինի, քան մյուս թայլանդական կարրիները: Թեև դրա կծուությունը կարող է տարբեր լինել, այն սովորաբար ավելի կծու է, քան թեթև կարմիր կարրիները:[3] Կանաչ կարրին առաջացել է Ռամա VI կամ Ռամա VII թագավորի օրոք՝ 1908–1926 թվականներին։[4]

Բաղադրամիջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի հիմնական սպիտակուցից, որը սովորաբար ձուկ, ձկան գնդիկներ կամ միս է, այս ուտեստի բաղադրիչները ներառում են կոկոսի կաթ, կանաչ կարրիի մածուկ, արմավենու շաքար և ձկան սոուս: Դրա մեջ հաճախ ավելացնում են սմբուկ, սիսեռ-բադրիջան, ռեհանի տերևներ կամ այլ կանաչ կամ սպիտակավուն բանջարեղեն[4] և նույնիսկ մրգերը հաճախ ներառված են:[3][5][6]

Նրա սոուսի խտությունը տարբերվում է օգտագործվող կոկոսի կաթի քանակից: Կանաչ կարրիի մածուկը ավանդաբար պատրաստվում է հավանգի մեջ մանրացնելով կանաչ պղպեղը, սոխը, սխտորը, գալանգալը, կիտրոնի խոտը, կաֆիր լայմի տերևները, համեմի արմատները, չամանի սերմերը, սպիտակ պղպեղի հատիկները, ծովախեցգետնի մածուկը և աղը:[3][7]

Պատրաստելու մեթոդը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչ կարրիի մածուկը նախ տապակվում էկոկոսի կաթի մեջ, որպեսզի յուղը դուրս գա և մածուկի բույրերը առավել արտահայտիչ դառնան: Երբ մածուկը լավ եփված է, ավելացվում են ավելի շատ կոկոսի կաթ, մի պտղունց արմավենու շաքար և ձկան սոուս: Վերջում ուտեստը հաճախ զարդարում են թայլանդական ռեհանով, թարմ կաֆիր լայմի տերևներով և կտրատած phrik chi faa-ով (մեծ չափավոր կծու չիլի պղպեղ, ինչպիսին է Cayenne-ը): Ավելի ամուր կանաչ կարրիի համար, հատկապես ծովամթերքի հետ, կարելի է զարդարել ջուլիենով կտրված կրաչայով, սպիտակ քրքումով և սուրբ ռեհանով:[3]

Կանաչ կարրին սովորաբար մատուցվում է բրնձի հետ կամ կլոր բրնձի արիշտայի հետ, որը թայլանդական խոհանոցում հայտնի է որպես khanom jeen, և մատուցվում է որպես առանձին ուտեստ:[8]

  1. «Easy Thai Green Curry, an Interview with Kasma Loha-unchit». SheSimmers. Արխիվացված է օրիգինալից 2017-11-27-ին. Վերցված է 2014-05-18-ին.
  2. «Authentic Thai Green Curry Paste, Krueang Kaeng Khiao Wan – Thai Curry Episode II». The High Heel Gourmet.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 David Thompson, Thai Food (edition 2010), Pavilion Books, pages 218-220, 978-1-86205-514-8
  4. 4,0 4,1 แกงเขียวหวานเป็ดย่าง [Thai Green Curry with Roasted Duck and Young Chilies] (ամերիկյան անգլերեն). 2016-10-04. Վերցված է 2016-10-04-ին.
  5. «Easy Green Curry with Pork Recipe». thaifoodandtravel.com.
  6. Andy Ricker, Pok Pok, Ten Speed Press Berkeley, 2013, pages 161-162, 978-1-60774-288-3
  7. «Green curry with fish dumplings, Gang Kiew-wan Pla Grai». chezpim.com. Արխիվացված է օրիգինալից 2014-05-18-ին. Վերցված է 2014-05-18-ին.
  8. Bush, Austin. «Khanom Jeen! - Austin Bush Photography». Austin Bush Photography. Արխիվացված է օրիգինալից 2016-07-22-ին. Վերցված է 2014-05-18-ին.