Կանաչ էկոնոմիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանաչ էկոնոմիկա, տնտեսագիտության ուղղվածություն, որը ձևավորվել է վերջին 2 տասնամյակում: Այս գիտաճյուղը համարում է, որ տնտեսությունը հանդիսանում է բնական միջավայրի պարտադիր բաղադրիչ, որի շրջանակներում այն գոյություն ունի: Կանաչ էկոնոմիկայի հայեցակարգը ներառում է տնտեսության և փիլիսոփայության տարբեր ուղղությունների գաղափարներ,  ինչպիսիք են ֆեմինիստական էկոնոմիկան, պոստմոդեռնիզմը, էկոէկոնոմիկան, շրջակա միջավայրի էկոնոմիկան, հակաաճը, հակագնողունակությունը, հակագլոբալիզմը, կանաչ անարխիզմը, կանաչ քաղաքականությունը, միջազգային հարաբերությունների տեսությունը եւ այլն:

Կանաչ էկոնոմիկայի տեսությունը հիմնված է 3 աքսիոմայի վրա

  • անհնար է սահմանափակ տարածքում անվերջ ընդլայնել ազդեցության ոլորտը,
  • անհնար է սահմանափակ ռեսուրսների պայմաններում պահանջել բավարարել անվերջ աճող պահանջարկը,
  • ամեն ինչ Երկրի մակերևույթին փոխկապակցված է:

Կանաչ էկոնոմիկայի կողմնակիցները քննադատում են նեոդասականության դպրոցը, քանի որ դրա շրջանակներում բնական և սոցիալական գործոնները սովորաբար դիտվում են որպես արտաքին. դրանք համարվում են ֆիքսված և չեն վերլուծվում շարժման մեջ:

Կանաչ էկոնոմիկները տնտեսական աճը համարում են թյուրիմացություն, քանի որ այն հակասում է առաջին աքսիոմային: Կանաչ էկոնոմիկայի կողմնակիցները գտնում են, որ "Աճիզմը" (անգլ. growthism) խախտում է էկոհամակարգի հավասարակշռությունը:

Կանաչ տնտեսագետներն առաջարկում են հաստատել Թոբինի հարկը՝ միջազգային առևտրային բոլոր գործարքներից 1%-ի չափով, և հավաքված միջոցները ուղղվեն աղքատ երկրներին՝ դադարեցնելու համար զարգացած ու զարգացող երկրների նկատմամբ սաստկացող շերտավորումը: Բացի այդ, առաջարկվում է գործածել "բնական կապիտալ" (Natural capital) կատեգորիան՝ "բնական ռեսուրսներ"-ի փոխարեն, որը ենթադրում է բնության պասիվ դերը տնտեսության մեջ:

Կանաչ տնտեսագետների թվում առանձնանում են Մ. Բուչկինը, Ջ. Ջեկոբսը, Ռ. Կարսոնը, Է. Ֆ. Շումախերը, Ռ Կոստանցան, Լ. Մարգուլիսը, Դ. Կորտենը, Բ. Ֆալլերը, Գ. Դեյլին, Ս. Ա Լիպինան, Դ. Մեդոուսը, Ս. Պ. Հոուկենը, Ա. Տվերսկին և այլք:

Կանաչ տնտեսագետների կողմից 2006 թ.-ից հրապարակվում է" International Journal of Green Economics, ինչպես նաև հիմնվել է Կանաչ էկոնոմիկայի ինստիտուտ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]